00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Աբովյան time
On air
18:21
38 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:37
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:51
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ադրբեջանի անվտանգության ծառայությունը Հայաստանի օգտին լրտեսած քաղաքացու է ձերբակալել

© Sputnik / Сергей Венявский / Անցնել մեդիապահոցՁերբակալություն
Ձերբակալություն - Sputnik Արմենիա, 1920, 02.10.2021
Ձերբակալություն
Բաժանորդագրվել
Ադրբեջանի քաղաքացի Այդին Զաքիևին մեղադրանք է առաջադրվել պետական դավաճանության համար։
ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի — Sputnik. Ադրբեջանի անվտանգության ծառայությունը ձերբակալել է մեկին, ով, ըստ պաշտոնական վարկածի, համագործակցել է Հայաստանի հատուկ ծառայությունների հետ: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով գերատեսչությանը։
«Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պետական դավաճանության հիմնավոր կասկածներ են առաջացել Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Զաքիև Այդին Զաքի օղլուի նկատմամբ (ծնվ. 1970 թ.), որը լրտեսել է ի վնաս Ադրբեջանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, պետական անվտանգության ու պաշտպանության և ի աջակցություն Հայաստանի հատուկ ծառայությունների` Ադրբեջանի դեմ թշնամական գործողություններ իրականացնելու գործում», - ասված է պաշտոնական հաղորդագրության մեջ։
Тельман Исмаилов - Sputnik Արմենիա, 1920, 01.10.2021
Ձերբակալվել է ադրբեջանցի գործարար Թելման Իսմայիլովը՝ Չերկիզովի շուկայի նախկին սեփականատերը
Ըստ ադրբեջանական ծառայության` Զաքիևին հանձնարարվել է այլ անձանց ևս ներգրավել հետախուզական գործունեության մեջ։
Նշվում է նաև, որ նա երրորդ պետության տարածքում գտնվող անձանց միջոցով հայկական հատուկ ծառայությունների ներկայացուցիչներին տեղեկություններ է փոխանցել Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի անձնակազմի թվաքանակի մասին։
Ադրբեջանը 44-օրյա պատերազմում մահացածների նոր թիվ է հրապարակել
Հաղորդագրության համաձայն` հայկական հատուկ ծառայություններին նաև օգնություն է ցուցաբերվել կեղծ տեղեկություններ տարածելու հարցում, որի նպատակն իբր երկրում էթնիկ հողի վրա հակամարտություն ստեղծելն է եղել։
Այդին Զաքիևին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի 274 հոդվածով (պետական դավաճանություն)։ Նա կալանավորվել է։
Նախաքննությունը շարունակվում է:
Կովսականում ադրբեջանցի է պայթել ականի վրա
Լրահոս
0