https://armeniasputnik.am/20211002/handipel-enq-ev-haskacel-enq-vor-mer-hajacqnery-nujnn-en-arzaqancjany-miacav-urikhanjanin-33867679.html
Հանդիպել ենք և հասկացել ենք, որ մեր հայացքները նույնն են. Արզաքանցյանը միացավ Ուրիխանյանին
Հանդիպել ենք և հասկացել ենք, որ մեր հայացքները նույնն են. Արզաքանցյանը միացավ Ուրիխանյանին
Ամիսներ առաջ ՀԴԿ–ին միացած Տիգրան Արզաքանցյանն այսօր ընտրվեց Տիգրան Ուրիխանյանի գլխավորած «Ալյանս» կուսակցության բարձրագույն խորհրդի ղեկավար։ 02.10.2021, Sputnik Արմենիա
2021-10-02T17:50+0400
2021-10-02T17:50+0400
2021-10-02T17:57+0400
տիգրան ուրիխանյան
տիգրան արզաքանցյան
համագումար
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/05/12/27590214_0:0:1600:901_1920x0_80_0_0_bde1f4abf799d9ce910ac297a369529b.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի — Sputnik. Երևանում այսօր կայացավ «Ալյանս» կուսակցության 9-րդ համագումարը, որին մասնակցում էր նաև գործարար Տիգրան Արզաքանցյանը։ Համագումարում կուսակցության անդամները նոր ղեկավարներ ընտրեցին։ ՀԴԿ առաջնորդն ընտրություններին կմասնակցի Տիգրան Արզաքանցյանի հետԿուսակցության նախագահի պաշտոնում վերընտրվեց գործող նախագահ Տիգրան Ուրիխանյանը, ով, ի դեպ, ինքն իրեն «դեմ» քվեարկեց։ Վարչության ղեկավարի պաշտոնում Տիգրան Ուրիխանյանին փոխարինեց «Ադամանդ-Կ» ՍՊԸ գործադիր տնօրեն Հակոբ Հակոբյանը, իսկ բարձրագույն խորհրդի ղեկավար ընտրվեց Տիգրան Արզաքանցյանը։ «Ես եղել ու կամ ընդդիմադիր այնքան ժամանակ, մինչև չվերցնեմ իշխանությունը Հայաստանում»,- իր ելույթում հայտարարեց Ուրիխանյանը։ Տիգրան Արզաքանցյանը հայտարարեց, որ իրենք ցանկանում են անվտանգ, հարուստ, զարգացած ու ժամանակակից երկիր կառուցել։ «Այսօր «Ալյանս» կուսակցության ղեկավարության հետ հանդիպել ենք և հասկացել ենք, որ մեր հայացքները նույնն են ու պատրաստ ենք միմյանց հետ ճանապարհ անցնել, որպեսզի Հայաստանն այս ցնցումների մեջից հանենք»,- ասաց Արզաքանցյանը: Հիշեցնենք` Տիգրան Արզաքանցյանը ԱԺ արտահերթ ընտրություններին ընդառաջ անդամագրվել էր Հայաստանի դեմոկրատական կուսակցությանը և գլխավորել այդ քաղաքական ուժի նախընտրական ցուցակը։Սեպտեմբերի 25 -ին կայացած ասուլիսում Տիգրան Արզաքանցյանը, սակայն, հայտարարել էր, որ իր թիմակիցների հետ դուրս է գալիս Դեմոկրատական կուսակցության շարքերից։ Որպես պատճառ նա ասել էր, որ իրենք տարբեր հայացքներ ունեն արտաքին և ներքին քաղաքականության վերաբերյալ։ Բացի այդ, նրա խոսքով, որոշ պայմանավորվածություններ են խախտվել։ Մասնավորապես`միավորվելիս պայմանավորվել էին, որ հետագայում բարձրաստիճան պաշտոնյաների, դեսպանների հետ հանդիպումները պետք է թիմային լինեն, սակայն Արզաքանցյանը տարբեր աղբյուրներից իմացել է, որ Արամ Սարգսյանն առանց իր գիտության հանդիպել է ԱՄՆ, Ֆրանսիայի դեսպանների հետ։
https://armeniasputnik.am/20210709/pashinyann-ir-ynddimutyun-e-stexcum-pordzaget-qaxaqakan-ujeri-het-handipman-masin-28238808.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/05/12/27590214_137:0:1557:1065_1920x0_80_0_0_eeaceb4a8dd34c31273b9b339d13c165.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
տիգրան ուրիխանյան, տիգրան արզաքանցյան, համագումար
տիգրան ուրիխանյան, տիգրան արզաքանցյան, համագումար
Հանդիպել ենք և հասկացել ենք, որ մեր հայացքները նույնն են. Արզաքանցյանը միացավ Ուրիխանյանին
17:50 02.10.2021 (Թարմացված է: 17:57 02.10.2021) Ամիսներ առաջ ՀԴԿ–ին միացած Տիգրան Արզաքանցյանն այսօր ընտրվեց Տիգրան Ուրիխանյանի գլխավորած «Ալյանս» կուսակցության բարձրագույն խորհրդի ղեկավար։
ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի — Sputnik. Երևանում այսօր կայացավ «Ալյանս» կուսակցության 9-րդ համագումարը, որին մասնակցում էր նաև գործարար Տիգրան Արզաքանցյանը։
Համագումարում կուսակցության անդամները նոր ղեկավարներ ընտրեցին։
Կուսակցության նախագահի պաշտոնում վերընտրվեց գործող նախագահ Տիգրան Ուրիխանյանը, ով, ի դեպ, ինքն իրեն «դեմ» քվեարկեց։ Վարչության ղեկավարի պաշտոնում Տիգրան Ուրիխանյանին փոխարինեց «Ադամանդ-Կ» ՍՊԸ գործադիր տնօրեն Հակոբ Հակոբյանը, իսկ բարձրագույն խորհրդի ղեկավար ընտրվեց Տիգրան Արզաքանցյանը։
«Ես եղել ու կամ ընդդիմադիր այնքան ժամանակ, մինչև չվերցնեմ իշխանությունը Հայաստանում»,- իր ելույթում հայտարարեց Ուրիխանյանը։
Տիգրան Արզաքանցյանը հայտարարեց, որ իրենք ցանկանում են անվտանգ, հարուստ, զարգացած ու ժամանակակից երկիր կառուցել։
«Այսօր «Ալյանս» կուսակցության ղեկավարության հետ հանդիպել ենք և հասկացել ենք, որ մեր հայացքները նույնն են ու պատրաստ ենք միմյանց հետ ճանապարհ անցնել, որպեսզի Հայաստանն այս ցնցումների մեջից հանենք»,- ասաց Արզաքանցյանը:
Հիշեցնենք` Տիգրան Արզաքանցյանը ԱԺ արտահերթ ընտրություններին ընդառաջ անդամագրվել էր Հայաստանի դեմոկրատական կուսակցությանը և գլխավորել այդ քաղաքական ուժի նախընտրական ցուցակը։
Սեպտեմբերի 25 -ին կայացած ասուլիսում Տիգրան Արզաքանցյանը, սակայն, հայտարարել էր, որ իր թիմակիցների հետ դուրս է գալիս Դեմոկրատական կուսակցության շարքերից։ Որպես պատճառ նա ասել էր, որ իրենք տարբեր հայացքներ ունեն արտաքին և ներքին քաղաքականության վերաբերյալ։ Բացի այդ, նրա խոսքով, որոշ պայմանավորվածություններ են խախտվել։ Մասնավորապես`միավորվելիս պայմանավորվել էին, որ հետագայում բարձրաստիճան պաշտոնյաների, դեսպանների հետ հանդիպումները պետք է թիմային լինեն, սակայն Արզաքանցյանը տարբեր աղբյուրներից իմացել է, որ Արամ Սարգսյանն առանց իր գիտության հանդիպել է ԱՄՆ, Ֆրանսիայի դեսպանների հետ։