Ի՞նչ նպատակով էր թուրքական ինքնաթիռը ժամանել Երևան. 168.am

© Photo : press office of 'Zvartnots' International AirportСамолет авиакомпании "Россия" в аэропорту "Звартноц" (15 января 2021). Еревaн
Самолет авиакомпании Россия в аэропорту Звартноц (15 января 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 02.10.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Թուրքական մասնավոր ինքնաթիռների չարտերային թռիչքները դեպի Հայաստան արգելված չեն։
ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի - Sputnik. Սեպտեմբերի 23-ին Անկարայից Երևան չարտերային թռիչք է իրականացվել՝ թուրքական մասնավոր ինքնաթիռ է ժամանել Երևան, հայտնում է 168.am-ը։
Պարբերականը դիմել է ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեին (ՔԱԿ)՝ թուրքական ի՞նչ մասնավոր ինքնաթիռ է չարտերային թռիչք կատարել դեպի Երևան և ի՞նչ նպատակով:
Կոմիտեից գրություն է ստացվել.
Ռուսաստանն ու Թուրքիան քաղաքական առումով հակադիր ճամբարներում են. Խուդավերդյան  - Sputnik Արմենիա, 1920, 01.10.2021
ՌԱԴԻՈ
ՌԴ–ն ու Թուրքիան քաղաքական առումով հակադիր ճամբարներում են. Խուդավերդյան
«Ի պատասխան 2021 թվականի սեպտեմբերի 24-ի Ձեր հարցմանը՝ հայտնում ենք, որ ս.թ. սեպտեմբերի 23-ին թուրքական «VIZYON HAVACILIK» ավիաընկերության կողմից CESSNA CITATION XLS տիպի օդանավով իրականացվել է Անկարա-Երևան-Բոդրում ուղղությամբ բիզնես չարտերային չվերթ:
Տեղեկացնում ենք նաև, որ սույն չվերթով դեպի Երևան ուղևոր չի փոխադրվել, իսկ Երևանից փոխադրվել է երկու օտարերկրյա քաղաքացի»:
«Հարազատների հավաքագրում». ինչպես է Թուրքիային հաջողվում բարեկամություն անել բոլորի հետ
Հիշեցնենք, որ Թուրքիայից Հայաստան օդային սահմանը բաց է, և թուրքական մասնավոր ինքնաթիռների չարտերային թռիչքներ դեպի Հայաստան արգելված չեն։
Լրահոս
0