00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչու F-35 կործանիչը հայտնվեց վատագույն ամերիկյան ինքնաթիռների հնգյակում

CC BY 2.0 / Forsvarsdepartementet / Testflyging av første norske F-35Հինգերորդ սերնդի F-35 ռազմական ինքնաթիռ
Հինգերորդ սերնդի F-35 ռազմական ինքնաթիռ - Sputnik Արմենիա, 1920, 02.10.2021
Բաժանորդագրվել
Չնայած վերջերս տեղի ունեցած մի շարք «գերձայնային» անհաջողություններին, ԱՄՆ-ի բարձր տեխնոլոգիական սպառազինությունների զարգացման ճգնաժամը առավել ցայտուն արտացոլում է F-35 Lightning II կործանիչը, որն ամերիկացի մասնագետները ներառել են «վատագույն ինքնաթիռների հնգյակում»:
Ալեքսանդր Խրոլենկո, ռազմական վերլուծաբան
ԱՄՆ-ի ռազմական վերլուծաբանները կազմել են առավել ձախողված ավիացիոն նախագծերի ցանկը, և հինգերորդ սերնդի F-35 Lightning («Կայծակ») II կործանիչը հայտնվել է Պենտագոնի պատմության ամենավատ ինքնաթիռների հնգյակում: «Թևավոր անհաջողակների» շարքերում են հայտնվել նաև ամերիկյան Convair F-102 Delta Dagger, Grumman F-11 Tiger, Vought F7U Cutlass եւ Bell P-59 Airacomet կործանիչները, որոնք տարբեր ժամանակներում չեն արդարացրել ԱՄՆ ռազմաօդային ուժերի սպասումները։
Ռուս-չինական զորավարժություններ կամ «սրտագին» ողջույն ամերիկացներին ու թալիբներին
Ավելի վաղ F-35 սթելս-կործանիչը ԱՄՆ բանակի սպառազինության վատթարագույն օրինակների ցանկում ներառել էր Business Insider կայքը։ Bloomberg գործակալությունը հայտնել էր, որ ամերիկյան «կայծակները» զգալիորեն հետ են մնում Ռուսաստանի և Չինաստանի ՀՕՊ միջոցների սրընթաց զարգացումից։
Sputnik-ը նույնպես պատմել էր F-35-ի կրիտիկական (չվերականգնվող) կոնստրուկտիվ թերությունների և խոցելիության մասին, ծառայության չափազանց կարճ ժամկետի (հայտարարվածից չորս անգամ պակաս՝ ընդամենը 2100 թռիչքային ժամ) և տեխսպասարկման բարդության մասին (վերջինս արդեն իսկ հանգեցրել է «անտեսանելիների» մեծ մասի մարտունակության կորստին)։ Եվ այնուամենայնիվ, ամերիկյան «անտեսանելիները» շարունակում են զարմացնել։
Պենտագոնում նախատեսում էին մինչև 2025թ․-ը մարտական շարքում 1700 F-35 կործանիչ ունենալ, սակայն 2021թ․-ի սեպտեմբերի դրությամբ «Կայծակն» այդպես էլ չհասունացավ մինչև «սերիական արտադրության» պաշտոնական մեկնարկը։ ԱՄՆ ՌՕՈւ-ն այսօր օգտագործում է մոտ 300 F-35 կործանիչ, իսկ նոր մեքենաների արտադրությունը դիտմամբ սահմանափակում են «պիկով»՝ մինչև 156 միավոր 2023թ․-ին և հետագայում։
Бомбардировщик B-52H Stratofortress перед началом дозаправки. Архивное фото - Sputnik Արմենիա, 1920, 04.08.2021
ԱՄՆ-ի գերձայնային ձախողումը․ երբ հրթիռը չի աշխատում նույնիսկ մեծ գումարների դիմաց
1,4 տրիլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ մարող նախագիծը ամերիկացի մասնագետները վաղուց արդեն «ազգային աղետ» են անվանում։ ԱՄՆ-ի բանակի, ռազմաօդային և ռազմածովային ուժերի բարձր տեխնոլոգիական սպառազինությունների հետընթացի որոշակի միտում է նկատվում:

Ոչ մարտական սերունդը

Պենտագոնը շարունակաբար և արդեն մի քանի տարի շարունակ հետաձգում է F-35-ի սերիական արտադրության հաստատումը, այսինքն՝ ամերիկացի օդաչուները և դաշնակիցները օդ են բարձրանում պաշտոնապես «կիսասարքված» մեքենաներով (դագաղներով), և մարքեթինգի այդ գիծն ակամա հիացմունք է առաջացնում։ F-35 կործանիչի շահագործման ծախսերը կազմում են ժամում մոտ 35 հազար դոլար։
Ընդհանուր առմամբ 700 այդպիսի ինքնաթիռ ստանալով՝ ամերիկացի և օտարերկրացի պատվիրատուներն այսօր առավել հուսալի և պակաս սնանկացնող փոխարինող են փնտրում։
«Բանակ-2021». 97 երկրի պատվիրակություններ և 7 մլրդ դոլարի պայմանագրեր
Հեռանկարում ԱՄՆ ՌՕՈւ-ն մտադիր են F-35A-ի վրա նոր, ավելի հզոր և տնտեսող շարժիչներ օգտագործել Adaptive Engine Transition Program ծրագրից, որոնք չափերով չեն համապատասխանում F-35C (ՌԾՈւ) и F-35B (Ծովային հետևակ) մոդիֆիկացիաներին։
Եթե ՌՕՈւ-ն, այնուամենայնիվ, ինտեգրի նոր շարժիչը, դա կտրուկ կմեծացնի F-35-ի ավտոպարկի շահագործման ծախսերը, քանի որ մասնագետները ստիպված կլինեն սպասարկել շարժիչների երկու տեսակ՝ տարբեր դետալներով և հարակից սարքավորումներով: ԱՄՆ ՌՕՈւ նախարար Ֆրենկ Քենդալը խիստ թերահավատորեն է վերաբերվում 2025 թ․-ին F-35-ի թռիչքի մեկ ժամի ծախսերը մինչև 25000 դոլար կրճատման պլաններին։ Այդպիսով, «կայծակների» անգամ խաղաղ շահագործումը մի փոքրիկ պատերազմից ավելի սնանկացնող է թվում։
Корабли во время военно-морских учений - Sputnik Արմենիա, 1920, 05.08.2021
ԱՄՆ-ի Large Scale Exercise 2021 զորավարժությունները․ ուժերը կհերիքե՞ն Սև ծովի համար
«Անտեսանելիի» մարտական արդյունավետությունը պաշտոնապես հաստատված չէ ոչ Պենտագոնի, ոչ ռազմական հակամարտությունների գոտում ԱՄՆ դաշնակիցների կողմից։ Հակառակը, հայտնում էին, որ Իսրայելի ՌՕՈւ-ի F-35-ը խոցվել է ռուսական արտադրության С-200 ԶՀՀ-ի (1960-ականներին մշակված) «ցամաք-օդ» սիրիական հրթիռով՝ 2017թ․-ին Սիրիային հասցված ավիահարվածի ժամանակ (այն օրը, երբ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ժամանել Էր Իսրայել՝ վարչապետ Բենիամին Նեթանյահուի և պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանի հետ բանակցություններ վարելու համար)
Այն ժամանակ իսրայելցիները հայտարարեցին, որ F-35-ի վնասման պատճառը թռչունին բախվելն է, սակայն լուսանկարները չհաստատեցին այդ վարկածը։ Ռադարների վրա «կայծակների» տեսանելիութունը բազմիցս հաստատել են Ռուսաստանի և Թուրքիայի (որը ստացել է С-400 «Տրիումֆ» ԶՀՀ-ն) ՀՕՊ մասնագետները: ԱՄՆ ՌՕՈւ տեխնոլոգիական ճգնաժամն ակնհայտ է։
Հիշեցնեմ, որ ամերիկացիների մեկ այլ հավակնոտ նախագիծ՝ հինգերորդ սերնդի F-22 Raptor կործանիչը 1981թ․-ից ի վեր այնքան երկար զարգացավ, որ մինչև ավարտվելն արդեն հնացել էր մի շարք չափանիշներով։
Ուկրաինական բանակ-2021․ սպառազինություն և մարտունակություն
Ի սկզբանե ԱՄՆ ՌՕՈւ-ն ծրագրում էր 750 F-22 կործանիչ ստանալ (յուրաքանչյուր միավորի համար 35-ական միլիոն դոլար), 1997 թվականի դրությամբ ամերիկյան վարչակազմը պատվերը կրճատեց մինչև 339, 2003 թվականի դրությամբ՝ մինչև 277 ինքնաթիռ: Արդյունքում կառուցեցին ընդամենը 187 կործանիչ և դադարեցրին F-22 Raptor-ի արտադրությունը։ Ակնհայտ է, որ F-35 ծրագրի հետ պատմությունը կրկնվում է, բայց ամերիկացիներին դա բնավ չի շփոթեցնում։ ԱՄՆ ՌՕՈւ-ն իր առջև «օդում անվերապահ գերազանցության» նոր հավակնոտ խնդիրներ է դրել։

Ի հեճուկս ֆիզիկայի օրենքների

Ամերիկացի բարձրաստիճան զորահրամանատար Մարկ Քելլին օրերս հայտարարեց, որ վերջին 20 տարում ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերը հարմարեցված են եղել «բարենպաստ միջավայրում» մարտական գործողություններ վարելու համար և հեղափոխական փոփոխություններ են պահանջում, որպեսզի հաղթեն «գլխավոր հակառակորդի», այսինքն՝ Չինաստանի հետ բարձր ինտենսիվության հակամարտությունում:
Քելլիի կարծիքով՝ Չինաստանի զինված ուժերի կառուցվածքն ու համակարգերը «նախագծված են այնպես, որ մարտական գործողությունների առաջին 30 ժամվա ընթացքում ավելի շատ կորուստներ պատճառեն, քան վերջին 30 տարում կրել ենք Մերձավոր Արևելքում»: Նկատենք, որ Չինաստանը խաղաղ է տրամադրված ԱՄՆ-ի նկատմամբ, բայց ամերիկացիների համար դա կարևոր չէ։
Учения инженерно-саперных войск в Краснодарском крае   - Sputnik Արմենիա, 1920, 01.08.2021
Ռուսաստանի մարտական ռոբոտներն ավելի լավն են դարձնում աշխարհը
Գեներալ Քելլին նշել է, որ Ռուսաստանը կարողացել է «առանց մի հատիկ կրակոցի» «բռնակցել» Ղրիմը, իսկ Չինաստանը հայտարարել Է Հարավչինական ծովի հատվածում իր իրավունքների մասին, քանի որ Միացյալ Նահանգների համար նման իրավիճակների դեմ պայքարն ավելի դժվար է դարձել՝ հակառակորդի հակաօդային պաշտպանության զարգացած միջոցների պատճառով:
Աշխարհում իր առավելությունը վերականգնելու համար ԱՄՆ-ն ռազմաօդային ուժերի օգնությամբ պետք է կարողանա ներթափանցել «վիճարկվող ինքնիշխան օդային տարածք»: Ակնհայտ է, որ 20 տարի շարունակ Աֆղանստանում անհաջող ռազմական գործողությունների ընթացքում ամերիկացիները ոչինչ չեն հասկացել ու պատրաստվում են նոր պատերազմների։
Ծովային «Ցիրկոնով»՝ ցամաքային թիրախներին. ի՞նչ է դա նշանակում «գործընկերների» համար
Գեներալ Քելլին կարծում է, որ այսօր ձևավորված ամերիկյան կործանիչները ոչ հեռու ապագայում կկարողանան ներթափանցել, այսպես կոչված, A2/AD (Anti-Access/Area-Denial՝ բարձր վտանգավորության գոտիներ, որտեղ ՆԱՏՕ-ի զորքերը չեն կարող մտնել առանց իրենց համար անընդունելի վնասի)՝ ճեղքելով հակաօդային պաշտպանության ցանկացած համակարգ, ոչնչացնելով հակառակորդի ավիացիան և կարևորագույն օբյեկտները:
Վեցերորդ սերնդի Next Generation Air Dominance կործանիչի ստեղծման ամերիկյան ծրագիրը նպատակ է դնում ինտեգրացված համակարգերի մի ամբողջ ընտանիք ձևավորել՝ օդաչուավոր ինքնաթիռներ, անօդաչուներ, տիեզերական ապարատներ և կիբերպլատֆորմներ: Կապրենք, կտեսնենք։
Самолеты Ил-96-400Т и Ил-114 - Sputnik Արմենիա, 1920, 27.07.2021
«Դատաստանի օրվա» նոր ռուսական ինքնաթիռները կամ երրորդ համաշխարհայինի հրամանատարական կետը
Այս բարձր տեխնոլոգիական նախագծում որևէ սկզբունքորեն նոր բան չկա։ Զգացվում են «ամերիկյան բացառիկության» մասին միշտ նույն համոզմունքն ու զինված համաշխարհային տիրապետության հնացած ձգտումը ի հեճուկս գոյություն ունեցող իրականության՝ բազմաբևեռ աշխարհի։ Սակայն անհույս F-35 կործանիչները և ԱՄՆ-ի վատ թռչող (փորձարկումների ժամանակ) գերձայնային հրթիռները վկայում են խրոնիկական կերպով տեխնոլոգիանելում հետ մնալու մասին։ Աստված դեռ պատրաստ չէ եղջյուրներ տալ «պոզահարող կովին»։
Հետևեք ռազմական վերլուծաբան Ալեքսանդր Խրոլենկոյի Telegram–ալիքին հետևյալ հղումով` https://t.me/AKhrolenko։
Լրահոս
0