00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:05
8 ր
Աբովյան time
On air
18:23
34 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Իրանի ակտիվացմանը նպաստում են Թուրքիայի և Ադրբեջանի գործողությունները. Ահարոն Վարդանյան

Վարդանյան. Իրանի ակտիվացմանը նպաստում են Թուրքիայի և Ադրբեջանի գործողությունները
Բաժանորդագրվել
Իրանագետ Ահարոն Վարդանյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Իրանի և Ադրբեջանի հարաբերություններում առաջացած լարվածությանն ու հակասություններին։
Մի կողմից թուրք–ադրբեջանական տանդեմը խոսում է կոմունիկացիաների ապաշրջափակման ու կայունության մասին, մյուս կողմից այնպիսի քայլեր է անում, որոնք չեն նպաստում խաղաղության հաստատմանը` սպառնալով տարածաշրջանի մյուս երկրների կենսական շահերին, Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց իրանագետ Ահարոն Վարդանյանը։
Նրա կարծիքով` Իրանի ակտիվացմանն անշուշտ նպաստում են Թուրքիայի ու Ադրբեջանի գործողությունները, որոնք տարատեսակ զորավարժություններ են անցկացնում Ադրբեջանում, ինչը նույնիսկ տարածաշրջանի համար կարելի է սադրիչ որակել։ Այս ամենը բերել է նրան, որ իրանական զինված ուժերը ձեռնարկել են պատասխան քայլեր` հենց Ադրբեջանի սահմանի մոտ անցկացնելով լայնածավալ զորավարժություններ։
ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Իրանի դեսպանին
«Մշտապես հաստատվում է այն թեզը, որ երբ Իրանում իշխանության է գալիս պահպանողականների թևը, ապա Ադրբեջանի հետ հարաբերությունները լարվում են։ Իշխանության գալուց առաջ նախագահ Ռաիսին շարունակ քննադատում էր իր նախորդին Հարավային Կովկասում վարած քաղաքականության համար, ինչի շնորհիվ Իրանը բավականին զիջել էր դիրքերը մեր տարածաշրջանում, հետևաբար այժմ քայլերը բխում են այն մեկնակետից, որ Իրանն ակտիվորեն վերադառնա Հարավային Կովկաս»,– ասաց իրանագետը։
Վարդանյանը հիշեցրեց նաև Իլհամ Ալիևի կողմից Իրանի հասցեին անհարկի արտահայտություների կապակցությամբ Իսլամական Հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարի տեղակալ, գեներալ Ալի Ֆադավիի խոսքերը՝ երբ փոքր երեխան հայհոյում է, ապա տարիքով ավագը պետք է երեխայի գլուխը մեծահոգաբար շոյի, բանի տեղ չդնի նրա ասածները, և Իլհամ Ալիևին պատասխանելն իր մակարդակի հարց չէ։
Իրանական բեռնատար - Sputnik Արմենիա, 1920, 01.10.2021
Իրանը ցույց է տվել` ռազմական գործողությունների կգնա, եթե Իրան-ՀՀ սահմանը վտանգվի. Աբովյան
«Իրանից հնչող հայտարարությունները շատ պատկերավոր ցույց են տալիս, թե ինչպես են այդ երկրում ընդունում կամ ընկալում Արաքսից հյուսիս գտնվող պետության գոյությունը և ինչպես են արձագանքում նրա քայլերին։ Իրանի զորավարժությունները ցույց են տալիս նաև այն, որ հարևան երկրի նպատակը ոչ այնքան Ադրբեջանն է, որքան Թուրքիան, քանզի Թեհրանում կարծում են, որ Ադրբեջանն առանց Թուրքիայի ոչինչ չի կարող անել»,– նշեց իրանագետը։
Վարդանյանի դիտարկմամբ` որոշակի եզրաբանական փոփոխություն է տեղի ունեցել նաև Իրանի քաղաքական տարբեր թևերի տեսակետները ներկայացնող լրատվական ռեսուրսների շրջանում, որոնք ի տարբերություն նախկինում որդեգրած գործելակերպի` այժմ օգտագործում են ոչ թե «Ադրբեջանի օկուպացված տարածքներ» արտահայտությունը, այլ հենց Ղարաբաղ եզրույթը։
Իրանի սահմանից մեկ արկի հեռավորությամբ Բաքուն, կամ Իրանի և Ադրբեջանի լարվածությունը կսրվի՞
Նշենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իր վերջին հայտարարություններից մեկում հարց է բարձրացրել, թե ինչու այն ժամանակաշրջանում, երբ Լեռնային Ղարաբաղին հարող տարածքները Հայաստանի վերահսկողության տակ էին, Իրանը զորավարժություններ չէր անում սահմանի հարևանությամբ։ Նա հույս է հայտնել, որ իրենց «օրինաչափ» քայլերին էմոցիոնալ արձագանքը կկրի ժամանակավոր բնույթ։
Հիշեցնենք, որ այս օրերին Իրանի զինված ուժերը զգալի կենդանի ուժ ու տեխնիկա են տեղափոխել Ադրբեջանի հետ սահման, որտեղ լայնածավալ զորավարժություններ են անցկացվում:
Լրահոս
0