00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:14
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:41
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Դարբնի գործից մինչև տոհմածառի ստեղծում. Հայաստանով ճամփորդելու նոր ու հետաքրքիր տարբերակ

© Photo : provided by Lilit KhachaturyanԹրավել-բլոգեր Լիլիթ Խաչատուրյանի ճամփորդություններից
Թրավել-բլոգեր Լիլիթ Խաչատուրյանի ճամփորդություններից - Sputnik Արմենիա, 1920, 03.10.2021
Թրավել-բլոգեր Լիլիթ Խաչատուրյանի ճամփորդություններից
Բաժանորդագրվել
Լիլիթ Խաչատուրյանը ճանապարհորդում է Հայաստանի տարբեր մարզերով և իր համար նոր բաներ է փորձում։ Նա ճամփորդությունների նոր տարբերակ է առաջարկում։
Թրավել-բլոգեր Լիլիթ Խաչատուրյանն առաջարկում է նորովի բացահայտել Հայաստանի զբոսաշրջային ներուժը՝ համատեղելով ճանապարհորդությունները կոնկրետ տեղանքի հետ կապված հետաքրքիր փորձառության հետ: «Իմ Հայաստան» նախագծի շրջանակում նա ճանապարհորդում է ՀՀ մարզերով և յուրաքանչյուրում նոր ու զվարճալի բան է բացահայտում իր համար։
© Photo : provided by Lilit KhachaturyanԹրավել-բլոգեր Լիլիթ Խաչատուրյանը` Վանաձորում
Тревел-блогер Лилит Хачатурян велопрогулка - Sputnik Արմենիա, 1920, 03.10.2021
Թրավել-բլոգեր Լիլիթ Խաչատուրյանը` Վանաձորում
«Պատմամշակութային ժառանգության հանրահռչակման հետ մեկտեղ իմ ճամփորդությունների նպատակը նոր հույզեր ու զգացմունքներ ստանալն է, զգացողություններ, որոնք ես երկար կհիշեմ», - ասաց նա Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում:
Աղջիկը հասցրել է լինել Սյունիքում, Լոռիում և Շիրակում, նախատեսված են նաև ուղևորություններ դեպի Տավուշ, Վայոց Ձոր, Արագածոտն և Արարատ:
© Photo : provided by Lilit KhachaturyanԹրավել-բլոգեր Լիլիթ Խաչատուրյանը գորգ գործել է սովորում
Тревел-блогер Лилит Хачатурян занимается ковроткачеством - Sputnik Արմենիա, 1920, 03.10.2021
Թրավել-բլոգեր Լիլիթ Խաչատուրյանը գորգ գործել է սովորում
Լիլիթին ամենուր ուղեկցում են հատուկ պատրաստություն անցած և տարածաշրջանի պատմությանը քաջատեղյակ տեղացի զբոսավարները։ Նրանք մանրամասն ներկայացնում են իրենց մարզի տեսարժան վայրերն ու ավանդույթները, լեգենդներ, առակներ ու տարբեր զվարճալի պատմություններ են պատմում: Բայց Լիլիթի համար առավել արժեքավոր է գործնական փորձը, որ նա արդեն հասցրել է ձեռք բերել։
«Սիսիանի թանգարանում ընտանիքիս տոհմածառը կազմեցի՝ առաջին անգամ գիտակցելով, որ շատ քիչ բան գիտեմ իմ նախնիների մասին։ Երևան վերադառնալուց հետո սկսեցի հետաքրքրվել, տարբեր նյութեր ուսումնասիրել։ Դա մեծ ազդեցություն թողեց ինձ վրա», - ասաց Լիլիթը։
© Photo : provided by Lilit KhachaturyanԹրավել-բլոգեր Լիլիթ Խաչատուրյան նկարազարդում է սպասքը
Тревел-блогер Лилит Хачатурян разрисовывает глиняные изделия - Sputnik Արմենիա, 1920, 03.10.2021
Թրավել-բլոգեր Լիլիթ Խաչատուրյան նկարազարդում է սպասքը
Բլոգերն Աշտարակում մասնակցել է քաղցր սուջուխ պատրաստելուն և համտեսելուն, ծղոտից տարբեր իրեր է գործել Եղեգնաձորում՝ ձեռքի հետ բացահայտելով, թե ինչ կիրառություն են դրանք ունեցել հին կենցաղում, հեծանիվով շրջել է «խորհրդային» Վանաձորով, Ալավերդիում ղափամա է եփել։
Զբոսաշրջության ամենաակտիվ սեզոնն առջևո՞ւմ է. Ապրեսյանը` նախարարի կանխատեսումների մասին
«Շատ է տպավորել Ակսել Բակունցի տուն-թանգարանը, որտեղ ինձ մանրամասն պատմեցին նրա կյանքի և սովորությունների մասին։ Բայց ամենաշատը հիշում եմ վարդի թերթիկներից պատրաստած թեյը։ Պարզվեց` դա նրա սիրած ըմպելիքն է եղել, և նա հաճախ է խնդրել մորը վարդի թեյ պատրաստել», - տպավորությունները ներկայացրեց Լիլիթը։
© Photo : provided by Lilit KhachaturyanԹրավել-բլոգեր Լիլիթ Խաչատուրյանը
Тревел-блогер Лилит Хачатурян - Sputnik Արմենիա, 1920, 03.10.2021
Թրավել-բլոգեր Լիլիթ Խաչատուրյանը
Աղջիկը շատ արհեստներ է փորձել: Գյումրիի Ասլամազյան քույրերի թանգարանում նա իր ձեռքերով նկարչուհիների նկարների համար մագնիսներ է պատրաստել։ Բացի այդ, նրան հաջողվել է շփվել դարբինների հետ։ Իր ձեռքերով տաք երկաթ է կոփել ու վարպետների պատմությունները լսել։
Լիլիթը հասցրել է ծանոթանալ նաև գորգագործության հիմունքներին և կավի վրա նկարելու արվեստի հետ։ Աղջիկը խոստովանում է, որ եթե ապրեր հին ժամանակների Հայատանում, ապա, ամենայն հավանականությամբ, գորգագործությամբ կզբաղվեր։
© Photo : provided by Lilit KhachaturyanԹրավել-բլոգեր Լիլիթ Խաչատուրյանը` Արագածի գագաթին
Тревел-блогер Лилит Хачатурян - Sputnik Արմենիա, 1920, 03.10.2021
Թրավել-բլոգեր Լիլիթ Խաչատուրյանը` Արագածի գագաթին
«Բնականաբար, զբոսաշրջությունը չի կարող գաստրոնոմիկ բաղադրիչ չընդգրկել։ Բոլոր մարզերում փորձում եմ ճաշատեսակներ, որոնք բնորոշ են հենց այդ տարածաշրջանին։ Հասկացա, որ մեր խոհանոցը շատ հարուստ է, բայց իրականում քչերը գիտեն այդ մասին։ Իսկ այն կարելի է և պետք է հանրայնացնել», - նշեց բլոգերը։
© Photo : provided by Lilit KhachaturyanГорный проводник Степан Адамян
Горный проводник Степан Адамян - Sputnik Արմենիա, 1920, 03.10.2021
Горный проводник Степан Адамян
Լիլիթը 14 ժամում բարձրացել է Արագածի բոլոր չորս գագաթները։ Նա այդ վերելքը համարում է իր անձնական մարտահրավերն ու նվաճումը։ Եվ դա նույնպես հետաքրքիր փորձ է, որը յուրաքանչյուրը պետք է ունենա, եթե իհարկե ֆիզիկական վիճակը թույլ է տալիս։
Լրահոս
0