Հայ-գերմանական հարաբերություններում էական առաջընթաց է գրանցվել. Փաշինյանը` Մերկելին

© Photo / official site of the Prime minister of RAՆիկոլ Փաշինյան. Անգելա Մերկել
Նիկոլ Փաշինյան. Անգելա Մերկել - Sputnik Արմենիա, 1920, 03.10.2021
Նիկոլ Փաշինյան. Անգելա Մերկել. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ազգային տոնի առթիվ իր շնորհավորական ուղերձում Փաշինյանը հույս է հայտնել, որ հետևողական քայլերով առավել կամրապնդվի հայ-գերմանական բարեկամական կապերը:
ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի – Sputnik. 31 տարի առաջ այս օրը պատմության մեջ շրջադարձային էր. Գերմանիայի ժողովուրդն օգտվեց ինքնորոշման իր անքակտելի իրավունքից՝ խաղաղ ճանապարհով հասնելով վերամիավորման: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին Ազգային տոնի առթիվ իր շնորհավորական ուղերձում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, տեղեկանում ենք վարչապետի պաշտոնական կայքից։
Անգելա Մերկել - Sputnik Արմենիա, 1920, 24.09.2021
Գերմանացիների «մաման» հեռանում է 16 տարի պաշտոնավարելուց հետո
«Մենք մեծապես արժևորում ենք Գերմանիայի հետ երկկողմ և բազմակողմ ձևաչափով հարաբերությունների հետևողական զարգացումն ու խորացումը՝ քաղաքական, տնտեսական, կրթական, մշակութային, միջխորհրդարանական, ապակենտրոնացված և մի շարք այլ ոլորտներում։ Ուրախ եմ փաստել, որ այս ուղղությամբ վերջին տարիներին էական առաջընթաց է գրանցվել»,–նշված է Փաշինյանի ուղերձում։

Նա լիահույս է, որ հետևողական քայլերով առավել կամրապնդվեն հայ-գերմանական բարեկամական կապերը:

Փաշինյանի խոսքով` լինելով կայուն ժողովրդավարական համակարգ ունեցող երկիր` Գերմանիան շարունակում է մնալ միջազգային հանրության կարևոր և վստահելի անդամ:
«Շարունակելու եմ մնալ Հայաստանի լավ բարեկամը». ՀՀ նախագահն ընդունել է Գերմանիայի դեսպանին
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 3-ը Գերմանիայում համարվում է Ազգային միասնության օր, քանի որ 1990 թ. հոկտեմբերի 3-ին Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետությունը վերամիավորվեց Գերմանիայի Դաշնային Հանրապետության հետ: Այժմ հոկտեմբերի 3-ը հանդիսանում է Գերմանիայի միակ պետական տոնը, որը նշվում է պետական մակարդակով. մնացած բոլոր տոները կարգավորվում են տարածաշրջաններով։
Լրահոս
0