Հայկական խորհրդանիշների բացառիկ և հին ցուցանմուշներ. Գյումրիում նոր թանգարան բացվեց

© Sputnik / Armenuhi Mkhoyan «Հայկական ազգային խորհրդանիշների» թանգարանը Գյումրիում
«Հայկական ազգային խորհրդանիշների» թանգարանը Գյումրիում - Sputnik Արմենիա, 1920, 03.10.2021
«Հայկական ազգային խորհրդանիշների» թանգարանը Գյումրիում
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Թեև թանգարանը մասնավոր է, սակայն բոլոր այցելուների համար կգործի անվճար:
ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի – Sputnik, Արմենուհի Մխոյան. Գյումրու կենտրոնում` 1887 թ-ին կառուցված ալեքսանդրապոլյան շենքերից մեկում, երկու տարի տևած վերականգնողական աշխատանքներից հետո այսօր բացվեց «Հայկական ազգային խորհրդանիշների» թանգարանը:
© Sputnik / Armenuhi Mkhoyan «Հայկական ազգային խորհրդանիշների» թանգարանը Գյումրիում
Экспонаты открывшегося в Гюмри музея Армянских национальных символов - Sputnik Արմենիա, 1920, 03.10.2021
«Հայկական ազգային խորհրդանիշների» թանգարանը Գյումրիում
«Հայկական ազգային խորհրդանշանների» թանգարանում ցուցադրված են հայկական զինանշանային համակարգի նմուշներ, հայկական պետական ու ազգային խորհրդանշաններին առնչվող եզակի ցուցանմուշներ՝ փորագրանկարներ, պաստառներ, բացիկներ և այլն։
© Sputnik / Armenuhi Mkhoyan «Հայկական ազգային խորհրդանիշների» թանգարանը Գյումրիում
Экспонаты открывшегося в Гюмри музея Армянских национальных символов - Sputnik Արմենիա, 1920, 03.10.2021
«Հայկական ազգային խորհրդանիշների» թանգարանը Գյումրիում
Դրանք հիմնականում ներկայացնում են եվրոպական և ռուսական պատկերագրության մեջ հայկական արքայական ընտանիքներին վերաբերող բացառիկ նյութեր, տարբեր հրատարակությունների կազմերին հայկական զինանշանների ու դրոշների նկարազարդումներ։
© Sputnik / Armenuhi Mkhoyan «Հայկական ազգային խորհրդանիշների» թանգարանը Գյումրիում
Экспонаты открывшегося в Гюмри музея Армянских национальных символов - Sputnik Արմենիա, 1920, 03.10.2021
«Հայկական ազգային խորհրդանիշների» թանգարանը Գյումրիում
Թանգարանի ցուցադրությունը պարբերաբար համալրվելու է նորանոր նյութերով։ Թեև այն մասնավոր է, սակայն բոլոր այցելուների համար կգործի անվճար:
© Sputnik / Armenuhi Mkhoyan «Հայկական ազգային խորհրդանիշների» թանգարանը Գյումրիում
Экспонаты открывшегося в Гюмри музея Армянских национальных символов - Sputnik Արմենիա, 1920, 03.10.2021
«Հայկական ազգային խորհրդանիշների» թանգարանը Գյումրիում
Թանգարանի նախաձեռնող ու սեփականատեր, պատմաբան Հայկ Դեմոյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ բոլոր ցուցանմուշներն իր անձնական հավաքածուից են: «Տարիներ շարունակ ես տարբեր աճուրդներից ձեռք եմ բերել այս ցուցանմուշները: Վստահ եմ, որ ցուցանմուշները պարբերաբար հարստացվելու ու լրացվելու են »,-ասաց նա` տեղեկացնելով, որ միակ ցուցանմուշը, որն իր հավաքածուից չէ և հատուկ Գյումրիում ցուցադրվելու համար բերված է Լոս Անջելեսի «Արարատ-Էսքիջյան» թանգարանից՝ շուրջ 230 տարվա պատմություն ունեցող բացառիկ մետաքսյա սփռոցն է՝ հայկական զինանշանով ու առասպելական կերպարներով:
© Sputnik / Armenuhi Mkhoyan Հայկ Դեմոյանը` իր հիմնադրած «Հայկական ազգային խորհրդանիշների» թանգարանում. Գյումրի
Владелец музея Армянских национальных символов в Гюмри Айк Демоян - Sputnik Արմենիա, 1920, 03.10.2021
Հայկ Դեմոյանը` իր հիմնադրած «Հայկական ազգային խորհրդանիշների» թանգարանում. Գյումրի
Թանգարանի ոչ միայն ցուցանմուշներն են հետաքրքիր ու արժեքավոր, այլ նաև հենց շինությունը։ 19-րդ դարում կառուցված տունը գտնվում է Ալեքսանդրապոլի նախկին հունական (ուռումնոց) թաղամասում, այն մեծահարուստ Մալխասովների սեփականությունն է հանդիսացել: Թանգարանը տեղակայվել է տան նկուղային հատվածում, որտեղ ամեն ինչ՝ կահ կարասիով, հիշեցնում է ալեքսանդրապոլյան ժամանակաշրջանը:
© Sputnik / Armenuhi Mkhoyan «Հայկական ազգային խորհրդանիշների» թանգարանը Գյումրիում
Экспонаты открывшегося в Гюмри музея Армянских национальных символов - Sputnik Արմենիա, 1920, 03.10.2021
«Հայկական ազգային խորհրդանիշների» թանգարանը Գյումրիում
Ի դեպ, ցուցադրության բացման օրն իսկ թանգարանը համալրվեց նոր ցուցանմուշով. այն որպես նվեր ստացավ 19-րդ դարի Ալեքսանդրապոլում հայտնի դերձակ «Ֆանտազի Արտաշի» արդուկը:
© Sputnik / Armenuhi Mkhoyan «Ֆանտազի Արտաշի» արդուկը
Экспонаты открывшегося в Гюмри музея Армянских национальных символов - Sputnik Արմենիա, 1920, 03.10.2021
«Ֆանտազի Արտաշի» արդուկը
Հայկական ազգային խորհրդանշանների թանգարանի բացումը նվիրված է Հայաստանի Հանրապետության 30-րդ տարեդարձին։ Թանգարանը բաց է լինելու ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերին՝ առանց մուտքավճարի:

Լրահոս
0