https://armeniasputnik.am/20211003/hasnum-e-fashizmi-tatvojann-alievi-ugherdzi-vorvosh-maser-ugharkel-e-mijazgajin-karujcnerin-33881862.html
«Հասնում է ֆաշիզմի». Թաթոյանն Ալիևի ուղերձի որոշ մասեր ուղարկել է միջազգային կառույցներին
«Հասնում է ֆաշիզմի». Թաթոյանն Ալիևի ուղերձի որոշ մասեր ուղարկել է միջազգային կառույցներին
Արման Թաթոյանն անդրադարձել է Ադրբեջանի նախագահի բոցաշունչ ելույթին` շեշտելով, թե ինչպես է Ալիևն ատելություն գեներացնում հայերի նկատմամբ։ 03.10.2021, Sputnik Արմենիա
2021-10-03T11:19+0400
2021-10-03T11:19+0400
2021-10-03T11:21+0400
ադրբեջան
իլհամ ալիև
հհ միպ
արման թաթոյան
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/07/1e/28492431_0:0:2000:1125_1920x0_80_0_0_087fb0e8568e3cf6ac538fca638ab1a1.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն առանձնացրել է Ադրբեջանի նախագահի ուղերձի էթնիկ ու կրոնական ատելություն, թշնամանք բորբոքելու հատվածները: ՄԻ պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր գրառմամբ տեղեկացնում է, որ հայերեն ու անգլերեն տարբերակներով Ալիևի ուղերձի որոշ հատվածներ ուղարկել է միջազգային կառույցներին։Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը սեպտեմբերի 27-ի հայտարարված «Հիշատակի օրվա» իր ուղերձում կեղծ փաստեր էր հայտնել։ Օրինակ` նա նշել էր, թե «կիսաքանդ մզկիթներում նենգ թշնամին» անասուններ՝ կովեր և խոզեր էր պահում ՝ մուսուլմաններին անարգելու համար. նա հույս էր հայտնել, թե աշխարհի մուսուլմանները համարժեք պատասխան կտան սրան։ Ալիևը հավելել էր, թե պատերազմում հաղթանակը «հաղթանակ է հայկական ֆաշիզմի դեմ»: Նա ասել էր նաև, թե ադրբեջանցիների նկատմամբ ատելությունը Հայաստանում հաստատվել է որպես պաշտոնական գաղափարախոսություն:«ՄԻՊ աշխատակազմը բոլոր նյութերն ուսումնասիրում է առաջնային աղբյուրներից՝ ադրբեջաներենով: Ուսումնասիրությունը վկայում է, որ այդ ելույթներն ու ուղերձները գեներացնում են ատելություն ողջ հայ ժողովրդի, Հայաստանի և Արցախի բնակչության նկատմամբ՝ հասնելով ֆաշիզմի»,–ասում է Թաթոյանը։Նրա խոսքով` առկա է հստակ պատճառական կապ դրանց ու հայ զինծառայողներին և քաղաքացիական անձանց ադրբեջանական ԶՈւ–ի կողմից խոշտանգելու, քաղաքացիական բնակավայրերի ու եկեղեցիների նկատմամբ վայրագությունների, ՀՀ սահմանային բնակչության իրավունքների կոպիտ խախտումների միջև:Որպես Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան նա հավաստիացնում է, որ ՀՀ որևէ իշխանություն կամ կառավարություն Ադրբեջանի ժողովրդի դեմ երբևէ ատելության կամ թշնամանքի հովանավորչության քաղաքականություն չի տարել: Ավելին, ըստ նրա, այլ կրոնների, այդ թվում՝ իսլամի նկատմամբ մշտապես տարվել է հանդուրժողականության ու հարգանքի քաղաքականություն՝ դպրոցական ծրագրերից սկսած:Թաթոյանի առաջարկությունների ներառումը ԵԽԽՎ բանաձևում կարևոր է հայկական կողմի համարՀՀ ՄԻՊ-ը հավելել է նաև, որ Ադրբեջանի նախագահի ելույթի հատվածներն ուղարկել է նաև ՀՀ Ազգային ժողով, գործադիր իշխանության ու իրավապահ մարմինների, ինչպես նաև ՀԿ-ներին:
https://armeniasputnik.am/20201213/aliev-erdoghan-miutyun-sparnum-e-hayastanin-petq-e-patrast-linel-paterazmi-25735068.html
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/07/1e/28492431_0:0:1776:1332_1920x0_80_0_0_9fbd13bd2db706023994ca9c4e51a3e8.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
ադրբեջան, իլհամ ալիև, հհ միպ, արման թաթոյան
ադրբեջան, իլհամ ալիև, հհ միպ, արման թաթոյան
«Հասնում է ֆաշիզմի». Թաթոյանն Ալիևի ուղերձի որոշ մասեր ուղարկել է միջազգային կառույցներին
11:19 03.10.2021 (Թարմացված է: 11:21 03.10.2021) Արման Թաթոյանն անդրադարձել է Ադրբեջանի նախագահի բոցաշունչ ելույթին` շեշտելով, թե ինչպես է Ալիևն ատելություն գեներացնում հայերի նկատմամբ։
ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն առանձնացրել է Ադրբեջանի նախագահի ուղերձի էթնիկ ու կրոնական ատելություն, թշնամանք բորբոքելու հատվածները: ՄԻ պաշտպան Արման Թաթոյանը
ֆեյսբուքյան իր գրառմամբ տեղեկացնում է, որ հայերեն ու անգլերեն տարբերակներով Ալիևի ուղերձի որոշ հատվածներ ուղարկել է միջազգային կառույցներին։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը սեպտեմբերի 27-ի հայտարարված «Հիշատակի օրվա» իր ուղերձում կեղծ փաստեր էր հայտնել։ Օրինակ` նա նշել էր, թե «կիսաքանդ մզկիթներում նենգ թշնամին» անասուններ՝ կովեր և խոզեր էր պահում ՝ մուսուլմաններին անարգելու համար. նա հույս էր հայտնել, թե աշխարհի մուսուլմանները համարժեք պատասխան կտան սրան։ Ալիևը հավելել էր, թե պատերազմում հաղթանակը «հաղթանակ է հայկական ֆաշիզմի դեմ»: Նա ասել էր նաև, թե ադրբեջանցիների նկատմամբ ատելությունը Հայաստանում հաստատվել է որպես պաշտոնական գաղափարախոսություն:

13 դեկտեմբերի 2020, 22:18
«ՄԻՊ աշխատակազմը բոլոր նյութերն ուսումնասիրում է առաջնային աղբյուրներից՝ ադրբեջաներենով: Ուսումնասիրությունը վկայում է, որ այդ ելույթներն ու ուղերձները գեներացնում են ատելություն ողջ հայ ժողովրդի, Հայաստանի և Արցախի բնակչության նկատմամբ՝ հասնելով ֆաշիզմի»,–ասում է Թաթոյանը։
Նրա խոսքով` առկա է հստակ պատճառական կապ դրանց ու հայ զինծառայողներին և քաղաքացիական անձանց ադրբեջանական ԶՈւ–ի կողմից խոշտանգելու, քաղաքացիական բնակավայրերի ու եկեղեցիների նկատմամբ վայրագությունների, ՀՀ սահմանային բնակչության իրավունքների կոպիտ խախտումների միջև:
Թաթոյանը նկատում է` նման քաղաքականությունը, երբ հայատյացությունն ու հայասպանությունը խրախուսվում են պետական մակարդակով, լրջորեն վտանգում է 2 ժողովուրդների խաղաղ գոյակցության հեռանկարները:
Որպես Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան նա հավաստիացնում է, որ ՀՀ որևէ իշխանություն կամ կառավարություն Ադրբեջանի ժողովրդի դեմ երբևէ ատելության կամ թշնամանքի հովանավորչության քաղաքականություն չի տարել: Ավելին, ըստ նրա, այլ կրոնների, այդ թվում՝ իսլամի նկատմամբ մշտապես տարվել է հանդուրժողականության ու հարգանքի քաղաքականություն՝ դպրոցական ծրագրերից սկսած:
ՀՀ ՄԻՊ-ը հավելել է նաև, որ Ադրբեջանի նախագահի ելույթի հատվածներն ուղարկել է նաև ՀՀ Ազգային ժողով, գործադիր իշխանության ու իրավապահ մարմինների, ինչպես նաև ՀԿ-ներին: