00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Ինչպես կազդի ՀՀ-ի վրա Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա ինտեգրման ջատագով Սաակաշվիլու վերադարձը

Ինչպես և ինչու Սաակաշվիլին հայտնվեց Վրաստանում. ամենաբարդ հարցը Թբիլիսիի համար
Բաժանորդագրվել
Վրացագետ, ՀՀ պետական կառավարման ակադեմիայի տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող Ջոնի Մելիքյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է այն հարցին, թե Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլու ակտիվացումն ինչպես կանդրադառնա Հայաստանի վրա։
Վրաստանի նախկին նախագահ Սաակաշվիլու` Ռուսաստանի հանդեպ մոտեցումն ապագայում կարող է բավականին բարդացնել գործընթացները, որովհետև ռուս-վրացական հարաբերություններն ուղղակի կամ անուղղակի կերպով ազդում են նաև Հայաստանի վրա։ Sputnik Արմենիայի հետ զրույցում, խոսելով Վրաստանում կայացած ՏԻՄ ընտրություններից և Սաակաշվիլու վերադարձից, նման տեսակետ հայտնեց վրացագետ Ջոնի Մելիքյանը։
Նրա դիտարկմամբ` Սաակաշվիլին վերջին շրջանում ակտիվորեն լոբբիստական աշխատանք է տանում, որպեսզի Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա եռանկյունում ավելի խորը ինտեգրում լինի, և գուցե այդ հարցում մենք կունենանք մտահոգվելու հիմք։
Ընտրությունները Վրաստանում - Sputnik Արմենիա, 1920, 03.10.2021
Թբիլիսին վճռական դեր կունենա. 20 քաղաքներում ընտրությունների երկրորդ փուլ կանցկացվի
Ըստ նրա` Սաակաշվիլին գուցե այլ քաղաքականություն վարի, եթե գա իշխանության, բայց անհրաժեշտ է արձանագրել, որ շեշտադրումների առումով որոշ փոփոխություններ կլինեն, և անդրադարձը մեզ վրա շատ մեծ կլինի։
Անդրադառնալով մամուլում առկա տեղեկատվությանը, որ Սաակաշվիլին Վրաստան է մտել Թուրքիայով և սկզբում հանգրվանել է Բաթումիում, չի՞ նշանակում արդյոք, որ նրա ակտիվացմամբ շահագրգռված է նաև Թուրքիան, Մելիքյանն ընդգծեց, որ համացանցում հայտնված տեսանյութերը, թե իբր Սաակաշվիլին Բաթումիում է, արժանացան քննադատության, նշվում էր նույնիսկ, որ դրանք կարող են ֆեյք լինել, քանի որ Սաակաշվիլին փաստացիորեն ձերբակալվել է Թբիլիսիում։
«Սաակաշվիլի» պրոյեկտը Ռուսաստանի, Հայաստանի և Իրանի դեմ է. միջազգայնագետ
«Անկախ ամեն ինչից Բաթումում կա անցակետ, որտեղ գործում է անձնագրային ստուգման կարգ, և եթե Սաակաշվիլին դուրս գար ինքնաթիռից ու ներկայանար որպես շարքային քաղաքացի, ապա նրա մուտքն անպայման կարձանագրվեր։ Այստեղ հավանաբար գործել են այլ մեխանիզմներ կամ կիրառվել են Վրաստան վերադառնալու այլ ուղիներ։ Վրաստանի հատուկ ծառայություններն այդ հարցով կզբաղվեն և գուցե ապագայում այդ հարցում որոշակի հստակություն կլինի»,– նշեց վրացագետը։
Մելիքյանի կարծիքով` շատ կարևոր է նաև Ուկրաինայի դիրքորոշումը, քանի որ Սաակաշվիլին համարվում է այդ երկրի պաշտոնյա, բարեփոխումների խորհրդի նախագահն է, ունի Ուկրաինայի քաղաքացիություն և, չունենալով Վրաստանի քաղաքացիություն, տեղի օրենսդրությամբ իրավունք չունի միջամտել Վրաստանի ներքին գործերին։
Ուկրաինական կողմն արդեն իսկ փորձում է իր քաղաքացուն սատարել` ցուցաբերելով հյուպատոսական աջակցություն։
Բանտ - Sputnik Արմենիա, 1920, 02.10.2021
Միխեիլ Սաակաշվիլին նամակ է գրել բանտից
Վրացագետի կարծիքով` Սակակաշվիլու ձերբակալությունը կարող է ազդել նաև վրաց-ուկրաինական հարաբերությունների վրա` չնայած վերջին շրջանում Թբիլիսին փորձում էր շատ կառուցողական լինել Ուկրաինայի հետ հարաբերություններում, ձգտում էր ինչ–որ կերպ դրանք դուրս բերել ճգնաժամային վիճակից, բայց եթե այսօր կոշտ հայտարարություններ կամ քննադատական խոսքեր հնչեն Կիևից, ապա այդ ամենը կարող է բացասաբար ազդել վրաց–ուկրաինական հարաբերությունների վրա։
Հայտնել ենք, որ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին նախօրեին ձերբակալվել է Վրաստանում։
Սաակաշվիլին հացադուլ է հայտարարել
Հոկտեմբերի 1-ի առավոտյան քաղաքական գործիչը տեսաուղերձով հայտարարել էր, որ գտնվում է Բաթումիում։ Նա նաև կոչ էր արել իր կողմնակիցներին հոկտեմբերի 2-ին՝ տեղական ընտրությունների օրը, հավաքվել քաղաքի կենտրոնում՝ Ազատության հրապարակում: Ընդ որում՝ Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը հերքել էր Սահակաշվիլիի վերադարձի մասին լուրը։
Վրաստանում Միխեիլ Սահակաշվիլիի դեմ 13 քրեական գործ է հարուցված, դրանցից մի քանիսով նա հեռակա դատապարտված է բանտարկության։
Լրահոս
0