00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:52
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Իվանաշվիլին Թբիլիսիում կառուցել է հայկական թատրոններից մեկի շենքը․ ե՞րբ կլինի բացումը

© AFP 2024 / VANO SHLAMOVГород Тбилиси, Грузия
Город Тбилиси, Грузия - Sputnik Արմենիա, 1920, 03.10.2021
Բաժանորդագրվել
Թբիլիսիիի Պետրոս Ադամյանի անվան դրամատիկ թատրոնը կառուցվել է միջազգային ստանդարտները հաշվի առնելով և համապատասխանում է բոլոր չափանիշներին։
ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի – Sputnik, Լաուրա Սարգսյան. Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան պետական դրամատիկական թատրոնի` զրոյից կառուցված շենքը շահագործման կհանձնվի 2022 թ.-ի գարնանը:
Թատրոնը կառուցված է միջազգային բոլոր չափանիշներին համապատասխան և հավակնում է լավագույնը դառնալ ոչ միայն երկրում, այլև տարածաշրջանում։ Այս մասին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Թբիլիսիի հայկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Բայանդուրյանը։
Վրաստանի եռագույն դարձած հեռուստաաշտարակը - Sputnik Արմենիա, 1920, 21.09.2021
Թբիլիսիի հեռուստաաշտարակը ներկվել է Հայաստանի դրոշի գույներով
Թբիլիսիի հայկական թատրոնի հին շենքը քանդել էին 2018 թ․-ին։ Ի սկզբանե նախատեսում էին վերանորոգել ու վերականգնել այն, սակայն շենքն այնքան էր խարխլվել, որ նախագծի հեղինակները որոշեցին քանդել այն և նույն տեղում՝ Վրաստանի մայրաքաղաքի կենտրոնում, նոր թատրոն կառուցել: Ընդ որում, հին շենքի տեսքն ու կոլորիտը պահպանել են։
Բայանդուրյանը նշեց, որ թատրոնի շինարարությունն ու վերանորոգման աշխատանքները ձգձգվել են համավարակի պատճառով։

«Այժմ շինարարությունն ավարտական փուլում է։ Շահագործման կհանձնվի 3-4 ամսից։ Ներկայում լույսի և ձայնային սարքավորումների մոնտաժային աշխատանքներն են իրականացվում»,- ասաց նա։

Գեղարվեստական ղեկավարի խոսքով՝ նոր շենքը հարմար է, տեխնիկապես ավելի հագեցած և հարուստ: Այնտեղ երկու բեմ կա․մեծը՝ 450 տեղանոց և փոքրը՝ 120 տեղանոց, 12 նոր օթյակ, մի քանի փորձասրահ, մարզադահլիճ, բուֆետ, ինչպես նաև սենյակ, որը պետք է թատրոնի թանգարանը դառնա: Թատերախումբը սպասում է, թե երբ հնարավոր կլինի վերջնականապես հիմնավորվել այնտեղ։
Բայանդուրյանը նշեց, որ հստակ հայտնի չէ, թե ընդհանուր որքան գումար է ծախսվել շենքի կառուցման համար, բայց գիտի, որ նոր թատրոնը մոտ 18 մլն դոլար է արժեցել։ Ֆինանսավորումն ամբողջությամբ իր վրա է վերցրել Վրաստանի նախկին վարչապետ, «Վրացական երազանք - Ժողովրդավարական Վրաստան» իշխող կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին՝ միջոցներ հատկացնելով իր «Քարտու» հիմնադրամից:
Նունե Սարգսյանի այցի պատվին Թբիլիսիի «Art Palace» թանգարանում բացվել է հայկական անկյուն
Եթե չլիներ Վրաստանի նախկին վարչապետի նախաձեռնությունը, հնարավոր է՝ հայկական թատրոնն այսօր շենք չունենար, այն էլ՝ միջազգային բոլոր չափանիշներին համապատասխան։
«Իվանիշվիլին ամեն ինչ արել է, որպեսզի թատրոնը լավագույններից մեկը դառնա ոչ միայն Վրաստանում, այլև տարածաշրջանում»,-ասաց Բայանդուրյանը։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին  - Sputnik Արմենիա, 1920, 29.09.2021
Ինչ է թաքնված Հայաստանի ու Ադրբեջանի միջև միջնորդ դառնալու Վրաստանի ցանկության հետևում
Նա նշեց, որ թատերախումբը ստեղծագործական ակտիվ գործունեություն է ծավալում։ Ներկայումս հյուրախաղերի են Բաթումիում,իսկ հետո մեկնելու են Ախալցխայի թատերական փառատոնին։
Թբիլիսիի հայկական թատրոնի շենքը կառուցվել է 1936 թվականին։ Այս տարիների ընթացքում թատրոնի բեմում բեմադրվել են Շեքսպիրի, Շիլլերի, Մոլիերի և այլ մեծ հեղինակների գործեր։
Լրահոս
0