00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Աղվան Հովսեփյանի կաշառքի մեղադրանքում 1 անձի ցուցմունք կա». պաշտպանը մանրամասներ հայտնեց

© Sputnik / Asatur YesayantsԱղվան Հովսեփյան
Աղվան Հովսեփյան - Sputnik Արմենիա, 1920, 04.10.2021
Աղվան Հովսեփյան. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Աղվան Հովսեփյանի և նրա դեմ ցուցմունք տված անձի առերեսում դեռ տեղի չի ունեցել։
ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՔԿ նախկին նախագահ Աղվան Հովսեփյանին առաջադրված կաշառք ստանալու մեղադրանքում մեկ անձի ցուցմունք կա։ Վերաքննիչ քրեական դատարանի բակում լրագրողների հետ զրույցում հայտնեց Հովսեփյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը։
Նշենք, որ խոսքը «Շանթ» ընկերության, «Երևան» հեռուստաընկերության սեփականատեր Վարշամ Ղարիբյանի մասին է։
Աղվան Հովսեփյան  - Sputnik Արմենիա, 1920, 04.10.2021
Աղվան Հովսեփյանը կմնա կալանքի տակ. Վերաքննիչը մերժեց պաշտպանների միջնորդությունը
«Ըստ ցուցմունքի` այդ անձի դեմ բազմաթիվ քրգործեր են եղել հարուցված և Հովսեփյանը, լինելով գլխավոր դատախազ, հովանավորել է նրան։ Դրա դիմաց իբրև թե «Երևան» հեռուստաընկերության բաժնետոմսերի 50 տոկոսը փոխանցել են Հովսեփյանին։ Սակայն հարցն այն է, որ այդ մեղադրանքի առնչությամբ չեն հարցաքննվել այն քննիչներն ու դատախազները, որոնք որոշում են կայացրել իբրև թե կաշառք տված անձի օգտին»,–ասաց Ալեքսանյանը։

Պաշտպանը նշեց` դժվար է պատկերացնում, որ կհայտնվի մի քննիչ, որը կասի` Վարշամ Ղարիբյանի վերաբերյալ քրգործը կարճվել է, քանի որ Աղվան Հովսեփյանին կաշառք են տվել։

Նա հավելեց, որ ցուցմունք տվողի և Հովսեփյանի միջև առերեսում չի եղել դեռ։ Ի դեպ, Հովսեփյանն ԱԱԾ քննչական մեկուսարանում է։
Ովքեր են կանգնած Աղվան Հովսեփյանի ձերբակալության ու «չձերբակալության» ետևում. ԶԼՄ
Հայտնել էինք, որ քիչ առաջ վերաքննիչը մերժեց Հովսեփյանի պաշտպանների միջնորդությունը` Հովսեփյանի խափանման միջոց կալանքը վերացնելու վերաբերյալ։
Հիշեցնենք` Հատուկ քննչական ծառայությունը սեպտեմբերի 7–ին հայտնել էր, որ Աղվան Հովսեփյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով` 190 մլն դրամ կաշառք ստանալու և խարդախության եղանակով 800 մլն դրամ գույքի հափշտակություն կատարելու համար:
Նա մեղադրվում է նաև հանցավոր ճանապարհով ստացված 1 միլիարդ 299 միլիոն դրամի գույքը (փողերի լվացում) օրինականացնելու համար: Ավելի ուշ ՀՔԾ–ն Հովսեփյանին կալանավորելու միջնորդություն էր ներկայացրել։ Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածով (ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելը), 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (կաշառք ստանալը), 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (խարդախությունը) և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելը` փողերի լվացումը):
Լրահոս
0