Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով մեկնել է ՌԴ. հայտնի է օրակարգը

© Sputnik / Asatur YesayantsАлен Симонян во время заседания НС (13 сентября 2021). Еревaн
Ален Симонян во время заседания НС (13 сентября 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 04.10.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Պաշտոնական այցի եզրափակիչ օրը ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը կհանդիպի ՌԴ հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի - Sputnik. Հայաստանի Հանրապետության ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը եռօրյա պաշտոնական այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԺ–ի հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունը։
Այցի շրջանակներում նախատեսվում են հանդիպումներ ՌԴ բարձրաստիճան պաշտոնյաների հետ:

«Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը կհանդիպի ՌԴ ԴԺ Պետական դումայի ղեկավար Վյաչեսլավ Վոլոդինին, ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին, ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին»,–ասվում է հաղորդագրության մեջ:

Ծրագրային այց է նախանշված նաև ՌԴ դիվանագիտական ակադեմիա, որտեղ քննարկումներ կկազմակերպվեն պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողության հետ:
ՌԴ ԱԳՆ - Sputnik Արմենիա, 1920, 30.09.2021
Ռուսաստանի ԱԳՆ -ն բարձր է գնահատել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը
Հայաստանյան պատվիրակությունը կհյուրընկալվի Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանին:
Պաշտոնական այցի եզրափակիչ օրը ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը կհանդիպի ՌԴ հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
Արտակ Դավթյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Մոսկվա
Լրահոս
0