Հայաստանում, ինչպես Ճապոնիայում, խաղաղության ու պատերազմի շուրջ վեճը դեռ երկար կշարունակվի

© Sputnik / Asatur YesayantsՆիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյան - Sputnik Արմենիա, 1920, 04.10.2021
Եկեք անկեղծ լինենք։ Այսօրվանից Ճապոնիան կառավարության նոր ղեկավար ունի, սակայն հոբելյանական՝ 100-րդ վարչապետն էլ դժվար թե կարողանա վերջնական պատասխան տալ այն հարցին, որը ժամանակին շատ կարճ ու հստակ ձևակերպել էր Հայաստանի առաջին նախագահը. «Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն»։
Հայաստանում էլ խաղաղության ու պատերազմի շուրջ վեճը դեռ երկար կշարունակվի, ինչպես Ճապոնիայում
Ախր ծագող արևի երկիրն էլ ժամանակին հայտնվել էր ճիշտ նույն վիճակում, ինչ Հայաստանը հիմա՝ ջախջախիչ պարտություն լայնածավալ պատերազմում, կապիտուլյացիա, ապավինում դրսի ուժերին, անվտանգության խնդիրներ ու նաև բուռն վեճեր մեղավորների մասին, ընդհանրապես՝ պատերազմի և խաղաղության շուրջ։
Ու բոլորովին էլ այնպես չէ, որ իրականանում է հայաստանցի վերլուծաբանների երևի թե ամենասիրած ու նաև, իմ կարծիքով, ամենադատարկ ու ոչինչ չասող կանխատեսումը՝ «Ժամանակը ցույց կտա, պատմությունն ամեն ինչ կդնի իր տեղը»։
Բա էդ դեպքում ինչո՞ւ մինչև հիմա չեն դադարում թեժ վիճաբանությունները Ճապոնիայի 40-րդ վարչապետ Տոձյո Հիդեկիի վերաբերյալ, որը ղեկավարում էր երկիրը Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին։ Այդ ինչպե՞ս է, որ ճապոնացիների մի մասն այդ մարդուն նվիրված հայրենասեր է համարում, մյուս մասը՝ ամեն ինչի մեղավոր։ Ի՞նչ է, մեզ մոտ հիմա էդպիսի ծայրահեղ հակադիր գնահատականներ չկա՞ն։
Արթուր Ղազինյան - Sputnik Արմենիա, 1920, 30.09.2021
Ի՞նչ նշանակություն ունի, թե ով էր պարտության մեղավորը, կարևորը` ընդդիմադիրը պաշտոն չստանա
Այս վեճը, իհարկե, մի մարդու անձով չի սահմանափակվում, այն սկզբունքային է։ Համաձայնե′ք` Հայաստանում էլ է էդպես։ Երբ ժամանակին հզոր թափ հավաքեց ղարաբաղյան շարժումը, և Երևանում նույնիսկ խորհրդարանի մակարդակով որոշում կայացվեց Հայաստանի և Արցախի վերամիավորման մասին, բոլորը ցնծում էին։
Հիմա ոմանք էնպիսի մտքեր են արտահայտում Արցախի մասին, որ ուզում ես հիշեցնել՝ լավ, էդ դու չէի՞ր, որ ոգևորված ասում էիր` առանց Ղարաբաղի չկա Հայաստան։ Կամ, երբ ադրբեջանցիները սկսեցին առաջին մեծ պատերազմը, կրկնեմ՝ մենք չսկսեցինք, ադրբեջանցիները սկսեցին, հակառակորդի հրանոթներն ու «Գրադ» կայանքները կամաց-կամաց հեռացվեցին Արցախի և Հայաստանի սահմաններից ու մոտ 30 տարի այլևս դաժան ռմբակոծություններ չտեսան Ստեփանակերտն ու Կապանը, էլի մարդիկ ուրախացան։
Հիմա նույն մարդիկ վրդովված ասում են՝ բա կարելի՞ էր անվտանգության գոտի ստեղծել, ես ասում էի, չէ՞, որ այդ ամենը մեր կատարյալ պարտությամբ է ավարտվելու։ Նույն մարդիկ են ասում, որոնք ժամանակին ոգևորված էին հայկական կողմի հաղթանակներով։
Ախր Ճապոնիայում էլ կա նույն տարակարծությունը։ Երբ 1948 թվականին նախկին վարչապետ Տոձյո Հիդեկին մահապատժի ենթարկվեց, շատերն ասում էին՝ ախր այս ազգային հերոսը միայն իր հարազատ երկրի անվտանգությունն էր պաշտպանում։
Ընդդիմախոսները հակադարձում էին՝ ինչո՞ւ նա մտավ պատերազմի մեջ, որն ի վերջո հանգեցրեց Հիրոսիմայի և Նագասակիի ատոմային ռմբակոծությանը, ինչի հետեւանքով 100 հազարավոր անմեղ մարդիկ զոհվեցին։ Նա է պատասխանատուն, նա է մեղավորը։
Անկախության ամենատխուր տարեդարձը. ինչո՞ւ էինք անվերապահորեն հավատում, որ հաղթելու ենք
Եվ այս վեճը կարծես թե վերջ չունի, քանի դեռ վերջ չունի խաղաղության և պատերազմի շուրջ վեճն ընդհանրապես։ Վախենամ՝ Հայաստանում էլ այդ վեճը դեռ շատ երկար տևի` ամենևին չնպաստելով հասարակության համախմբմանը, ճիշտ հակառակը՝ ավելի ու ավելի խորացնելով արդեն ահագնացած պառակտումը։ Ընդամենը երկու փաստ վկայակոչեմ ճապոնական իրականությունից։
Մի կողմից` պատերազմի ավարտից հետո այդ երկրում սահմանադրորեն ամրագրվեց՝ ճապոնացիներն ընդմիշտ հրաժարվում են պատերազմից և ուժի կիրառումից` որպես միջազգային վեճերը կարգավորելու միջոց։ Իսկ 70-ականների կեսերին նախկին վարչապետ Էյսակու Սատոն Նոբելյան մրցանակ ստացավ տարածաշրջանում, նաև ողջ աշխարհում խաղաղության հաստատմանը նպաստելու համար, քանզի հենց նրա օրոք Ճապոնիան ստորագրեց միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիրը։
Пресс-конференция премьер-министра Никола Пашиняна (16 сентября 2019). Ванадзор - Sputnik Արմենիա, 1920, 28.09.2021
ՀՀ ղեկավարությունը ալերգիա ունի այդ բառից, կամ կյանքը՝ սառեցված պատերազմի պայմաններում
Մյուս կողմից` Ճապոնիայում, որն իբրև թե կանոնավոր բանակ պահելու իրավունք չունի, այլ միայն ինքնապաշտպանության ուժեր, այդ ուժերին անցած տարի պետական բյուջեով հատկացվել է գիտե՞ք` որքան գումար։ Չե′ք հավատա՝ 52 միլիարդ դոլար։ Համաձայնե′ք` լավագույն գործնական մարմնավորումն է շատ հայտնի կարգախոսի՝ խաղաղությո՞ւն ես ուզում, պատրաստվիր պատերազմի։ Ափսոս, որ մեր ղեկավարների մոտեցումն այդ նույն կարգախոսին երբեք գործնական չի եղել՝ ընդամենը թութակի նման կրկնել ենք գեղեցիկ խոսքերը։
Ընդհանրապես, կարելի է ասել, որ մեր և ճապոնացի ղեկավարները գրեթե համեմատության եզր էլ չունեն։ Միայն վերջին տասնամյակում ճապոնացի վարչապետներից երեքը որոշ ժամանակ պաշտոնավարելուց հետո խոստովանել են.
«Ժողովո′ւրդ, նախընտրական շրջանում էսպիսի բան էի խոստացել, հիմա ամենայն անկեղծությամբ ընդունում եմ՝ չեմ կատարել խոստումս և ուրիշ ճար չունեմ` հրաժարական եմ տալիս»։
Նոր կառավարությունը կազմավորելիս բրիտանացի Փարքինսոնին էլ լսեք
Գոնե պատկերացնո՞ւմ եք, որ Հայաստանում նման բան կարող է լինել։ Ով ասես մեղավոր է՝ պատերազմը, զինվորականները, ընդդիմությունը, նախկինները, միգուցե նույնիսկ՝ աննախադեպ շոգ ամառը կամ կարկուտը, բայց հո բոլորդ գիտեք, որ ես անձամբ միշտ` նույնիսկ պարգևավճար ստանալիս, միայն ու միայն հայրենիքիս մասին եմ մտածել ու ոչ մի բանի համար պատասխանատու չեմ։
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала