https://armeniasputnik.am/20211004/menq-gnalu-enq-aghachvoghi-derum-qvocharjany-pashinjanaliev-hnaravvor-handipman-masin-33908860.html
«Մենք գնալու ենք աղաչողի դերում». Քոչարյանը` Փաշինյան–Ալիև հնարավոր հանդիպման մասին
«Մենք գնալու ենք աղաչողի դերում». Քոչարյանը` Փաշինյան–Ալիև հնարավոր հանդիպման մասին
Փաշինյանի ու Ալիևի հանդիպումը տեղի է ունենալու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում։ 04.10.2021, Sputnik Արմենիա
2021-10-04T13:02+0400
2021-10-04T13:02+0400
2021-10-04T13:06+0400
ռոբերտ քոչարյան
հայաստան
նիկոլ փաշինյան
ադրբեջան
իլհամ ալիև
եահկ մինսկի խումբ
ղարաբաղյան հակամարտություն
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/0a/04/33903907_0:167:1601:1067_1920x0_80_0_0_b0808ad8ca15f585c4ba3e3ac7962bd7.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր հրավիրած մամուլի ասուլիսում, մեկնաբանելով Փաշինյան– Ալիև հնարավոր հանդիպումը, մասնավորապես ասաց. «Մենք գնալու ենք խնդրողի, աղաչողի դերում»։Նման եզրակացության անելու համար երկրորդ նախագահը հիմք է ընդունում Ադրբեջանի նախագահի արհամարհական վերաբերմունքը ՀՀ վարչապետի նկատմամբ։«Նման կարգի հարաբերությունների կառուցումը դու չես կարող մուրալ։ Սա միշտ լինելու է մեկ դարպասի վրա խաղ, ու այդ դարպասը քոնն է լինելու։ Եթե դա մեր իշխանությանը պետք է զուտ իշխանությունը պահելու համար, ես դա հասկանում եմ, չեմ ընդունում, բայց տրամաբանությունն եմ հասկանում։ Այդպես ազգային կամ պետական շահեր չեն պաշտպանում»,– ասաց նա։Հիշեցնենք` վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Լիտվայի վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ, պատասխանելով հարցին, թե ե՞րբ է հնարավոր հանդիպումը Ալիևի հետ, ասաց, որ ժամկետի և տեղի սահմանափակում չկա։ Նշեց, որ ինքը բազմիցս ասել է` պատրաստ է հանդիպման։ Միակ սահմանափակումն այն է, որ այդ հանդիպումները տեղի են ունենում 3-րդ երկրների տարածքում։«ՀՀ իշխանությունները լվանում են ձեռքերն Արցախից». Ռոբերտ ՔոչարյանՓաշինյանը նաև շեշտել էր, որ հանդիպումը տեղի է ունենալու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում։
https://armeniasputnik.am/20211004/du-vov-es-inch-es-qezanic-nerkajacnum-qvocharjann-ardzaganqec-pashinjani-hajtararutjany-33905055.html
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/0a/04/33903907_71:0:1494:1067_1920x0_80_0_0_f6b93b0d63b050a57451f3d65c096a3a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
ռոբերտ քոչարյան, հայաստան, նիկոլ փաշինյան, ադրբեջան, իլհամ ալիև, եահկ մինսկի խումբ, ղարաբաղյան հակամարտություն
ռոբերտ քոչարյան, հայաստան, նիկոլ փաշինյան, ադրբեջան, իլհամ ալիև, եահկ մինսկի խումբ, ղարաբաղյան հակամարտություն
«Մենք գնալու ենք աղաչողի դերում». Քոչարյանը` Փաշինյան–Ալիև հնարավոր հանդիպման մասին
13:02 04.10.2021 (Թարմացված է: 13:06 04.10.2021) Փաշինյանի ու Ալիևի հանդիպումը տեղի է ունենալու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում։
ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր հրավիրած մամուլի ասուլիսում, մեկնաբանելով Փաշինյան– Ալիև հնարավոր հանդիպումը, մասնավորապես ասաց. «Մենք գնալու ենք խնդրողի, աղաչողի դերում»։
Նման եզրակացության անելու համար երկրորդ նախագահը հիմք է ընդունում Ադրբեջանի նախագահի արհամարհական վերաբերմունքը ՀՀ վարչապետի նկատմամբ։
«Նման կարգի հարաբերությունների կառուցումը դու չես կարող մուրալ։ Սա միշտ լինելու է մեկ դարպասի վրա խաղ, ու այդ դարպասը քոնն է լինելու։ Եթե դա մեր իշխանությանը պետք է զուտ իշխանությունը պահելու համար, ես դա հասկանում եմ, չեմ ընդունում, բայց տրամաբանությունն եմ հասկանում։ Այդպես ազգային կամ պետական շահեր չեն պաշտպանում»,– ասաց նա։
Հիշեցնենք` վարչապետ
Նիկոլ Փաշինյանն այսօր Լիտվայի վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ, պատասխանելով հարցին, թե ե՞րբ է հնարավոր հանդիպումը Ալիևի հետ, ասաց, որ ժամկետի և տեղի սահմանափակում չկա։ Նշեց, որ ինքը բազմիցս ասել է` պատրաստ է հանդիպման։ Միակ սահմանափակումն այն է, որ այդ հանդիպումները տեղի են ունենում 3-րդ երկրների տարածքում։
Փաշինյանը նաև շեշտել էր, որ հանդիպումը տեղի է ունենալու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում։