00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:42
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թաթոյանի զեկույցները ներառվել են ՄԱԿ-ի միջազգային դատարանի՝ Ադրբեջանի դեմ ՀՀ գանգատում

© Photo : ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան - Human Rights Defender of ArmeniaОмбудсмен Арман Татоян представил действующим в РА международным структурам нарушения прав жителей приграничья
Омбудсмен Арман Татоян представил действующим в РА международным структурам нарушения прав жителей приграничья  - Sputnik Արմենիա, 1920, 04.10.2021
Բաժանորդագրվել
ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի՝ ընդդեմ Ադրբեջանի ներկայացված Հայաստանի գանգատում օգտագործված են ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի արտահերթ զեկույցներն ու փաստահավաք աշխատանքի արդյունքում ձեռք բերված այլ ապացույցներ։
ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի – Sputnik. ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի՝ ընդդեմ Ադրբեջանի ներկայացված Հայաստանի գանգատում օգտագործված են հայկական կողմի գերիների ու քաղաքացիական անձանց նկատմամբ անմարդկային ու դաժան վերաբերմունքին վերաբերող մասեր։
Տեղեկությունը հայտնում է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն իր Ֆեյսբուքի էջում՝ հավելելով, որ գանգատում օգտագործված են իր արտահերթ զեկույցներն ու փաստահավաք աշխատանքի արդյունքում ձեռք բերված այլ ապացույցներ։
Նիկոլ Փաշշինյան - Sputnik Արմենիա, 1920, 04.10.2021
«Ադրբեջանը պետք է վերադարձնի ոչ միայն պաշտոնապես հաստատված գերիներին». Փաշինյան
Մարդու իրավունքների պաշտպանի փակ զեկույցներից ևս մեջբերումներ են պարունակվում գանգատում։ Այն ունի առանձին մասեր, որոնք վերաբերում են հայկական կողմի գերիների ու քաղաքացիական անձանց նկատմամբ անմարդկային ու դաժան վերաբերմունքին։
«Այստեղ հղումներ կան նաև Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի վերջերս հրապարակած զեկույցին, որում ցույց է տրված կոնկրետ ապացույցներով Ադրբեջանի պատասխանատվությունը հայ գերիներին խոշտանգելու և անմարդկային վերաբերմունքի ենթարկելու հարցում։ Ներկայացվում է, որ Ադրբեջանում հայկական կողմի գերիների հարցաքննությունների արդյունքները չեն կարող որևէ հիմք լինել նրանց քրեական հետապնդման ենթարկելու համար և չեն կարող ապացույց լինել միջազգային, այդ թվում` դատական ատյաններում»,- գրում է Թաթոյանը։

Հայաստանի գանգատում նաև մանրամասն շարադրված է Ադրբեջանում հայատյացությունը, իսկ որպես ապացույց ներկայացված է Հայաստանի և Արցախի Մարդու իրավունքների պաշտպանների հրապարակած համատեղ արտահերթ զեկույցը։

Զեկույցը նաև ապացուցում է, որ հայատյացությունն Ադրբեջանում փակ շղթայի մեջ է՝ գեներացվում է Ադրբեջանի իշխանությունների, այդ թվում՝ բարձրագույն մարմինների կողմից, այնուհետև գրեթե նույն ձևակերպումներով լայնորեն օգտագործվում և խրախուսվում է մշակութային, սպորտային ու հանրային այլ գործիչների կողմից և արժանանում հանրային գովասանքի՝ հաճախ թիրախում ունենալով երեխաների:
Ներկայացվում է նաև էթնիկ հայ գերիների ու դիակների նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի դաժանություններն ու վայրագությունները։
«Ադրբեջանը պետք է վերադարձնի ոչ միայն պաշտոնապես հաստատված գերիներին». Փաշինյան
«2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմի ընթացքում Հայաստանի Գեղարքունիքի մարզի Վարդենիսի շրջակա գյուղերի նկատմամբ ադրբեջանական ԱԹՍ-ների հարվածների ու հրետակոծությունների առնչությամբ փաստահավաք աշխատանքների վերաբերյալ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցը ևս արտացոլված է գանգատում»,–տեղեկացնում է ՀՀ ՄԻՊ–ը։

Առանձին տեղ է հատկացված նաև հայկական մշակութային ժառանգության ոչնչացմանն ադրբեջանական զինված ծառայողների կողմից 2020 թվականի պատերազմի ընթացքում։

Գանգատին կցված է նաև տեսանյութ, որը վերաբերում է Արցախի Մատաղիսի Սուրբ Եղիշե հայկական եկեղեցին ցինիզմով անարգելուն ու վանդալիզմի ենթարկելուն։
Հիշեցնենք, որ Թաթոյանն իր զեկույցներում բազմիցս անդրադարձել է վերոնշյալ խնդիրներին։ ԵԽԽՎ բանաձևում ներառվել էր ՀՀ ՄԻՊ-ի ՀՀ սահմանների շուրջ ապառազմականացված գոտի ստեղծելու առաջարկը։
Լրահոս
0