00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Ծննդիս բանտապահը 4 հատ ծխախոտ նվիրեց». ի՞նչ է պատմում գերությունից վերադարձած Կարենը

© Sputnik / Asatur YesayantsԿարեն Մանուկյանը
Կարեն Մանուկյանը - Sputnik Արմենիա, 1920, 04.10.2021
Բաժանորդագրվել
Կարեն Մանուկյանը 2020-ի հոկտեմբերի 10-ին վիրավորվել է և իր մյուս վիրավոր ընկերների հետ մինչև նոյեմբերի 21-ը մնացել Հադրութի շրջանի Վանք գյուղի տներից մեկի տանիքում։ Տղաները չեն իմացել, որ պատերազմն ավարտվել է։ Նոյեմբերի 21-ին ադրբեջանցիները գտել են նրանց և գերեվարել։ Տղաները, բարեբախտաբար, արդեն հայրենիք են վերադարձել։
© Sputnik / Asatur Yesayants44-օրյա պատերազմում զոհվածների հիշատակին նվիրված հուշակոթող Սիփանիկ գյուղում
44-օրյա պատերազմում զոհվածների հիշատակին նվիրված հուշակոթող Սիփանիկ գյուղում - Sputnik Արմենիա, 1920, 01.10.2021
44-օրյա պատերազմում զոհվածների հիշատակին նվիրված հուշակոթող Սիփանիկ գյուղում
Արարատի մարզի Սիփանիկ գյուղում, ինչպես և մեր գյուղերից, քաղաքներից շատերում, 44-օրյա պատերազմում զոհվածների հիշատակին նվիրված հուշակոթող կա։ Այստեղ, սակայն, այն կառուցել է գերությունից վերադարձած Կարեն Մանուկյանն այն գումարներով, ինչը որպես աջակցություն ստացել է պետությունից։
20-ամյա Կարենը 3 ամսվա զինծառայող է եղել, երբ պատերազմը սկսվել է։ Ծառայել է Ջրականում և շատերի պես մտածել է` մի քանի օր անց ռազմական գործողությունները դադարելու են։
«Մի քանի օր անց, սակայն, երբ արդեն տարածքային կորուստներ ու այդքան զոհեր ունեցանք` հասկացանք, որ սա ուրիշ բան է, ծավալներն ուրիշ են։ Այդ ընթացքում շատ ընկերներ կորցրի` ամենադժվարը դա էր։ Ջրականից Հադրութ տարան մեզ, և Վանք գյուղն էինք պաշտպանում. կռվել եմ մինչև հոկտեմբերի 10-ը, իսկ հետո 2 ոտքից վիրավորվել եմ»,–պատմում է Կարենը` պատերազմական օրերի մասին շատ բան չուզելով հիշել։
© Sputnik / Asatur YesayantsԿարեն Մանուկյան
Կարեն Մանուկյան - Sputnik Արմենիա, 1920, 01.10.2021
Կարեն Մանուկյան
Հոկտեմբերի 10-ին Կարենենց խմբի տղաները շրջափակման մեջ են մնացել` ովքեր կարողացել են, ճեղքել են և վերադարձել, որոշներն էլ զոհվել են։ Իսկ գնդացրորդ Կարենը ու ևս 4 զինծառայող` նռնականետորդ Նարեկ Սիրունյանը, դիպուկահար Էրիկ Խաչատրյանը, հետախույզ Արայիկ Գալստյանը և հակատանկիստ Ռոբերտ Վարդանյանը, վիրավորվել են։ 5 ընկերներով Վանք գյուղի տներից մեկի տանիքում են թաքնվել և 5 օրվա ուտելիք են ունեցել. ամբողջ գյուղում միայն նրանք են մնացել։
Տղաներով կազմակերպել են ամեն ինչ` ինչ–որ քսուք են գտել, վնասվածքներին քսել և մեկը մյուսի վերքերը սավանով վիրակապել։ Սնունդը նույնպես բաժանել են օրերի մեջ` յուրաքանչյուր օր 3 գդալ պահածո պետք է ուտեին։ Կարենն ասում է, որ դժվարն այդ ամենը չէր, այլ այն, որ մեր զինվորների դիերն իրենց առջև` սարի լանջին էին, իսկ իրենք ի վիճակի չէին գնալ, տարհանել նրանց...
© Sputnik / Asatur YesayantsԱրայիկ Մանուկյան
Արայիկ Մանուկյան - Sputnik Արմենիա, 1920, 01.10.2021
Արայիկ Մանուկյան
«Վանք գյուղի հետ շատ եմ կապվել` ոնց որ հարազատ գյուղս լինի, հիմա շատ եմ կարոտում։ Գյուղում մինչև նոյեմբերի 21-ը մնացինք` չենք իմացել, որ պատերազմը վերջացել է. հրադադարի օրը` նոյեմբերի 9-ին ուժեղ կրակոցներ լսեցինք, և մտածեցինք` մերոնք են մտնում գյուղ։ Հույս ունեինք, որ գյուղն ազատագրելու են. մերոնց էինք սպասում, բայց ադրբեջանցիները եկան «մեր հետևից»»,–ասում է Կարենը։
Զոհվածների կամ գերի ընկածների ծնողներից գումար հափշտակելու համար 8 անձ է կալանավորվել
Գերեվարվելուց հետո սկզբնական շրջանում Կարենը հույս չի ունեցել, որ ողջ է մնալու և մտածել է` հարցուփորձ անելուց հետո որոշ ժամանակ սպանելու են։ Իսկ ժամանակն այդպես էլ չի անցել` Կարենն ասում է, որ երբեք այդքան շատ իր հետ մենակ չէր մնացել։ Նա ինչպես պատերազմի, այնպես էլ գերության մեջ գտնվելու օրերից շատ խոսել չի ուզում, միայն 1-2 դրվագ է պատմում` ասելով, որ հունվարի 20-ին, երբ բանտապահն իմացել է, որ Կարենի ծննդյան օրն է, 4 գլանակ ծխախոտ է նվիրել։ Իսկ գերեվարության մեջ գտնվողի համար 4 գլանակը, ըստ Կարենի, մեծ բան է։ Որոշ ժամանակ անց նրան տեղափոխել են ևս մեկ գերեվարվածի` Նարեկ Սիրունյանի խուց, իսկ երկուսով ժամանակն արդեն ավելի արագ է անցել։
Այս տարվա փետրվարի 9-ին Կարենը որոշել է բանտապահին խնդրել, որ տուն զանգի, և հերթական ստուգայցի ժամանակ նրան հայտնել է խնդրանքը։ Որոշ ժամանակ անց բանտապահը եկել ու նրան դուրս է հրավիրել. Կարենին թվացել է` գնում է զանգելու, սակայն երբ հարցրել է` ո՞ւր են գնում, պատասխանել են` «վատ տեղ»։
© Sputnik / Asatur YesayantsԱրայիկ ու Կարեն Մանուկյանները
Արայիկ ու Կարեն Մանուկյանները - Sputnik Արմենիա, 1920, 01.10.2021
Արայիկ ու Կարեն Մանուկյանները
«Փոշմանել էի, որ խնդրել եմ տուն զանգել... Տարան և ինչ–որ մեքենայի մեջ նստեցրին։ Կողքիս ադրբեջանցուն հարցրի, թե ո՞ւր են տանում ինձ, և սա էլ պատասխանեց` տուն ես գնում։ Չհավատացի` մտածելով, որ չի ուզում ճշմարտությունն իմանամ։ Ժամանակն այդ պահին էլ չէր անցնում, հետո մի կերպ հասանք ինչ–որ տեղ և երբ դրսում տեսա Ռուստամ Մուրադովին՝ ամեն ինչ պարզ էր»,–ասում է Կարենը։
Հայրենիք վերադառնալուց հետո էլ նրան ծանր օրեր են սպասվել. պատերազմի օրերին անմիջապես իր կողքին զոհվել էր Տիգրան անունով մի տղա, և նրա ծնողներն իմացել են, որ Կարենի հետ նույն վայրերում են եղել։ Տիգրանի ծնողներն այցելել են Կարենենց տուն` որդու մասին որևէ լուր իմանալու, քանի որ տեղյակ չեն եղել նրա զոհվելու մասին։ Կարենը պատմում է` Տիգրանի ծնողների աչքերում հույս է տեսել և շատ դժվար է եղել նայել նրանց ու ասել` Տիգրանն էլ չկա։ Դրանից 1 շաբաթ անց Մեծամորի դիահերձարանում գտել են Տիգրանի մարմինը...
© Sputnik / Asatur YesayantsԿարեն Մանուկյան
Կարեն Մանուկյան - Sputnik Արմենիա, 1920, 01.10.2021
Կարեն Մանուկյան
Սակայն Կարենի հետ մեկ հետաքրքիր դեպք էլ է եղել. Բաքվում նույն խցում մնացող Նարեկը երևակայել է, թե իբր տան անդամներին նամակ է գրում և իրենց տրվող հացի պիտակի վրա ինչ–որ բաներ է գրել՝ ուղղված տան անդամներին։ Գերությունից վերադառնալուց հետո բոլորովին պատահաբար Կարենն այդ թուղթը գտել է իր գրպանում և փոխանցել Նարեկի ծնողներին։ Նարեկը, բարեբախտաբար, նույնպես հայրենիք է վերադարձել վերջերս։
Կարենն ասում է, որ հիմա մի քիչ անսովոր է սովորական կյանքով ապրելը, քանի որ անընդհատ հարցեր են պտտվում` ինչո՞ւ մեկը զոհվեց, իսկ ինքն ապրում է դեռ...
Տարի, որը շատ բան փոխեց. Արցախում 44-օրյա պատերազմի որոշ արդյունքների ու հետևանքների մասին
«Պարտավորված եմ ինձ զգում զոհվածների հարազատների առաջ։ Զոհվածների ծնողների հետ շատ եմ շփվել, ու ուզում եմ հասնել նրան, որ նրանց աչքերի տխրությունը վերածվի հպարտության։ Դա հնարավոր է միայն մեկ գնով` հետ բերենք այն տարածքները, որտեղ թափվել է նրանց տղաների արյունը։ Ես ինքս պատրաստ եմ դրան»,–ասում է Կարենը։
Կարենն անկեղծ նշում է` հիմա դեռ որևէ բանով զբաղվել չի ուզում. սովորել չի ուզում, նախ` սեր չունի, բացի այդ, միտքը չի կենտրոնանում ոչ մի բանի վրա։ Նա այժմ ծնողներին է օգնում` գյուղում փոքրիկ խանութ ունեն, դրանով է զբաղվում։
© Sputnik / Asatur YesayantsԱրայիկ Մանուկյան
Արայիկ Մանուկյան - Sputnik Արմենիա, 1920, 01.10.2021
Արայիկ Մանուկյան
Կարենի ծնողները ժամանակից շուտ են ծերացել... Նրա՝ 60-ի շեմը չհատած հայրը` Արայիկ Մանուկյանը, այս ընթացքում ինչ ասես, որ չի տեսել։ Նա որդուն նախ փնտրել է վիրավորների մեջ, իսկ հետո մեկնել Արցախ և աճյունների որոնողական աշխատանքներին մասնակցել։ Նոյեմբերի 22-ին, երբ հերթական անգամ Քարվաճառ է գնացել որոնողական խմբի հետ, ադրբեջանցիները նրան տեսանյութ են ուղարկել, որտեղ երևում էր` Կարենին գերեվարել են։
«Այս ընթացքում ամեն ինչ տեսել եմ, բայց ամենադժվարը որդուդ` անհետ կորածի կարգավիճակ ունենալն է, անորոշությունը։ Անբացատրելի տանջանք է դա։ Ես ականատես եմ եղել, թե ինչպես է ծնողը գտնում իր երեխայի մասունքները և ուրախանում, որ վերջապես գտավ... Հիմա, երբ շփվում եմ անհետ կորածների ծնողների հետ, ոչ մի խոսք չեմ գտնում նրանց սփոփելու»,–ասում է Արայիկ Մանուկյանը։
Եթե չես պայքարում մարտահրավերների դեմ, մի օր կկորցնես անկախությունը
Ի դեպ, Կարենին հայրենիք վերադառնալու համար մեծ ջանքեր է գործադրել հայրը` կառավարության առջև նստացույց է արել, հացադուլ է արել, վարչապետի և անգամ Արցախում Ռուստամ Մուրադովի հետ է հանդիպել։ Ասում է` Մուրադովը չի խոստացել, բայց հույս է տվել` ասելով, որ ամեն ինչ կանի Կարենին հայրենիք վերադարձնելու համար։
© Sputnik / Asatur YesayantsԿարեն Մանուկյանը հուշարձանի մոտ
Կարեն Մանուկյանը հուշարձանի մոտ - Sputnik Արմենիա, 1920, 01.10.2021
Կարեն Մանուկյանը հուշարձանի մոտ
Իսկ Կարենի` հայրենիք վերադառնալու մասին ընտանիքը չի իմացել։ Սովորության համաձայն` Կարենի հայրը, լսելով, որ Բաքվից գերիներ են վերադառնում, գնացել է օդանավակայան. այնտեղ հայտարարել են գերիների անունները, և 5-րդ Կարենի անունն է եղել։ Հայրն ասում է` միշտ սպասել է որդու վերադարձին, սակայն երբ լսել է, որ նրա անունն ինքնաթիռից իջածների ցանկում է, այդ զգացողությանը հիմա որևէ անուն կամ բնութագրություն տալ չի կարող` կյանքում նման բան չի զգացել։
Նա, սովորության համաձայն, մինչև հիմա էլ գնում է օդանավակայան` ասելով, որ իր երազանքը մեկն է` գերիների ծնողների դեմքին մի օր հայտնվի այն ժպիտը, որ ինքն է ունեցել՝ տեսնելով հայրենի հողում գերությունից վերադարձած որդուն։
Լրահոս
0