https://arm.sputniknews.ru/20211005/artur-ghazinjany-6-rd-angam-chyntrvec-handznazhvoghvovi-pvokhnakhagah-33956230.html
Արթուր Ղազինյանը 6-րդ անգամ չընտրվեց հանձնաժողովի փոխնախագահ
Արթուր Ղազինյանը 6-րդ անգամ չընտրվեց հանձնաժողովի փոխնախագահ
Sputnik Արմենիա
Ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչները քվեարկությունից առաջ լքեցին նիստերի դահլիճը։ 05.10.2021, Sputnik Արմենիա
2021-10-05T14:34+0400
2021-10-05T14:34+0400
2021-10-05T14:44+0400
հայաստան
արթուր ղազինյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/01/33826074_0:0:1600:900_1920x0_80_0_0_89e38c3e94354146623a3ae77c80c312.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի– Sputnik. ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա արտահերթ նիստում «Քաղաքացիական պայմանագիրը» հերթական անգամ չհաստատեց ընդդիմության թեկնածու Արթուր Ղազինյանի թեկնածությունը հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում։Նա նաև հայտարարեց, որ վիճակագրություն է կազմել` նախորդ 6 նիստերում հնչել է իրեն ուղղված 18 հարց, 18 պատասխան, 18 արձագանք, ինչն իր համոզմամբ` բավական էր թեկնածուի հարցում կողմնորոշվելու համար։«Հարցաքննություն այստեղ չի լինելու»,– հայտարարեց Ղազինյանը, որից հետո «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների ներկայացուցիչները լքեցին հանձնաժողովի նիստերի դահլիճը։Հանձնաժողովը 0 կողմ, 5 դեմ ձայներով արդեն 6-րդ անգամ մերժեց Ղազինյանի թեկնածությունը։Հիշեցնենք, որ իշխանական պատգամավորները Ղազինյանի թեկնածությանը դեմ էին քվեարկել նաև օգոստոսի 31-ին, սեպտեմբերի 6-ին, 13-ին, 22-ին ու 28-ին։Նշենք, որ այս պաշտոնը, ըստ Դոնթի բանաձևի, հատկացված է ընդդիմությանը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/01/33826074_230:0:1430:900_1920x0_80_0_0_352895fdab31f5d5d602523ae8e004b6.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան, արթուր ղազինյան
հայաստան, արթուր ղազինյան
Արթուր Ղազինյանը 6-րդ անգամ չընտրվեց հանձնաժողովի փոխնախագահ
14:34 05.10.2021 (Թարմացված է: 14:44 05.10.2021) Ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչները քվեարկությունից առաջ լքեցին նիստերի դահլիճը։
ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի– Sputnik. ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա արտահերթ նիստում «Քաղաքացիական պայմանագիրը» հերթական անգամ չհաստատեց ընդդիմության թեկնածու Արթուր Ղազինյանի թեկնածությունը հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում։
«Այսուհետ մեզ համար այս օրակարգը սպառված է։ Իշխանությունը չի կարող ստիպել ընդդիմությանը ենթարկվել իր պահանջներին, փոխել թեկնածուին, և ընդդիմությունը` «Հայաստան» խմբակցությունը, այս պաշտոնը կամավոր չի զիջելու իշխանությանը»,– քվեարկությունից առաջ ասաց Ղազինյանը։
Նա նաև հայտարարեց, որ վիճակագրություն է կազմել` նախորդ 6 նիստերում հնչել է իրեն ուղղված 18 հարց, 18 պատասխան, 18 արձագանք, ինչն իր համոզմամբ` բավական էր թեկնածուի հարցում կողմնորոշվելու համար։
«Հարցաքննություն այստեղ չի լինելու»,– հայտարարեց Ղազինյանը, որից հետո «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների ներկայացուցիչները լքեցին հանձնաժողովի նիստերի դահլիճը։
Հանձնաժողովը 0 կողմ, 5 դեմ ձայներով արդեն 6-րդ անգամ մերժեց Ղազինյանի թեկնածությունը։
Հիշեցնենք, որ իշխանական պատգամավորները Ղազինյանի թեկնածությանը դեմ էին քվեարկել նաև օգոստոսի 31-ին, սեպտեմբերի
6-ին,
13-ին, 22-ին ու
28-ին։
Նշենք, որ այս պաշտոնը, ըստ Դոնթի բանաձևի, հատկացված է ընդդիմությանը։