00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Այդ հոտի համար ուզում եմ տունս վաճառել». խոզաբուծարանը երևանցիներին խանգարում է ապրել

© Sputnik / Asatur YesayantsԲողոքող բնակիչները
Բողոքող բնակիչները - Sputnik Արմենիա, 1920, 05.10.2021
Բողոքող բնակիչները
Բաժանորդագրվել
Արցախի պողոտայի բնակիչները այլևս չեն կարողանում իրենց տներում ապրել հարևանությամբ գործող խոզաբուծարանի պատճառով։ Պատկան մարմինները որպես լուծում առաջարկում են «տները վաճառել, հեռանալ»։Sputnik Արմենիան եղել է տեղում, զրուցել բոլոր կողմերի հետ։
Երևանի Արցախի պողոտայի ավելի քան 200 բնակիչ դիմել են Sputnik Արմենիա լրատվական գործակալություն` բողոքելով, որ իրենց հարևանությամբ` Արցախի պողոտա 143/ 1 հասցեում, տարիներ շարունակ գործում է «Վի Ար Ագրո» ՍՊԸ–ն, որտեղ խոզեր են պահում։ Բնակիչներն այդ հոտից ու ստեղծված համաճարակային իրավիճակից չեն կարողանում այլևս այդտեղ ապրել։ Բողոքին կից բնակիչները մեր խմբագրություն մի տեսանյութ էին ուղարկել, որն անհնար էր առանց սրտխառնոցի դիտել։
Կադրերում սատկած, կիսասատկած, մորթված խոզեր են։ Բնակիչները նշում են, որ դեռ 3 տարի առաջ, երբ Սանէպիդկայանից խոզաբուծարան ստուգումների էին եկել, տնօրինությունը որոշել էր «ավելորդ ապրանքը» գցել բնակիչներից մեկի հողամասը։
Sputnik Արմենիայի հետ զրույցում բողոքող բնակիչներն ասում են, որ արդեն 20 տարի կլինի, որ այս տարածքում խոզաբուծարան կա, բայց այն իր գոյությամբ սկսել է խանգարել ապրել միայն վերջին 5 տարիներին։
«Բազմիցս դիմել ենք Երևանի քաղաքապետարան, բողոքել ենք, լրագրողներ են եկել, խոզաբուծարանի տերն ասել է, որ հարցը կլուծվի, ոչինչ չի արել։ Իսկ 3 տարի առաջ ուղղակի չումա էր տարածվել»,–ասում է բնակիչներից մեկը` Միքայել Բաղդագուլյանը։
© Sputnik / Asatur YesayantsՄիքայել Բաղդագուլյանը
Микаел Багдагулян, проживает по соседству со свинофермой Ви Ар Агро  - Sputnik Արմենիա, 1920, 05.10.2021
Միքայել Բաղդագուլյանը
Նրա խոսքով` արդեն անհնար է դիմանալ այդ հոտին։ Դա նրանց խանգարում է բնականոն կյանքով ապրել։ Անգամ հյուր չեն կարողանում ընդունել, որովհետև հոտից ամաչում են։
Մյուսը բնակիչը` Սամվել Ավետիսյանը, այստեղ է ծնվել, մեծացել։ Ասում է` ինչու հարյուրավոր բնակիչներ պետք է մտածեն իրենց տները վաճառելու մասին, երբ բոլոր խնդիրները մեկ հասցեատեր ունեն։
«Մենք չենք ասում` թող իրենք բիզնես չանեն, բայց ոչ մեր առողջության հաշվին։ Երբ դիմում ենք Երևանի քաղաքապետարան կամ Էրեբունու թաղապետարան, ասում են` սեփական տարածք է, ինչ կուզեն կանեն։ Թաղապետարանից շատ հաճախ հեգնում են, թե խնդրի լուծումը կա` տները ծախեք, գնացեք»,–ասում է Ավետիսյանը։
© Sputnik / Asatur YesayantsՍամվել Ավետիսյանը
Самвел Аветисян, проживает по соседству со свинофермой Ви Ар Агро  - Sputnik Արմենիա, 1920, 05.10.2021
Սամվել Ավետիսյանը
Սակայն այստեղի տները վաճառելն այդքան էլ հեշտ չէ։ Օրինակ` Ջուլիետա Օսիպովան արդեն հոգնել է պայքարելուց, որոշել է իր տունը վաճառել, բայց գնորդները գալիս են ու հոտից փախչում։
«Արդեն 10–ից ավելի գնորդ եկել են ու հետ գնացել, ասել են` մենք այստեղ ապրել չենք կարող, սա գարշահոտ տարածք է։ Ինքս բազմաթիվ առողջական խնդիրներ ունեմ, աչքերս ուռում են, շնչառությունս կտրվում է։ Լուսադեմին և երեկոյան էդ գոմը մաքրում են, ու մենք իսկապես խեղդվում ենք»,–ասում է կինը։
© Sputnik / Asatur YesayantsՋուլիետա Օսիպովան
Джульетта Осипова, проживает по соседству со свинофермой Ви Ар Агро - Sputnik Արմենիա, 1920, 05.10.2021
Ջուլիետա Օսիպովան
Նիգյար Հակոբյանն էլ իր բողոքն արտահայտելու էր եկել մանկահասակ թոռան հետ։
«Անհնար է դիմանալ, այդ հոտից մեր երեխաներն էլ, թոռներն էլ, մենք էլ վատանում ենք, սրտխառնոց ենք ունենում։ Երեխաները մեղք են, անգամ չեն կարողանում բակում խաղալ։ Տեղից` մեր տարածքն ամենաաղտոտված է, բոլորն էլ գիտեն, որ «Տեցի կռուգի» օդն ամենավտանգավորներից է»,–ասում է տիկինը։
Նրա խոսքով` իրենք այն ժամանակ անգամ ՀՀ երրորդ նախագահին են նամակ գրել, հետո լուրեր են տարածվել, իբր խոզաբուծարանի տերը մեծ կապեր ունի, ու իրենց բողոքը ոչ մեկին էլ չի հասնի։
© Sputnik / Asatur YesayantsՄոտակայքի ջրանցքը
канализационная труба свиновермы Ви Ар Агро вливается в канал - Sputnik Արմենիա, 1920, 05.10.2021
Մոտակայքի ջրանցքը
«Էդ խոզերի կեղտը, մարմնի մասերը լցնվում են տարածքով անցնող մեծ ջրանցքը, որն էլ իր հերթին թափվում է Հրազդան գետն ու ողողում Արարատյան դաշտը»,–ասում է նա։
Անժելա Գևորգյանն էլ վստահ է, որ պատկան մարմիններն իրենց ցանկություն չունեն օգնելու։
«Բազմիցս դիմել ենք, գալիս են, ասում են` ամեն ինչ օրենքի սահմաններում է։ Սա՞ է օրենքը, որ մեր տան մեջ չենք կարողանում ապրել։ Գյուղերում էլ են խոզ պահում, բայց ոչ այսպես, այս հոտը չկա, մարդիկ ապրում են նորմալ կյանքով։ Պատկան մարմինները մեզ անտեսում են, մարդու տեղ չեն դնում»,–ասում է Գևորգյանը։
© Sputnik / Asatur YesayantsԱնժելա Գևորգյանը
Анжела Геворгян, проживает по соседству со свинофермой Ви Ар Агро - Sputnik Արմենիա, 1920, 05.10.2021
Անժելա Գևորգյանը
Բողոքող բնակիչներից ամենաակտիվը Նարեկ Բաղդագուլյանն է։ Նա օրեր առաջ կրկին դիմել է Երևանի քաղաքապետարան, անձամբ քաղաքապետին, սակայն միշտ միևնույն պատասխանն է ստանում, թե շրջայց է կատարվել, ՍՊԸ–ի տնօրինությունը նախազգուշացվել է, խոստացել են, որ սեղմ ժամկետներում խնդրին լուծում կտան։
«Մի քանի տարի առաջ այդ խոզերի մորթից հետո աղիները լցնում էին ընդհանուր աղբամանի մեջ, դե պատկերացրեք` ամառ, շոգ, ինչ կկատարվի։ Ինձ հետաքրքիր է` ինչպես պիտի տնօրինությունն իրականացնի կոյուղատարի մաքրման աշխատանքները, եթե կոյուղի չկա, ջրանցքը լցվում է Հրազդան գետը, իսկ այն` հոսում է ողջ քաղաքով։ Այս հոտը տարածվում է մինչև «Տեցի կռուգ», Առաջին մաս, Էրեբունի հիվանդանոց»,–ասաց նա։
© Sputnik / Asatur YesayantsՆարեկ Բաղդագուլյանը
Нарек Багдагулян, проживает по соседству со свинофермой Ви Ар Агро  - Sputnik Արմենիա, 1920, 05.10.2021
Նարեկ Բաղդագուլյանը
Բնակիչները սպառնում են` եթե քաղաքապետարանը, թաղապետարանն իրենց խնդրին լուծում չտվեցին, իրենք իրենց քայլերի համար պատասխանատու չեն։ Տարիներ շարունակ համբերատար սպասել են, այլևս ի վիճակի չեն։
Երբ խոզաբուծարանի տարածքում էինք, փորձեցինք ներս մտնել, սակայն մեզ արձագանքող և դարպասը բացող չեղավ։ Համենայնդեպս, մեզ հաջողվեց ձեռք բերել «Վի Ար Ագրո» ՍՊԸ–ի հիմնադիր Իգոր Խուդաբաշևի հեռախոսահամարը և նրա հետ հանդիպել արդեն խոզաբուծարանի տարածքից դուրս։ Նշենք, որ ՍՊԸ–ն գործում է 2012 թվականից, բայց մինչ այդ այն գործել է մեկ այլ ՍՊԸ–ի անվան տակ, որի հիմնադիրը ևս Խուդաբաշևի ընտանիքն է։
© Sputnik / Asatur YesayantsԲողոքող բնակիչները
Жители близлежащих домов по дороге к свиноферме Ви Ар Агро - Sputnik Արմենիա, 1920, 05.10.2021
Բողոքող բնակիչները
Նա հավաստիացրեց, որ տեղյակ է բնակիչների բողոքին և դրանց նորմալ է վերաբերվում։ «Խոզաբուծարանում մաքրությունը բարձր մակարդակով պահպանվում է։ Ինչ վերաբերվում է հոտին, ապա դա 99 տոկոս դեպքերում լինում է այն ժամանակ, երբ քամին փչում է բնակիչների տների ուղղությամբ։ 2002 թվականից այդ տարածքում մենք խոզ ենք պահում։ Ես չեմ գտնում, որ հոտը վերջին տարիներին է շատացել, որովհետև նույն գլխաքանակն է, չի ավելացել, միգուցե քամիներն են շատացել (կատակում է): Եթե քամի չլինի, կարող ենք գնալ բողոքող բնակիչների բակերում նստել, հաց ուտել, այդ հոտը չի զգացվի»,–հավաստիացրեց ՍՊԸ հիմնադիրը։
Նրա խոսքով` խոզոբուծարանում ժամանակին ունեին օդափոխման հին համակարգ, բայց բնակիչների բողոքից հետո, դա հանել են։
© Sputnik / Asatur YesayantsՔաղաքապետարանից բնակիչներին ուղարկված պատասխանը
Ответное письмо мэрии Еревана от 7.06.21 жителям проспекта Арцаха - Sputnik Արմենիա, 1920, 05.10.2021
Քաղաքապետարանից բնակիչներին ուղարկված պատասխանը
«Հիմա փորձում ենք հասկանալ, թե օդափոխման ինչ նոր համակարգեր կան, որոնք հոտը մինիմալի են հասցնում, և եթե շատ մեծ գումարների հետ կապված չլինի, կփորձենք առաջիկայում այդ ձևով խնդիրը լուծել։ Ես ի վիճակի չեմ այսօրվա դրությամբ իմ բիզնեսը տեղափոխելու քաղաքից դուրս` ոնց որ բնակիչներն են պահանջում, դա անհնար է, քանի որ հսկայական գումարների հետ է կապված։ Վստահեցնում եմ, որ հոտը գոմի մաքրության հետ կապ չունի, դա կենդանու սպեցիֆիկ հոտն է»,–ասաց նա։
Անդրադառնալով սատկած խոզերի տեսանյութին` Խուդաբաշևը հրաժարվեց մեկնաբանել, թե ինչից են սատկել կենդանիները։
«Ես բացառում եմ, որ այժմ խոզերի մարմինների մասերը կարող են ջրանցքը լցվել։ Այո, երեք տարի առաջ եղել է նման խնդիր, դա որոշ աշխատողների անփութության հետևանքն էր։ Նրանք հեռացվել են աշխատանքից։ Բնակիչների տրամադրած տեսանյութից հետո խոզաբուծարանի աշխատանքները դադարեցվել են 7 ամսով։ Թե ինչու է նման բան եղել, չեմ կարող մեկնաբանել, քանի որ այդ պահին տարածքում չեմ եղել»,–ասաց նա։
Խուդաբաշևը հիշեցրեց, որ «Տեցի կռուգը» եղել է արտադրական տարածք, իսկ այդ տներից շատերը հետո են կառուցվել։ Այսինքն` մարդիկ այդ տները կառուցելուց, գնելուց առաջ, պետք է հաշվի առնեին ամեն ինչ։
© Sputnik / Asatur YesayantsՔաղաքապետարանից բնակիչներին ուղարկված պատասխանը
Ответное письмо мэрии Еревана от 2.09.21 жителям проспекта Арцаха - Sputnik Արմենիա, 1920, 05.10.2021
Քաղաքապետարանից բնակիչներին ուղարկված պատասխանը
ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից Sputnik Արմենիային ասացին, որ քաղաքապետարանից այդ թեմայով որևէ գրություն դեռ չեն ստացել։ Երևանի քաղաքապետարանից էլ խոստացան ծանոթանալ իրավիճակին և պատասխանել մեր հարցմանը։
Լրահոս
0