Արարատ Միրզոյանն ընդունել է Հարավային Կովկասում ԵԱՀԿ նախագահի հատուկ ներկայացուցչին

© Photo : official site of MFA of RA Արարատ Միրզոյանն ու Անիկա Սյոդերը
Արարատ Միրզոյանն ու Անիկա Սյոդերը - Sputnik Արմենիա, 1920, 05.10.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ասել է` ինչպես է հնարավոր տարածաշրջանում տևական խաղաղության հասնել։
ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի - Sputnik. Այսօր` հոկտեմբերի 5-ին, ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հարավային Կովկասում ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչ Անիկա Սյոդերին, շեշտել Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական պատանդների շուտափույթ հայրենադարձման անհրաժեշտությունը: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Предвыборный плакат президента Азербайджана Ильхама Алиева в отражении витрины (13 2008). - Sputnik Արմենիա, 1920, 27.09.2021
Ալիևը հակամարտությունը լուծված է համարում, բայց սպասում է ԵԱՀԿ ՄԽ առաջարկներին
Արարատ Միրզոյանն ընդգծել է ԵԱՀԿ դերը՝ որպես համապարփակ և համագործակցային անվտանգության հայեցակարգի վրա հիմնված տարածաշրջանային կազմակերպություն։
Այս համատեքստում նախարարը կարևորել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության, ԵԱՀԿ գործող նախագահի և նրա անձնական ներկայացուցչի գործունեությունը:
ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է, որ տարածաշրջանում տևական խաղաղության հնարավոր է հասնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո` Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ կարգավորման միջոցով:
Հիշեցնենք` ավելի վաղ` սեպտեմբերի 24-ին, Արարատ Միրզոյանը հանդիպել է Շվեդիայի ԱԳ նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Անն Լինդեի հետ:
Նրանք ի թիվս այլ հարցերի` քննարկել էին տարածաշրջանային անվտանգությանը և կայունությանը վերաբերող հարցեր։
Լրահոս
0