ԱԺ–ն քննարկում է պետաշխատողների մարզասրահ այցելելը. պարգևավճարները քննարկումից դուրս են

© Sputnik / Aram NersesyanՀՀ ԱԺ
ՀՀ ԱԺ - Sputnik Արմենիա, 1920, 05.10.2021
ՀՀ ԱԺ. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Դեռևս 2021թ–ի ապրիլին հաստատված նախագծով կառավարությունն առաջարկում է սոցիալական փաթեթի շահառու պետական ու հանրային ծառայողներին հնարավորություն տալ սոցփաթեթի գումարը ծախսել նաև ուսանողական վարկերի կամ լողավազան, մարզասրահ այցելելու համար։
ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի - Sputnik. Խորհրդարանն այսօր հերթական նիստում, ի թիվս այլ օրինագծերի, քննարկում է «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն ու լրացում կատարելու մասին կառավարության հեղինակած նախագիծը։
Դեռևս 2021թ–ի ապրիլին կառավարության նիստում հաստատված նախագծով, առաջարկվում է սոցիալական փաթեթի շահառու պետական ու հանրային ծառայողներին հնարավորություն տալ սոցփաթեթի գումարը ծախսել նաև ուսանողական վարկերի ու մարզա-առողջարարական և սպորտային համալիրների, լողավազանների և այլ սպորտային կազմակերպություններ հաճախելու համար։
Депутаты оппозиционного блока Айастан на заседании Парламента (4 августа 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 05.10.2021
Հայտնի է, թե «Հայաստան» խմբակցության պատգամավորներն ուր են ուղղել իրենց պարգևավճարները
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը, նախագիծը խորհրդարանում ներկայացնելով, հատուկ շեշտեց` բարձրաստիճան պաշտոնյաներն այս արտոնությունից չեն օգտվելու։

«Այս օրենքի փոփոխությունը չի բերելու որևէ քաղաքական պաշտոն զբաղեցնող անձանց սոցփաթեթի շահառու դարձնելուն։ Այսինքն` ՀՀ նախագահը, ԱԺ նախագահը, ԱԺ պատգամավորները, ՀՀ վարչապետը, փոխվարչապետերը, նախարարները, փոխնախարարները չեն կարող հանդիսանալ սոցփաթեթի շահառուներ։ Այս նախագծով նման բան չի նախատեսվում»,– ասաց Սարգսյանը։

Նա նաև պարզաբանեց, որ սոցփաթեթներին բյուջեով հատկացված գումարի չափը ևս չի ավելանում, պարզապես շահառուներին հնարավորություն է տրվում սոցփաթեթով կուտակված գումարները այլ ուղղություններով ծախսելու։
Այդուհանդերձ, նախագիծը բուռն քննարկման արժանացավ ընդդիմության կողմից։ «Հայաստան» խմբակցության անդամ Թադևոս Ավետիսյանն իր ելույթում նշեց, որ պետությունն ավելի հրատապ քննարկելու սոցիալական հարցեր ունի, քան սոցփաթեթի 72 000 դրամի ծախսը 1-2 ուղղություններովավելացնելը։ Դրանց թվում են, նրա խոսքով, ոչ միայն աշխատավարձերի, նպաստների վերանայումները, այլև նույն «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքով նախատեսված պարգևավճարները։
Պետական ծառայողների կանայք և երեխաները մարզասրահներ կայցելեն պետության հաշվին
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալը վստահեցրեց, որ կառավարությունում քննարկվում են նաև սոցիալական այլ խնդիրներ, օրինակ` նվազագույն աշխատավարձը բարձրացնելու խնդիրը։
Ինչ վերաբերում է պարգևավճարներին, Սարգսյանն ասաց. «Պարգևատրումներնայս փաթեթի հետ որևէ առնչություն չունեն»։
Հիշեցնենք, որ սոցփաթեթի շահառու են ոչ միայն պետական կառավարման համակարգի աշխատողները, այլ նաև հանրակրթական ուսումնական հաստատությունների, գրադարանների, թանգարանների, համերգային կազմակերպությունների, թատրոնների և մի շարք այլ կազմակերպությունների աշխատողներ:
Սոցփաթեթի շահառու չեն հանդիսանում քաղաքական, պետական, վարչական պաշտոն զբաղեցնող և մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնատար անձինք։
Լրահոս
0