Բավրա գյուղի մոտակայքում 4-5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

© AP Photo / IRWIN FEDRIANSYAH Сейсмограф. Землетрясение
Сейсмограф. Землетрясение - Sputnik Արմենիա, 1920, 05.10.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի – Sputnik. Շիրակի Բավրա գյուղի մոտակայքում 4-5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։
«Սույն թվականի հոկտեմբերի 5-ին, տեղական ժամանակով ժամը 12:31-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 08:31-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.17⁰ և արևելյան երկայնության 43.96⁰ աշխարհագրական կոորդինատներով Վրաստան-Հայաստան սահմանային գոտի` Շիրակի մարզի Բավրա գյուղից 14 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 3.4 մագնիտուդով երկրաշարժ»,–ասված է հաղորդագրության մեջ:
Временно исполняющий обязанности директора Территориальной службы сейсмической защиты Сос Маркарян - Sputnik Արմենիա, 1920, 17.08.2021
ՌԱԴԻՈ
Բավրայի երկրաշարժը հետցնցում էր. ինչ կարծիքի է մասնագետը սեյսմիկ ակտիվության մասին
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4-5 բալ:
Երկրաշարժը զգացվել է ՀՀ տարածքում` Շիրակի մարզի Զույգաղբյուր, Աշոցք և Բավրա գյուղերում, Լոռու մարզի` Տաշիր, Ալավերդի քաղաքներում և Թումանյան համայնքում` 3 բալ ուժգնությամբ:
Նշենք, որ այս տարածքում` Հայաստան-Վրաստան սահմանային գոտում, վերջերս ցնցումներ հաճախ են գրանցվում։ Վերջին երկրաշարժը եղել է սեպտեմբերի 16–ին` 3-4 բալ ուժգնությամբ։
Լրահոս
0