https://armeniasputnik.am/20211005/erkri-apagan-sksvum-e-usucchic-armen-sargsjany-shnvorhavvorel-e-usucchi-tvony-33945766.html
Երկրի ապագան սկսվում է ուսուցչից․ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Ուսուցչի տոնը
Երկրի ապագան սկսվում է ուսուցչից․ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Ուսուցչի տոնը
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել նաև իր ուսուցիչներին, ինչպես նաև բոլոր այն մարդկանց, որոնցից ինչ-որ բան է սովորել ու շարունակում է... 05.10.2021, Sputnik Արմենիա
2021-10-05T11:05+0400
2021-10-05T11:05+0400
2021-10-05T11:14+0400
հայաստան
արմեն սարգսյան
ուսուցիչ
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/06/08/27852638_0:0:1920:1080_1920x0_80_0_0_d389ce7a26ec603e1e6ef89816e883b0.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի - Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուսուցչի տոնի առթիվ և ընդգծել, որ կարելի է կառուցել դպրոց, համալսարան, բայց առանց որակյալ ուսուցչի չի կարող լինել որակյալ արդյունք: Սարգսյանի ուղերձը հրապարակվել է նախագահի պաշտոնական կայքում։«Սիրելի՛ ուսուցիչներ, այսօր նշում ենք ձեր մասնագիտական տոնը՝ Ուսուցչի օրը: Նշում ենք բարդ ժամանակներում, մտահոգիչ ու ուժերի գերլարում պահանջող իրավիճակում։ Մենք, որպես ժողովուրդ, շատ լավ գիտենք ուսուցչի տեղը մեր արժեքային համակարգում»,- գրել է ՀՀ նախագահը։Նա հավելել է, որ պետականությունը ծնվում և ապրում է նաև կրթության շնորհիվ, որ նույնն է՝ կրթված անհատի, կրթված հասարակության, կրթված ժողովրդի շնորհիվ: Սարգսյանն ընդգծել է, որ կյանքի ընթացքում մենք միշտ ունենում ենք ուսուցիչներ ընտանիքում թե դպրոցում, շրջապատում թե աշխատավայրում:Նա շեշտել է, որ կարելի է կառուցել դպրոց, համալսարան, բայց առանց որակյալ ուսուցչի չի կարող որակյալ արդյունք լինել: Նախագահի խոսքով` պետք է ստեղծել բոլոր պայմանները, որպեսզի ուսուցիչները ոչ միայն արժանի քաղաքացիներ կրթելու հնարավորություն ունենան, այլև կատարելագործեն հմտությունները, զարգացնեն գիտելիքները։Սարգսյանը շնորհակալություն է հայտնել նաև դպրոցի իր ուսուցիչներին, ինչպես նաև բոլոր այն մարդկանց, որոնցից ինչ-որ բան է սովորել ու շարունակում է սովորել:Նա բոլորին մաղթել է, որպեսզի աշակերտները ողջ կյանքում հարգանքով ու սիրով հիշեն նրանց, ինչպես նաև առողջություն, բարեկեցություն և ամենայն բարիք։Արմեն Սարգսյանի շարադրությունը և Հայկ Մարությանի մանկությունը. անկեղծանում են պաշտոնյաները
https://armeniasputnik.am/20211005/armen-sargsjany-tiknvoj-het-meknum-e-italia-33946020.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/06/08/27852638_244:0:1684:1080_1920x0_80_0_0_798a1a971979dfe5a1a67740cdf1666b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան, արմեն սարգսյան, ուսուցիչ
հայաստան, արմեն սարգսյան, ուսուցիչ
Երկրի ապագան սկսվում է ուսուցչից․ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Ուսուցչի տոնը
11:05 05.10.2021 (Թարմացված է: 11:14 05.10.2021) ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել նաև իր ուսուցիչներին, ինչպես նաև բոլոր այն մարդկանց, որոնցից ինչ-որ բան է սովորել ու շարունակում է սովորել:
ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի - Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուսուցչի տոնի առթիվ և ընդգծել, որ կարելի է կառուցել դպրոց, համալսարան, բայց առանց որակյալ ուսուցչի չի կարող լինել որակյալ արդյունք: Սարգսյանի ուղերձը հրապարակվել է նախագահի պաշտոնական
կայքում։
«Սիրելի՛ ուսուցիչներ, այսօր նշում ենք ձեր մասնագիտական տոնը՝ Ուսուցչի օրը: Նշում ենք բարդ ժամանակներում, մտահոգիչ ու ուժերի գերլարում պահանջող իրավիճակում։ Մենք, որպես ժողովուրդ, շատ լավ գիտենք ուսուցչի տեղը մեր արժեքային համակարգում»,- գրել է ՀՀ նախագահը։
Նա հավելել է, որ պետականությունը ծնվում և ապրում է նաև կրթության շնորհիվ, որ նույնն է՝ կրթված անհատի, կրթված հասարակության, կրթված ժողովրդի շնորհիվ: Սարգսյանն ընդգծել է, որ կյանքի ընթացքում մենք միշտ ունենում ենք ուսուցիչներ ընտանիքում թե դպրոցում, շրջապատում թե աշխատավայրում:
«Այս կամ այն կերպ նրանք մեզ սովորեցնում են ապրել ու սիրել, գթալ ու ներել, պայքարել ու հաղթել, լինել ուժեղ, լինել իմաստուն ու կիրթ, ձեռք բերել գիտելիք ու փորձ: Նրանցից մեկը մեզ սովորեցնում է պաշտպանել ու պահպանել հայրենիքը և ազգային արժեքները, մյուսը՝ խիզախ ու հաստատակամ լինել, երրորդը՝ աշխատել ու ստեղծել, չորրորդը՝ երջանիկ ու կարեկից լինել։ Երկրի ապագան սկսվում է ուսուցչից, նրա տված դաստիարակությունից ու գիտելիքից, մեզ փոխանցվող նրա փորձից ու խորհրդից»,- նշել է Սարգսյանն ու ավելացրել, որ այսօրվա աշխարհում ուսուցչի դերն այլևս չի սահմանափակվում գիտելիքի մատուցմամբ:
Նա շեշտել է, որ կարելի է կառուցել դպրոց, համալսարան, բայց առանց որակյալ ուսուցչի չի կարող որակյալ արդյունք լինել: Նախագահի խոսքով` պետք է ստեղծել բոլոր պայմանները, որպեսզի ուսուցիչները ոչ միայն արժանի քաղաքացիներ կրթելու հնարավորություն ունենան, այլև կատարելագործեն հմտությունները, զարգացնեն գիտելիքները։
Սարգսյանը շնորհակալություն է հայտնել նաև դպրոցի իր ուսուցիչներին, ինչպես նաև բոլոր այն մարդկանց, որոնցից ինչ-որ բան է սովորել ու շարունակում է սովորել:
Նա բոլորին մաղթել է, որպեսզի աշակերտները ողջ կյանքում հարգանքով ու սիրով հիշեն նրանց, ինչպես նաև առողջություն, բարեկեցություն և ամենայն բարիք։