Հայտնի է, թե «Հայաստան» խմբակցության պատգամավորներն ուր են ուղղել իրենց պարգևավճարները

© Sputnik / Aram NersesyanДепутаты оппозиционного блока "Айастан" на заседании Парламента (4 августа 2021). Еревaн
Депутаты оппозиционного блока Айастан на заседании Парламента (4 августа 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 05.10.2021
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Արդեն մշակվել է պարգևատրումների և պատգամավորներին հատկացվող 250000 ՀՀ դրամ փոխհատուցման վճարի վերաբերյալ ՍԴ դիմումը և պատգամավորների 1/5-րդի ստորագրությունների պատրաստ լինելուն պես կմուտքագրվի ՍԴ։
ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ Անկախության 30-ամյակի կապակցությամբ տրամադրված պարգևավճարների գումարն ամբողջությամբ՝ 10 740 000 դրամ, «Հայաստան» խմբակցությունը փոխանցել է Արցախում զինվորների համար գործող՝ Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոն։ Տեղեկությունը հայտնում է դաշինքի Facbook–ի էջը։
Վահրամ Դումանյան - Sputnik Արմենիա, 1920, 24.09.2021
Զարմանո՞ւմ եք, որ արևը դուրս է գալիս և մայր է մտնում. Դումանյանը` պարգևավճարների մասին
Հայտնել էինք, նաև որ այս հարցով նախապատրաստվելու է Սահմանադրական դատարանին հասցեագրված դիմում: «Տեղեկացնում ենք, որ այս ընթացքում քննարկվել էր նաև պատգամավորներին 250 000 դրամ փոխհատուցման վճարի տրամադրման մասին վերջերս ընդունված օրենքի խնդիրը: Արդյունքում` արդեն մշակվել է պարգևատրումների և պատգամավորներին հատկացվող 250000 ՀՀ դրամ փոխհատուցման վճարի վերաբերյալ ՍԴ դիմումը և պատգամավորների 1/5-րդի ստորագրությունների պատրաստ լինելուն պես կմուտքագրվի Սահմանադրական դատարան»,–ասված է հաղորդագրության մեջ:
Քննադատությունից չեմ վախենում, ճիշտ որոշում եմ կայացրել. ԱԺ նախագահը` պարգևավճարների մասին
Հիշեցնենք, որ «Հայաստան» խմբակցությունը նախապես հայտարարել էր, որ պետական, քաղաքական պաշտոններ զբաղեցնողներին պարգևատրում տրամադրելու` ակնհայտ անհամաչափ և սոցիալ-տնտեսական այս բարդ պայմաններում խայտառակ պրակտիկան անընդունելի է: Պատգամավորները հրաժարվել էին ՀՀ Անկախության 30-ամյակի կապակցությամբ տրամադրված պարգևավճարներից։
Լրահոս
0