00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:18
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:44
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Լավ լուր. արդեն երկրորդ Նոբելյանն ունենք

© REUTERS / SCRIPPS RESEARCHПрофессор Ардем Патапутян с кафедры неврологии Института Скриппса, получивший Нобелевскую премию по физиологии и медицине в 2021 году
Профессор Ардем Патапутян с кафедры неврологии Института Скриппса, получивший Нобелевскую премию по физиологии и медицине в 2021 году - Sputnik Արմենիա, 1920, 05.10.2021
Բաժանորդագրվել
Նոբելյան շաբաթն այս անգամ մեզ՝ հայերիս համար, բավական հաջող է սկսվել։
Լավ լուր՝ արդեն երկրորդ Նոբելյանն ունենք
​Եկեք անկեղծ լինենք։ Տասնամյակներ շարունակ խոսելով Նոբելյան մրցանակների մասին, միայն թվարկում էինք այն հայերին, որոնք արժանի էին Նոբելյան մրցանակի. աշխարհահռչակ աստղագետ Վիկտոր Համբարձումյանը, հիմա արդեն բոլորիս քաջ ծանոթ ճառագայման ախտորոշման սարքի ստեղծող Ռեյմոնդ Դամադյանը, Մենդելեևի աղյուսակում երեք տարի առաջ ներառված նոր տարրի՝ Օգանեսոնի հայտնագործող Յուրի Հովհաննիսյանը, հայտնի տնտեսագետ Դարոն Աճեմօղլուն և այլն։
Աշխատեք որակով, փող ստացեք տոպրակով
Մասնագետների կարծիքով` նրանք կարող էին պատվավոր մրցանակի դափնեկիր դառնալ, բայց չդարձան։ Եվ միայն 14 տարի առաջ՝ 2007 թվականին, Ամերիկայի նախկին փոխնախագահ Ալ Գորի հետ միասին Նոբելյանի արժանացավ առաջին հայը։ Ճանաչված մասնագետ Տորք Սահակյանն իր ծանրակշիռ նպաստն է բերել Կլիմայի փոփոխություններով զբաղվող փորձագետների միջկառավարական խմբի չորս զեկույցներից երեքին։ Այս երկուշաբթի Նոբելյանի դափնեկիր դարձավ երկրորդ հայը։
Նիկոլ Փաշինյան - Sputnik Արմենիա, 1920, 04.10.2021
Հայաստանում, ինչպես Ճապոնիայում, խաղաղության ու պատերազմի շուրջ վեճը դեռ երկար կշարունակվի
​Ամերիկահայ կենսաբան և նյարդաբան Արտեմ Պատապուտյանը ֆիզիոլոգիայի և բժշկության ոլորտի այս տարվա մրցանակին արժանացավ ամերիկացի գիտնական Դևիդ Ջուլիուսի հետ համատեղ։
Ես, իհարկե, բժշկության, առավել ևս Ֆիզիոլոգիայի վերաբերյալ խիստ մակերեսային գիտելիքներ ունեմ, բայց մասնագետները փորձում են հնարավորինս մատչելի լեզվով բացատրել՝ Պատապուտյանն ու Ջուլիուսը հայտնաբերել են, թե ինչպես է ջերմաստիճանի փոփոխությունը, կամ, օրինակ, հասարակ հպումը վերածվում նյարդային ազդակների, որոնք մարդկային զգացողություններ են առաջացնում՝ թույլ տալով մեզ ընկալել աշխարհը և հարմարվել նրան։
Համաձայնե′ք` անտեղյակ մարդու համար բավական ինտրիգային թեմա է՝ «հասարակ հպում, մարդկային զգացողություններ», և այդ ամենը՝ գիտական մակարդակով։ Գրեթե Պարույր Սևակ. « Հաշվո՛ւմ եք, հաշվո՜ւմ...
Հաշվեցե՛ք հապա,
Թե ի՞նչ ալիքով, քանի՞ վայրկյանում
Եվ քանի՞ գրամ արյուն է հոսում աղջկա սրտից
Դեպի ամոթխած այտերը նրա՝
Առաջ բերելով ա՛յն բռնկումը ջերմամիջուկային,
Որ մինչև այսօր, միամտաբա՜ր, շիկնանք ենք կոչել»։

«Իրականում,- ասում է Նոբելյան ասամբլեայի անդամ, պրոֆեսոր Ջուլին Զիրատը,- բժշկության և ֆիզիոլոգիայի բնագավառում շատ բարձր են այն չափանիշները, որոնցով ղեկավարվում ենք հաղթողներին որոշելիս։ Մենք որոնում ենք հայտնագործություն, որը դռներ է բացել և թույլ է տվել մեզ բոլորովին նոր լույսով տեսնել խնդիրը։ Դա չպիտի լինի արդեն եղածի կատարելագործում, դա պետք է լինի հենց հայտնագործություն»։

​Սակայն որոշ քննադատներ, ընդունելով, որ բժշկության և ֆիզիոլոգիայի բնագավառներում չափանիշներն իրոք բավական բարձր են, իսկ որոշումները հիմնականում արդարացի, բոլորովին համաձայն չեն, որ դա վերաբերում է նաև, ասենք, գրականության կամ խաղաղության մրցանակներին։ Քաղաքական և այլ գործոնների ազդեցությունը Նոբելյանի վրա պարզապես ակնհայտ է՝ համոզված են ոմանք։
Բոլորը պիտի երջանիկ լինեն, իսկ կասկածվողները կհայտնվեն բանտում
​Համաձայնե′ք` պատվավոր մրցանակի շնորհումն առնվազն որոշ դեպքերում իսկապես բավական լուրջ կասկածների տեղիք է տալիս։ Երբ Բարաք Օբաման գրեթե չպաշտոնավարած` արդեն դափնեկիր դարձավ, հենց ինքը՝ նախկին նախագահը, մի առիթով կատակեց.
«Եթե նույնիսկ ես Նոբելյան մրցանակ ստացա, ուրեմն շատ հանգիստ դա կարող են անել անխտիր բոլորը»։
Իսկ երբ 2009 թվականին գրականության բնագավառում Նոբելյան մրցանակը շնորհվեց Հերտա Մյուլերին, «Վաշինգտոն փոստ» թերթը փաստեց, որ ոչ միայն լայն հասարակայնությունը, այլև ամերիկացի առաջատար գրաքննադատներից և պրոֆեսորներից շատերը ընդհանրապես գաղափար չեն ունեցել այդ կնոջ ստեղծագործություններից։
Անաստաս Միկոյան - Sputnik Արմենիա, 1920, 23.09.2021
Ո՞ւմ էր պետք կոմունիզմն առանց պաղպաղակի, կամ Միկոյանի «համով» ներդրումները ԽՍՀՄ-ում
Այնինչ Նոբելյան մրցանակի չեն արժանացել աշխարհահռչակ գրողներ Լև Տոլստոյը, Անտոն Չեխովը, Մարսել Պրուստը, Ջեյմս Ջոյսը, Կարել Չապեկը, Մարկ Տվենը, Խորխե Լուիս Բորխեսը և շատ ու շատ ուրիշներ։
Լա′վ, եկեք գոնե այսօր չխոսենք այս ամենի մասին։ Կարևորը, որ ունեցանք Նոբելյան մրցանակի հայազգի երկրորդ դափնեկիր։ Արտեմ Պատապուտյանը ծնվել է լիբանանահայ ընտանիքում, ավարտել է Բեյրութի Ամերիկյան համալսարանը, իսկ 35 տարի առաջ տեղափոխվել է Միացյալ Նահանգներ, որտեղ էլ գիտությունների դոկտոր է դարձել և շարունակում է համագործակցել ամերիկյան տարբեր հեղինակավոր գիտական կենտրոնների հետ։
Չուկչաները կուրախանան, մենք էլ բանան կաճեցնենք. գլոբալ տաքացման տխուր հակափաստարկները
Մի խոսքով` ամեն տարվա հոկտեմբերին մեկնարկող Նոբելյան շաբաթն այս անգամ մեզ՝ հայերիս համար, բավական հաջող է սկսվել։
Լրահոս
0