Նրանք ընկան, որ Արցախը կանգուն մնա. Հարությունյանը` զոհված ուսուցիչների հարազատներին

© Photo : official site of the MFA of RAПрезидент Карабаха Араик Арутюнян
Президент Карабаха Араик Арутюнян - Sputnik Արմենիա, 1920, 05.10.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Արայիկ Հարությունյանը նշել է, որ հայրենիքի նվիրյալների շարքերում են հայտնվել շատերի գործընկերները, սաները, հարազատները։
ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի – Sputnik. Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 5-ին Ուսուցչի օրվա առթիվ ընդունել է 44-օրյա պատերազմի ընթացքում զոհված ուսուցիչների հարազատներին։ Տեղեկությունը հայտնում է Արցախի նախագահի մամուլի ծառայությունը։

«44-օրյա պատերազմը մեզանից խլեց մեր քաջ տղաներին: Հայրենիքի նվիրյալների շարքերում հայտնվեցին շատերիդ գործընկերները, սաները, հարազատները: Նրանք ընկան, որպեսզի կանգուն մնա Արցախը, որպեսզի սերունդները շարունակեն արժանապատվորեն ապրել հայրենի հողում»,-ասել է Հարությունյանը։

Հիշեցնենք, որ Ուսուցչի տոնը նշվում է 1994 թվականի հոկտեմբերի 5-ից սկսած։
Президент Армен Саркисян на встрече с руководителями в сфере высоких технологий, экономики и исполнительным директором FAST - Sputnik Արմենիա, 1920, 05.10.2021
Երկրի ապագան սկսվում է ուսուցչից․ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Ուսուցչի տոնը
Օրվա ընտրությունը կապված էր այն հանգամանքի հետ, որ 1966 թվականի հոկտեմբերի 5-ին Փարիզում ՅՈւՆԵՍԿՕ-ի և Աշխատանքի միջազգային կազմակերպության կողմից հրավիրված համատեղ կոնֆերանսում ընդունվել է «Ուսուցչի կարգավիճակի հետ կապված ուղեցույց» վերտառությամբ փաստաթուղթը, ինչն էլ ուսուցիչների աշխատանքը կարգավորող առաջին միջազգային փաստաթուղթն էր:
Ուսուցիչների տոնը նշվում է ավելի քան 100 երկրներում։
«Հավատարի՛մ եղեք անցյալի ժառանգությանը». նախագահն ուղերձ է հղել աշակերտների, ուսուցիչներին
Լրահոս
0