Պարգևավճարների հարցով «Հայաստան» խմբակցությունը դիմում է Սահմանադրական դատարան

© Sputnik / Aram NersesyanԱրամ Վարդևանյան
Արամ Վարդևանյան - Sputnik Արմենիա, 1920, 05.10.2021
Արամ Վարդևանյան. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
«Հայաստան» խմբակցության դիմումում վիճարկվելու է պետական քաղաքական պաշտոնյաների` ՀՀ նախագահի, վարչապետի, փոխվարչապետերի, նախարարների, նախարարների տեղակալների, պատգամավորների պարգևատրման համակարգը։
ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի -Sputnik. Պատգամավորներին ամեն մասին տրվող 250 000 դրամների հարցով «Հայաստան» խմբակցությունն այսօր դիմելու է Սահմանադրական դատարան։ Տեղեկությունն ԱԺ–ում, լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց պատգամավոր Արամ Վարդևանյանը։
«Այսօր ՍԴ մուտքագրվելու է դիմում` թվով 7-րդը մեր կողմից, որը վերաբերելու է հայտնի 250 000 դրամներին, որոնք տրվում են պատգամավորներին փաստացի որպես աշխատավարձ, որի իրավաչափ նպատակը սոցիալ–տնտեսական այս բարդ պայմաններում առհասարակ հասկանալի չէ և ընդունելի էլ չէ»,– ասաց Վարդևանյանը։
Депутаты оппозиционного блока Айастан на заседании Парламента (4 августа 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 05.10.2021
Հայտնի է, թե «Հայաստան» խմբակցության պատգամավորներն ուր են ուղղել իրենց պարգևավճարները
«Հայաստան» խմբակցության դիմումում, նրա խոսքով, ամբողջությամբ վիճարկվելու է նաև պետական քաղաքական պաշտոնյաների (ՀՀ նախագահ, վարչապետ, փոխվարչապետեր, նախարարներ, նախարարների տեղակալներ, պատգամավորներ) պարգևատրման համակարգը։
«Այս բոլորի մասով պարգևատրման ինստիտուտը վիճարկվում է»,– ասաց Վարդևանյանը։

Նա նաև պարզաբանեց, որ պարգևատրումը տրամադրվում է կատարողականից ավելի լինելու դեպքում։ Մինչդեռ Հայաստանում գնահատման համակարգ գոյություն չունի։ Ըստ նրա` հայտնի չէ նաև, թե ինչ հիմնավորմամբ են պատգամավորներն ամեն ամիս ստանում իրենց աշխատավարձից 250 000 դրամ ավելի գումար և ինչ նպատակով են այն ծախսում։

Հիշեցնենք, որ «Հայաստան» խմբակցությունը նախապես հայտարարել էր, որ պետական, քաղաքական պաշտոններ զբաղեցնողներին պարգևատրում տրամադրելու` ակնհայտ անհամաչափ և սոցիալ-տնտեսական այս բարդ պայմաններում խայտառակ պրակտիկան անընդունելի է: Պատգամավորները հրաժարվել էին ՀՀ Անկախության 30-ամյակի կապակցությամբ տրամադրված պարգևավճարներից։
ԱԺ–ն քննարկում է պետաշխատողների մարզասրահ այցելելը. պարգևավճարները քննարկումից դուրս են
Նշենք, որ հուլիսի 15-ին «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում խորհրդարանի ընդունած փոփոխությամբ պատգամավորական գործունեության հետ կապված ծախսերի համար յուրաքանչյուր պատգամավորին տրվող ամսական 50 000 դրամը դարձել է 250 000։ Այսինքն` ավելացնել 5 անգամ։
Լրահոս
0