Ռուսաստանը միջազգային հարթակներում ամենաշատը հանդիպում է հենց Հայաստանի հետ. Ալեն Սիմոնյան

© Sputnik / Aram NersesyanԱլեն Սիմոնյան
Ալեն Սիմոնյան - Sputnik Արմենիա, 1920, 05.10.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ալեն Սիմոնյանը հարցազրույց է տվել «Вместе» հեռուստանախագծին` ասելով, որ փորձում են կոորդինացնել իրենց աշխատանքները ռուս գործընկերների հետ։
ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանն առաջին տեղում է այն բոլոր երկրների մեջ, որոնք ՌԴ–ի հետ գտնվում են քաղաքական և դիվանագիտական նույն հարթակներում: «Вместе» հեռուստանախագծին տված իր հարցազրույցում նման կարծիք է հայտնել պաշտոնական այցով ՌԴ–ում գտնվող Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։

«Դաշնության խորհրդի գործընկերներս փաստեցին, որ Ռուսաստանը, որպես դաշնակից, միջազգային հարթակներում ամենաշատը հանդիպում է հենց Հայաստանի հետ: Մենք փորձում ենք կոորդինացնել մեր աշխատանքները ռուս գործընկերների հետ: Կարծում եմ՝ այդ առումով մեզ մոտ ամեն ինչ ստացվում է»։

Ален Симонян во время заседания НС (13 сентября 2021). Еревaн - Sputnik Արմենիա
Ալեն Սիմոնյան
ՀՀ ԱԺ խոսնակ
Պատասխանելով այն հարցին, թե ինչ աշխատանքներ են տարվում Եվրասիական տնտեսական միության անդամ հանդիսացող Հայաստանի խորհրդարանում մաքսային դժվարությունները հաղթահարելու և առևտրաշրջանառությունը զարգացնելու ուղղությամբ, Սիմոնյանն ասել է, որ նախնական բոլոր պայմանավորվածությունները թե՛ հայկական և թե՛ ռուսական կողմից վաղուց հաստատված են։
Արարատ Միրզոյան - Sputnik Արմենիա, 1920, 05.10.2021
Միջանցքի տրամադրման մասին խոսք չկա, և դա արձանագրում է նաև Ռուսաստանը. Արարատ Միրզոյան
Սակայն, ըստ նրա, աշխարհն արագ տեմպերով է զարգանում և անընդհատ նոր փոփոխությունների կարիք է լինում:
Հիշեցնենք, որ Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 4-ին է եռօրյա պաշտոնական այցով մեկնել Ռուսաստան: Այցի շրջանակում նախատեսված է Սիմոնյանի հանդիպումը Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ:
Լրահոս
0