Շատ զգայուն ենք Հայաստանի քաղաքական խնդիրների հանդեպ. Մուշիկիվաբոն` Փաշինյանին

© PhotoԼուիզ Մուշիկիվաբոն
Լուիզ Մուշիկիվաբոն - Sputnik Արմենիա, 1920, 05.10.2021
Լուիզ Մուշիկիվաբոն
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ Հայաստանը պատրաստ է շարունակել լայնածավալ համագործակցությունը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հետ։
ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի – Sputnik. Տարածաշրջանում խաղաղության և անվտանգության հարցերն են այսօր քննարկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և պաշտոնական այցով Երևանում գտնվող Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոն։
Այս մասին Փաշինյանը հայտնեց Մուշիկիվաբոյի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ։
«Առանձնահատուկ կարևորել եմ 44-օրյա պատերազմի հետևանքով առաջացած հումանիտար հարցերի լուծումը, մասնավորապես հայ ռազմագերիների և պատանդ վերցված քաղաքացիական անձանց անհապաղ ազատ արձակումը։ Կարևորում ենք նաև հայկական պատմամշակութային և կրոնական ժառանգության պատշաճ պաշտպանությունը»,- նշեց Փաշինյանը։
Члены делегации Парламентской ассамблеи Франкофонии посетили Мемориальный комплекс Цицернакаберд (11 мая 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 11.05.2021
Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդ
Նա երախտագիտություն հայտնեց Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարին՝ 2020 թվականի աշնանը Հայաստանին ցուցաբերած աջակցության համար։ ՀՀ վարչապետն ընդգծեց, որ Հայաստանը պատրաստ է շարունակել լայնածավալ համագործակցությունը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հետ՝ հատկապես ֆրանսերենի դասավանդման հարցում։
«Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը շատ զգայուն է այս երկրի քաղաքական խնդիրների հանդեպ։ Քիչ առաջ պարոն Փաշինյանի հետ քննարկեցինք այդ հարցը։ Մենք հետևել ենք իրադարձություններին, հայերի ցավին՝ պատերազմի ժամանակ։ Հայաստանը ՖՄԿ անդամ պետություն է, այս պահին էլ նախագահող երկիրն է, ուստի մենք շատ ուշադիր ենք Հայաստանի նկատմամբ»,- ասաց Մուշիկիվաբոն։
Ֆրանկոֆոն քաղաքապետների միջազգային ասոցիացիան 50 000 եվրո օգնություն կփոխանցի Հայաստանին
Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարը նշեց, որ իրենք միշտ պատրաստ են լսել ՀՀ վարչապետին և իշխանության մյուս անդամներին։ Մուշիկիվաբոն շնորհակալություն հայտնեց Փաշինյանին և հայերին ջերմ հյուրընկալության համար։
Նշենք, որ Մուշիկիվաբոն այսօր այցելել է նաև Երևանի պետական համալսարան, որտեղ գիտական խորհրդի որոշմամբ նրան շնորհվել է «Երևանի պետական համալսարանի պատվավոր դոկտորի» կոչում։
ՖՄԿ գլխավոր քարտուղարը ՀՀ արտգործնախարարի տեղակալ Վահե Գևորգյանի ուղեկցությամբ այցելել է նաև Հայոց ցեղասպանության հուշահամալիր։ Մուշիկիվաբոն ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այնուհետև անմար կրակի մոտ 1 րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը։
© Photo : Hayk Baghdasaryan /PHOTOLURE/Լուիզ Մուշիկիվաբոն այցելել է Ծիծեռնակաբերդ
Гнеральный секретарь Международной организации франкоязычных стран Луиза Мушикивабо во время посещения Мемориала Геноцида армян (5 октября 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 05.10.2021
Լուիզ Մուշիկիվաբոն այցելել է Ծիծեռնակաբերդ
Մուշիկիվաբոն շրջել է նաև թանգարանում, ծանոթացել մշտական և ժամանակավոր ցուցադրություններին: Նա նաև գրառում է կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում, ապա այցի ավարտին Հիշողության պուրակում ջրել իր տնկած արծաթափայլ եղևնին:
Լրահոս
0