Վարանդայից հայտնաբերվել է մինչ օրս անհետ կորած համարվող ևս 2 զինվորի աճյուն

ԱՀ ԱԻՊԾ աշխատակիցներ - Sputnik Արմենիա, 1920, 05.10.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հայտնաբերված աճյունների ինքնությունը կհաստատվի դատաբաժշկական փորձաքննությունից հետո։
ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի – Sputnik. Զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքների արդյունքում Վարանդայից հայտնաբերվել է մինչ օրս անհետ կորած համարվող ևս 2 զինվորի աճյուն։ Տեղեկությունը հայտնում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։
Նշվում է, որ որոնողական աշխատանքներն իրականացվել են մեկ ջոկատով։
Поиск тел в районах Варанда (Физули) и Джракан (Джебраил) - Sputnik Արմենիա, 1920, 28.09.2021
Ադրբեջանցիները Շուշիում հայկական կողմին են փոխանցել ևս 3 հայ զինծառայողի աճյուն
Աճյունների ինքնությունը կհաստատվի դատաբաժշկական փորձաքննությունից հետո:
Հիշեցնենք, որ զինադադարից հետո Արցախի գրավյալ տարածքներում իրականացված որոնումների արդյունքում փրկարարական ջոկատները մինչ օրս հայտնաբերել և տարհանել են ընդհանուր 1680 աճյուն։
Ադրբեջանցիները Շուշիում հայկական կողմին են փոխանցել ևս 3 հայ զինծառայողի աճյուն
Լրահոս
0