00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:48
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ամեն ինչի պատասխանատուն էլ, մեղավորն էլ ես եմ. Փաշինյանը` 44–օրյա պատերազմի մասին

© Sputnik / Asatur YesayantsՆիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյան - Sputnik Արմենիա, 1920, 06.10.2021
Բաժանորդագրվել
ՀՀ վարչապետը շեշտեց, որ պատերազմը դադարեցնելու` հոկտեմբերի 7-ի առաջարկը Հայաստանն ընդունել է, փաստաթուղթը` ստորագրել, բայց Ադրբեջանն այն չի կատարել։
ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի - Sputnik. Ամեն ինչի պատասխանատուն էլ, մեղավորն էլ ես եմ։ Նման հայտարարություն այսօր ԱԺ ամբիոնից արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով արցախյան 44-օրյա պատերազմին ու մասնավորապես` Լելե Թեփե կոչվող բարձունքի գրավման մասին` «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արենուհի Կյուրեղյանի հարցին։
«Ես այս ամբիոնից բազմաթիվ անգամ եմ հայտարարել, որ ամեն ինչի պատասխանատուն էլ, մեղավորն էլ ես եմ,– ասաց Փաշինյանը,– ինչ վերաբերում է ձեր նշած դրվագին, դրա վերաբերյալ տրվել են բազմաթիվ պարզաբանումներ։ Ես էլ եմ տվել պարզաբանումներ և եթե պետք լինի` նորից կտամ։ Ես եղել եմ Ստեփանակերտում, հրավիրել եմ խորհրդակցություն և լսել եմ մարդկանց կարծիքները, թե ինչ կարող ենք անել իրադրությունը փոխելու վերաբերյալ։ Հնչել են առաջարկներ, որոնք ես խնդրել եմ, որ զինվորականները գնահատեն և կայացնեն որոշում»։
Փաշինյանը նաև նշեց, որ Լելե Թեփե անունն ինքն ընդհանրապես չի տվել։ Նրա խոսքով` «Լելե Փեթե» օպերացիա ընդհանրապես չի եղել։

«Այդ հետո է մտել շրջանառության մեջ` պրոպագանդիստական առումով, թե, իբր, ես ասել եմ` Սերժ Սարգսյանը 2016թ–ին Լելե Թեփեն կորցրել է, ինձ համար ունի քաղաքական նշանակություն, գնացեք, Լելե Թեփեն վերցրեք։ Այդպիսի բան չի եղել և չէր էլ կարող լինել»։

 Премьер-министр Никол Пашинян на заседании Парламента Армении (24 августа 2021). Еревaн - Sputnik Արմենիա
Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ
Հարցին, թե ինչու Փաշինյանը չի ընդունել պատերազմը դադարեցնելու` հոկտեմբերի 7-ի առաջարկը, ՀՀ վարչապետը պատասխանեց. «Հոկտեմբերի 7-ի առաջարկն ընդունվել է, պայմանավորվածությունը ձեռք բերվել է, որի արդյունքում ՀՀ ԱԳ նախարարը մեկնել է, Ադրբեջանի, ՌԴ ԱԳ նախարարների հետ ստորագրվել է փաստաթուղթ, հրապարակվել է, մեր հանրության կողմից լայնորեն ողջունվել է, ընդունվել է, բայց Ադրբեջանը չի կատարել դա»։
Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Ալեն Միրզոյան - Sputnik Արմենիա, 1920, 06.10.2021
«Զանգեզուրի միջանցքի» թեմա չկա և չի կարող լինել. Արարատ Միրզոյան
Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:
Լրահոս
0