00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:06
12 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ցուկերբերգը հերքել է Facebook-ի ագահության վերաբերյալ մեղադրանքները

© Sputnik / Владимир Астапкович / Անցնել մեդիապահոցՄարկ Ցուկերբերգ
Մարկ Ցուկերբերգ - Sputnik Արմենիա, 1920, 06.10.2021
Մարկ Ցուկերբերգ
Բաժանորդագրվել
Ընկերության գլխավոր տնօրենը տխրում է, երբ ընկերության ձեռքբերումները վատ լույսի ներքո են ներկայացնում։
ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի - Sputnik. Facebook-ի հիմնադիր ու գլխավոր տնօրեն Մարկ Ցուկերբերգը հերքել է մեղադրանքները, թե սոցցանցը շահույթն ավելի բարձր է դասում, քան օգտատերերի անվտանգությունը։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Երեկ Facebook-ի նախկին թոփ-մենեջեր Ֆրենսիս Հաուգենը ԱՄՆ Սենատում լսումների ժամանակ հայտարարել է, որ ընկերությունն անտեսել է երեխաների համար իր արտադրանքի վնասակարության մասին հետազոտությունները: Հաուգենը 2019 թվականից աշխատել է Facebook-ում ու գաղտնի պատճենել ընկերության ներքին հետազոտությունների տասնյակ հազարավոր էջեր, որոնց հիման վրա «Wall Street Journal»-ը բացահայտող բնույթի մի քանի հոդվածներ է հրապարակել: Մայիսին Հաուգենը հեռացվել էր Facebook-ից, իսկ սեպտեմբերին նա անանուն բողոքներ էր ներկայացրել դաշնային իրավապահ մարմիններին՝ հայտարարելով, որ սոցցանցը խաբում է հասարակությանը, երբ ասում է, որ համացանցում ատելության, բռնության ու ապատեղեկատվության դեմ պայքարում զգալի առաջընթաց կա։
«Այդ մեղադրանքներից հետո տպավորություն է ստեղծվում, թե մեզ համար առաջնայինը շահույթն է, ոչ թե (օգտատերերի) անվտանգությունն ու բարեկեցությունը։ Դա պարզապես սուտ է», - գրել է Ցուկերբերգը Facebook-ում։
“Добрался до природы и белых мишек”: Facebook заблокировал проект МИА “Россия сегодня” об Арктике - Sputnik Արմենիա, 1920, 04.10.2021
Facebook-ի խափանման հետևանքով Մարկ Ցուկերբերգը արդեն շուրջ 7 մլրդ դոլար է կորցրել
Նրա խոսքով՝ ընկերությունը բացարձակապես անտարբեր չէ մարդկանց անվտանգության ու հոգեկան առողջության հարցերում։
Ձրի պանիրը միայն թակարդում է լինում, կամ ինչ էր, ինչ դարձավ Ցուկերբերգի Facebook–ը
«Այդ հայտարարություններից շատերը ոչ մի իմաստ չունեն։ Եթե մենք ուզում էինք անտեսել հետազոտությունը, ապա ինչո՞ւ ենք ոլորտում առաջատար ծրագիր ստեղծել այդ կարևոր հարցերը հասկանալու համար: Եթե մենք չենք մտածում վնասակար բովանդակության դեմ պայքարելու մասին, ինչո՞ւ ենք այդքան մարդ վարձել, որ զբաղվեն դրանով»,- նշել է Ցուկերբերգը։
Նա տխրում է, երբ ընկերության ձեռքբերումները վատ լույսի ներքո են ներկայացնում, բայց Facebook-ը «կշարունակի ամեն ինչ ճիշտ անելու փորձերը»: Նա նաև հայտնել է, որ ընկերության թոփ-մենեջերներին խնդրել է զբաղվել գործով, որը հանրությանը ցույց կտա օգտատերերի անվտանգության ապահովման ուղղությամբ բոլոր ջանքերը:
Հայտնի է` որն էր «Ֆեյսբուքի» համատարած խափանման պատճառը
Լրահոս
0