00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:48
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Դժվար կյանքը` տարածաշրջանային անհանգիստ հանրակացարանում. իսկ ինչո՞ւ չի վերադառնում Վանոն

© Sputnik / Dmitrii PisarenkoВано Сирадегян. Архивное фото
Вано Сирадегян. Архивное фото - Sputnik Արմենիա, 1920, 06.10.2021
Բաժանորդագրվել
Sputnik Արմենիայի սյունակագիր Արմեն Դուլյանը զուգահեռներ է անցկացրել Հայաստանում և Վրաստանում կատարվող քաղաքական իրադարձությունների միջև։
Դժվար կյանքը` տարածաշրջանային անհանգիստ հանրակացարանում
Եկեք անկեղծ լինենք։ Միշտ էլ գիտակցել ենք, որ բավական բարդ տաածքում ենք գտնվում, բայց, հատկապես վերջերս, գնալով սրվում է այն տպավորությունը, որ ապրում ենք շատ անհանգիստ տարածաշրջանային հանրակացարանում, որտեղ հստակ լսվում է, թե քո սենյակի չորս պատերից այն կողմ ինչեր են ասում հարևանները մեկ մեր մասին, մեկ՝ այլ հարեւանների, մեկ էլ՝ հենց իրենց ընտանիքի անդամների մասին։ Հիմնականում լավ բաներ չեն ասում։ Հարևաններից երկուսը մեզ հետ նույնիսկ կռվում են։ Ադրբեջանը՝ բացեիբաց, Թուրքիան՝ առանց մեծ աղմուկ հանելու պարզապես նորագույն մահաբեր զենք է մատակարարում մեր դեմ կռվողին, որին արդեն թվում է, թե իրեն ամեն ինչ թույլատրված է։
Նիկոլ Փաշինյան - Sputnik Արմենիա, 1920, 04.10.2021
Հայաստանում, ինչպես Ճապոնիայում, խաղաղության ու պատերազմի շուրջ վեճը դեռ երկար կշարունակվի
Երևի հենց սեփական անպատժելիության ու ամենաթողության այդ անթաքույց ցուցադրումը պատճառ է դարձել, որ Ադրբեջանի դեմ ըմբոստացել է մեր երրորդ հարևանը՝ Իրանը, որը մինչև հիմա կարծես թե միշտ աշխատում էր զերծ մնալ հանրակացարանում ծագող առճակատումից և հակամարտություններից։
Եվ էնպիսի տպավորություն էր, որ չորս հարևաններից ընդամենը մեկը՝ Վրաստանը, լուրջ խնդիրներ չունի պայթյունավտանգ հանրակացարանում։ Բայց շատերի համար լրիվ անսպասելի` վրացիների տունն էլ կռիվ ընկավ։ Ներընտանեկան կռիվ։ Իհարկե, կարող ենք ասել՝ մե՞զ ինչ, բայց ախր միանգամից պիտի հիշենք, որ Վրաստանում կատարվողը անմիջապես էլ անդրադառնում է մեզ վրա։
Ես հո լավ եմ հիշում, որ 90-ականների առաջին կեսին` ամռանը, Երևանում գնացք էինք նստել, որպեսզի գնայինք Սև ծովի մեղմ ալիքներն ըմբոշխնելու, հասանք Սադախլո ու մեզ ասացին.
«Գնացքը վերադառնում է Երևան, որովհետև աբխազները պառկել են ռելսերին և արգելափակել ճանապարհը»։
Բոլորը պիտի երջանիկ լինեն, իսկ կասկածվողները կհայտնվեն բանտում
Դա վերջին գնացքն էր. Ռուսաստանի հետ հաղորդակցությունը Վրաստանի տարածքով փակվեց, և դժվար թե որևէ մեկը համարձակվի կանխատեսել, թե երբ կբացվի։
Համաձայնե′ք` հազիվ թե որևէ մեկը նաև քիչ թե շատ հիմնավոր բացատրի, թե ինչ և ինչու կատարվեց Վրաստանում վերջին տասնօրյակում։ Վանո Սիրադեղյանն, օրինակ, հաստատ գիտի, որ իր նկատմամբ Հայաստանում քրեական գործ է հարուցված, ու բոլորովին զարմանալի չէ, որ չի վերադառնում։ Միխեիլ Սաակաշվիլին էլ հրաշալի տեղյակ էր, որ իր դեմ ոչ թե մեկ, այլ միանգամից մի քանի գործ է հարուցված, բայց վերադարձավ։
Էստեղ բազում հարցեր են ծագում։ Նախ` ինչպե՞ս վերադարձավ, ինչպե՞ս եղավ, որ սեպտեմբերի վերջին նա (հենց իրավապահների խոստովանությամբ) արդեն Վրաստանում էր, իսկ ղեկավարներից ոմանք հոկտեմբերի 1-ին դեռ անվրդով պնդում էին՝ ֆեյք է այն տեսագրությունը, որի համաձայն Սաակաշվիլին իբրև թե Բաթումիում է. նա Վրաստանի սահմանը չի հատել։ Հետո միայն պարզվեց՝ լավ էլ հատել էր։
Բայց ամենահետաքրքիրն այն է, թե նախկին նախագահը ինչ հույսեր ուներ։ Ախր, գոնե Հայաստանի փորձը հաշվի առներ։
Երբ մեր արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախօրեին մարդկանց հարցուփորձ էիր անում, գերակշիռ մասը հավաստիացնում էր, որ իշխանափոխության հավատարիմ ջատագով է և անպայման քվեարկելու է ընդդիմության օգտին։ Հիշո՞ւմ եք` նույնիսկ հայտնի սոցիոլոգիական կազմակերպությունը կանխատեսեց, որ իշխող ուժն ավելի քիչ ձայն է ստանալու։ Եվ ի՞նչ։ Բարեկամության պողոտայում ընդդիմության նախընտրական հանրահավաքները, ինչպես ասում են, մեռան բնական մահով, իսկ ընտրություններից հետո ընդհանրապես որևէ մեկը փողոց դուրս չեկավ։ Պատկերացնո՞ւմ եք՝ ոչ մի մարդ։
Дети фотографируются на фоне баннера на предвыборном агитационном митинге партии Гражданский договор на площади Республики (17 июня 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 17.09.2021
Բոլորը պիտի երջանիկ լինեն, իսկ կասկածվողները կհայտնվեն բանտում
Զարմանալ կարելի է, թե որքան նման ենք, եթե, իհարկե, չհաշվենք որոշ ոչ էական տարբերություններ։ Մեր նախկին նախագահին շարունակում են դատել, իրենց նախկին նախագահին էլ շարունակելու են դատել։ Մեզ մոտ երկու լիդերներից հետո երրորդ տեղն ընտրություններում զբաղեցրեց նախկին նախագահ և վարչապետ Սերժ Սարգսյանի թիմը, իրենց մոտ էլ երրորդ տեղը գրավեց նախկին վարչապետ Գեորգի Գախարիայի կուսակցությունը։
Մյուս կողմից` թե′ Երեւանում, թե′ Թբիլիսիում ոմանք անընդհատ գոհունակությամբ կամ ափսոսանքով կրկնում են.
«Ընդդիմությունը պարտվեց»։
Բայց դա իրականության մի մասն է ընդամենը։ Փաստն այն է, որ Հայաստանում ընտրություններից ընդամենը մի քանի ամիս առաջ ստեղծված քաղաքական ուժը հսկայական թվով ձայներ հավաքեց և բավական մեծ խմբակցություն ձևավորեց նորընտիր պառլամենտում։
Իսկ Վրաստանում ընտրությունները, կարելի է ասել, ընդհանրապես չեն ավարտվել, և ընդդիմությունը հույս ունի հաղթել 5 մեծ քաղաքներում, այդ թվում՝ մայրաքաղաքում։
Խմել կարելի՞ է․ թե ինչպես են ձերբակալել Սաակաշվիլիին Թբիլիսիի բնակարանում
Երեկ` հոկտեմբերի 5–ին, իշխող կուսակցության՝ «Վրացական երազանքի» ղեկավարներից մեկը կարծիք հայտնեց. «Այս ամենից հետո Վրաստանին կայունության և զարգացման երեք տարի է սպասում»։
Դե ինչ, եթե այս լավատեսական կանխատեսումը կատարվի, երևի Հայաստանն էլ կշահի՝ անհանգիստ հանրակացարանի գոնե մի սենյակում որոշ ժամանակ անդորր կտիրի։
Լրահոս
0