https://armeniasputnik.am/20211006/hh-mip-y-vatikani-petqartughari-het-qnnarkel-e-haj-gerineri-veradardzi-hrataputjan-harcy-33993389.html
ՀՀ ՄԻՊ-ը Վատիկանի պետքարտուղարի հետ քննարկել է հայ գերիների վերադարձի հրատապության հարցը
ՀՀ ՄԻՊ-ը Վատիկանի պետքարտուղարի հետ քննարկել է հայ գերիների վերադարձի հրատապության հարցը
Արման Թաթոյանը Վատիկանի պետքարտուղարին ներկայացրել է Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում հայ գերիների նկատմամբ ադրբեջանական խոշտանգումների վերաբերյալ հիմնավոր... 06.10.2021, Sputnik Արմենիա
2021-10-06T13:50+0400
2021-10-06T13:50+0400
2021-10-06T14:05+0400
ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ
արման թաթոյան
վատիկան
ադրբեջան
գերի
արցախյան պատերազմ
հայ գերիներ, անհետ կորածներ
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/0a/06/33991528_0:206:1100:825_1920x0_80_0_0_cd03a39b0a452ec1639c96fa3b455d59.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյնաը Վատիկանի քարտուղար, կարդինալ Պիետրո Պարոլինի հետ հանդիպմանը քննարկել է Ադրբեջանում ապօրինի պահվող հայ գերիների վերադարձի հրատապության հարցը։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ ՄԻՊ–ի աշխատակազմից։Նշենք, որ Թաթոյանը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին 2–րդ կաթողիկոսի հետ գտնվում են Իտալիայում։ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հանդիպման ժամանակ Ադրբեջանում պահվող հայ գերիների մասով ընդգծել է նաև, որ կոպիտ ոտնահարված են միջազգային պահանջները և նրանք պահվում են ռազմաքաղաքական սակարկությունների նպատակով։Արման Թաթոյանն անդրադարձել է նաև պատերազմից հետո ադրբեջանական զինծառայողների անօրինական տեղակայումներին ՀՀ համայնքների միջև ճանապարհներին, ինչը վտանգել է մարդկանց կյանքն ու առողջությունը։ ՀՀ ՄԻՊ-ն ընդգծել է՝ Գեղարքունիքում և Սյունիքում ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժումների պատճառով առավել ևս տեղի են ունենում սահմանային բնակիչների կենդանիների գողություններ, սպառնալիքներ քաղաքացիական անձանց նկատմամբ, կրակոցներ և այլ հանցավոր արարքներ։Հանդիպմանը Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդից բացի, մասնակցել են նաև Կոստանդնուպոլսի հայոց պատրիարք նորին ամենապատվություն Տեր Սահակ Արքեպիսկոպոս Մաշալյանը, Արևմտյան Եվրոպայի հայրապետական պատվիրակ և Վատիկանում Մայր աթոռ սուրբ Էջմիածնի պաշտոնական ներկայացուցիչ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը։Նշենք, որ Գարեգին Երկրորդի գլխավորած պատվիրակությունը Իտալիայում է գտնվում հոկտեմբերի 5-ից։
https://armeniasputnik.am/20211004/adrbejany-petq-e-veradardzni-voch-miajn-pashtvonapes-hastatvats-gerinerin-pashinjan-33902461.html
վատիկան
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/0a/06/33991528_0:0:1100:825_1920x0_80_0_0_03b41607ad91ddeacca3948e6113d067.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ, արման թաթոյան, վատիկան, ադրբեջան, գերի, արցախյան պատերազմ, հայ գերիներ, անհետ կորածներ
ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ, արման թաթոյան, վատիկան, ադրբեջան, գերի, արցախյան պատերազմ, հայ գերիներ, անհետ կորածներ
ՀՀ ՄԻՊ-ը Վատիկանի պետքարտուղարի հետ քննարկել է հայ գերիների վերադարձի հրատապության հարցը
13:50 06.10.2021 (Թարմացված է: 14:05 06.10.2021) Արման Թաթոյանը Վատիկանի պետքարտուղարին ներկայացրել է Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում հայ գերիների նկատմամբ ադրբեջանական խոշտանգումների վերաբերյալ հիմնավոր ապացույցներ։
ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյնաը Վատիկանի քարտուղար, կարդինալ Պիետրո Պարոլինի հետ հանդիպմանը քննարկել է Ադրբեջանում ապօրինի պահվող հայ գերիների վերադարձի հրատապության հարցը։ Տեղեկությունը հայտնում են
ՀՀ ՄԻՊ–ի աշխատակազմից։
Նշենք, որ Թաթոյանը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին 2–րդ կաթողիկոսի հետ գտնվում են Իտալիայում։
«Թաթոյանը ներկայացրել է ադրբեջանական հանցավոր արարքներով ՀՀ սահմանային բնակիչների իրավունքների խախտումները։ Վատիկանի պետքարտուղարին է փոխանցվել 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմից հետո հայ գերիների նկատմամբ ադրբեջանական խոշտանգումների և դաժան վերաբերմունքի վերաբերյալ իր զեկույցները, հիմնավոր ապացույցներ»,- նշում են ՄԻՊ-ի աշխատակազմից։
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հանդիպման ժամանակ Ադրբեջանում պահվող հայ գերիների մասով ընդգծել է նաև, որ կոպիտ ոտնահարված են միջազգային պահանջները և նրանք պահվում են ռազմաքաղաքական սակարկությունների նպատակով։
Արման Թաթոյանն անդրադարձել է նաև պատերազմից հետո ադրբեջանական զինծառայողների անօրինական տեղակայումներին ՀՀ համայնքների միջև ճանապարհներին, ինչը վտանգել է մարդկանց կյանքն ու առողջությունը։ ՀՀ ՄԻՊ-ն ընդգծել է՝ Գեղարքունիքում և Սյունիքում ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժումների պատճառով առավել ևս տեղի են ունենում սահմանային բնակիչների կենդանիների գողություններ, սպառնալիքներ քաղաքացիական անձանց նկատմամբ, կրակոցներ և այլ հանցավոր արարքներ։
Հանդիպմանը Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդից բացի, մասնակցել են նաև Կոստանդնուպոլսի հայոց պատրիարք նորին ամենապատվություն Տեր Սահակ Արքեպիսկոպոս Մաշալյանը, Արևմտյան Եվրոպայի հայրապետական պատվիրակ և Վատիկանում Մայր աթոռ սուրբ Էջմիածնի պաշտոնական ներկայացուցիչ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը։
Նշենք, որ Գարեգին Երկրորդի գլխավորած պատվիրակությունը Իտալիայում է գտնվում հոկտեմբերի 5-ից։