https://armeniasputnik.am/20211006/hratap-harcer-pekum-anckacvum-e-aphi-harkajin-marminneri-ghekavarneri-khvorhrdi-nisty-33984434.html
Հրատապ հարցեր. ՊԵԿ–ում անցկացվում է ԱՊՀ հարկային մարմինների ղեկավարների խորհրդի նիստը
Հրատապ հարցեր. ՊԵԿ–ում անցկացվում է ԱՊՀ հարկային մարմինների ղեկավարների խորհրդի նիստը
Քննարկումների առանցքում ԱՊՀ պետությունների հարկային մարմինների՝ անցած տարվա կատարողական ցուցանիշներն են։ 06.10.2021, Sputnik Արմենիա
2021-10-06T11:02+0400
2021-10-06T11:02+0400
2021-10-06T11:14+0400
հայաստան
անկախ պետությունների համագործակցություն (ապհ)
պետական եկամուտների կոմիտե (պեկ)
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/0a/06/33984054_0:57:1100:676_1920x0_80_0_0_55ecf46b7b6d88077f7dbcb9cff0411e.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ պետական եկամուտների կոմիտեում անցկացվում է ԱՊՀ մասնակից պետությունների հարկային մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի (ՀՄՂՀԽ) ամենամյա նիստը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։Ըստ հաղորդագրության` 28-րդ նիստը, COVID-19 համավարակով պայմանավորված, անցնում է տեսակոնֆերանսի ձևաչափով։Քառօրյա հեռավար հանդիպումներն անցկացնում են համակարգող խորհրդի հարկային մարմինների փորձագետները և ղեկավարները։«Քննարկումների առանցքում ԱՊՀ պետությունների հարկային մարմինների՝ անցած տարվա կատարողական ցուցանիշներն են, 2021 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտած հարկային օրենսդրության փոփոխությունները և ԱՊՀ ՀՄՂՀԽ 2021թ․ աշխատանքների ծրագրի իրագործման արդյունքները։ Քննարկվելու է ԱՊՀ մասնակից պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի կողմից հաստատված «Մինչ 2030թ․ ընկած ժամանակահատվածի համար ԱՊՀ տնտեսական զարգացման ռազմավարությամբ» նախատեսված միջոցառումների իրականացման ընթացքը»,- նշում են ՊԵԿ-ից։Նիստի ընթացքում հաստատվելու են ԱՊՀ ՀՄՂՀԽ՝ նախորդող հնգամյա գործունեության հաշվետվությունը և համակարգող խորհրդի աշխատանքային խմբերի գործունեության արդյունքները։ Լինելու են նաև հարկային վարչարարությանը վերաբերող հրատապ մի շարք հարցեր։Գործակալները պետք է ԱՊՀ–ի վերաբերյալ տեղեկություններ ներկայացնեն հարկային մարմին. ՊԵԿԴիտարկվելու են աշխատանքային խմբերի առաջարկները՝ ԱՊՀ մասնակից պետության տարածքում իրականացվող հարկային ստուգմանն ԱՊՀ այլ պետության հարկային մարմնի մասնակցության պայմանների և կարգի, հարկ վճարողների շրջանում հարկային մարմինների գործունեությամբ բավարարվածության մակարդակի որոշման մեթոդաբանության, ԱՊՀ պետություններում կրկնակի հարկումը բացառելու մասին պայմանագրերի կիրառման պրակտիկայում առաջացող խնդիրների հնարավոր լուծումների վերաբերյալ։Փորձագետների քննարկումների արդյունքները կներկայացվեն ԱՊՀ ՀՄՂՀԽ ղեկավարների՝ հոկտեմբերի 8-ին կայանալիք նիստին։Արթուր Դավթյանն ԱՊՀ գործընկերներին է ներկայացրել Հայաստանում կատարված բարեփոխումները
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/0a/06/33984054_62:0:1039:733_1920x0_80_0_0_9a4bd44264c2f3ec199df076650b42df.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան, անկախ պետությունների համագործակցություն (ապհ), պետական եկամուտների կոմիտե (պեկ)
հայաստան, անկախ պետությունների համագործակցություն (ապհ), պետական եկամուտների կոմիտե (պեկ)
Հրատապ հարցեր. ՊԵԿ–ում անցկացվում է ԱՊՀ հարկային մարմինների ղեկավարների խորհրդի նիստը
11:02 06.10.2021 (Թարմացված է: 11:14 06.10.2021) Քննարկումների առանցքում ԱՊՀ պետությունների հարկային մարմինների՝ անցած տարվա կատարողական ցուցանիշներն են։
ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ պետական եկամուտների կոմիտեում անցկացվում է ԱՊՀ մասնակից պետությունների հարկային մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի (ՀՄՂՀԽ) ամենամյա նիստը։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։
Ըստ հաղորդագրության` 28-րդ նիստը, COVID-19 համավարակով պայմանավորված, անցնում է տեսակոնֆերանսի ձևաչափով։
Քառօրյա հեռավար հանդիպումներն անցկացնում են համակարգող խորհրդի հարկային մարմինների փորձագետները և ղեկավարները։
«Քննարկումների առանցքում ԱՊՀ պետությունների հարկային մարմինների՝ անցած տարվա կատարողական ցուցանիշներն են, 2021 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտած հարկային օրենսդրության փոփոխությունները և ԱՊՀ ՀՄՂՀԽ 2021թ․ աշխատանքների ծրագրի իրագործման արդյունքները։ Քննարկվելու է ԱՊՀ մասնակից պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի կողմից հաստատված «Մինչ 2030թ․ ընկած ժամանակահատվածի համար ԱՊՀ տնտեսական զարգացման ռազմավարությամբ» նախատեսված միջոցառումների իրականացման ընթացքը»,- նշում են ՊԵԿ-ից։
Նիստի ընթացքում հաստատվելու են ԱՊՀ ՀՄՂՀԽ՝ նախորդող հնգամյա գործունեության հաշվետվությունը և համակարգող խորհրդի աշխատանքային խմբերի գործունեության արդյունքները։ Լինելու են նաև հարկային վարչարարությանը վերաբերող հրատապ մի շարք հարցեր։
Դիտարկվելու են աշխատանքային խմբերի առաջարկները՝ ԱՊՀ մասնակից պետության տարածքում իրականացվող հարկային ստուգմանն ԱՊՀ այլ պետության հարկային մարմնի մասնակցության պայմանների և կարգի, հարկ վճարողների շրջանում հարկային մարմինների գործունեությամբ բավարարվածության մակարդակի որոշման մեթոդաբանության, ԱՊՀ պետություններում կրկնակի հարկումը բացառելու մասին պայմանագրերի կիրառման պրակտիկայում առաջացող խնդիրների հնարավոր լուծումների վերաբերյալ։
Փորձագետների քննարկումների արդյունքները կներկայացվեն ԱՊՀ ՀՄՂՀԽ ղեկավարների՝ հոկտեմբերի 8-ին կայանալիք նիստին։