00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:14
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:41
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինքնաթիռներն օդում չես զննի․ ավիափորձագետը՝ ՀՀ–ի երկնքով «Azal»-ի չվերթերի վտանգի մասին

© Sputnik / Александр Кряжев / Անցնել մեդիապահոց«Azal» ավիաընկերության ինքնաթիռ
«Azal» ավիաընկերության ինքնաթիռ - Sputnik Արմենիա, 1920, 06.10.2021
«Azal» ավիաընկերության ինքնաթիռ
Բաժանորդագրվել
Փորձագետի խոսքով` 44-օրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանն արդեն օգտագործել է քաղաքացիական ինքնաթիռները Նախիջևանից զինծառայողներ տեղափոխելու համար։
ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի – Sputnik. Երևանը չի կարող վերահսկել ադրբեջանական քաղաքացիական ինքնաթիռներով զենքի և զինվորականների հնարավոր տեղափոխումն իր օդային տարածքով, Sputnik Արմենիային ասաց ավիացիայի ոլորտի փորձագետ Նավիկ Խաչատրյանը՝ մեկնաբանելով Հայաստանի տարածքով «Ադրբեջանական ավիաուղիների» չվերթերի մեկնարկը։
Այսօր հայտնի դարձավ, որ «Ադրբեջանական ավիաուղիներ» ընկերությունը («Azal») սկսել է Հայաստանի օդային տարածքն օգտագործել Բաքվից Նախիջևան ուղևորատար չվերթերի համար։
Խաչատրյանի խոսքով՝ հայկական երկնքում թռչելու հնարավորություն ստանալու համար ընկերությունները պետք է հարցում ուղարկեն Քաղավիացիայի կոմիտեին։ Կոմիտեն իրավունք չունի հարցմանը մերժմամբ պատասխանել։

«Այդ քայլին դեմ կարող է լինել ոչ թե Քաղավիացիայի կոմիտեն, այլ կառավարությունը, ինչը տրամաբանության մեջ կլինի, առավել ևս եթե հիշենք, թե ինչպես արցախյան 44-օրյա պատերազմի օրերին ադրբեջանական բեռնափոխադրող ավիաընկերության ինքնաթիռը ամեն օր երկու անգամ գնում էր Թուրքիա` այնտեղից բերելով սպառազինություն և տեղափոխելով ահաբեկիչներին»,-ասաց Խաչատրյանը։

Նա հավելեց, որ ժամանակին ինքն այլ մասնագետների հետ զգուշացրել է Հայաստանի իշխանություններին, որ բաց երկնքի քաղաքականությունը անթույլատրելի է երկրի համար։ Փորձագետը հիշեցրեց, որ այդ քաղաքականությունն ընդունվել է դեռ վարչապետ Տիգրան Սարգսյանի օրոք, որի նպատակը տարբեր դրամաշնորհներ ստանալն էր։
Իշխանություններին ուղղված կոչ եղել է ինչպես պատերազմի օրերին, այնպես էլ դրանից հետո։ «Մենք դիմում էինք օդային տարածքն Ադրբեջանի և Թուրքիայի համար անմիջապես փակելու հորդորով, բայց նման բան տեղի չունեցավ,-նշեց Խաչատրյանը։
Իլհամ Ալիև - Sputnik Արմենիա, 1920, 06.10.2021
Ալիևը հայտարարել է Հայաստանի հետ հաղորդակցության բացման «մասնակի մեկնարկի» մասին
Ըստ նրա` կառավարությունը պետք է արձանագրի խնդիրը, դիմի Ազգային ժողովին և սահմանափակի այդ երկու երկրներից ինքնաթիռների թռիչքները։ Բայց դրա փոխարեն, փորձագետի խոսքով, տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների բացման գործընթաց է ընթանում։
Այսօրվա երևույթը, ըստ նրա, պետք է դիտարկել հենց այդ գործընթացների տրամաբանության մեջ. իշխանությունները գնում են բոլոր կոմունիկացիաների բացմանը, հետևաբար չեն փակի երկինքը։

«Օդում ոչ ոք իրավասու չէ և չի կարող զննել օդանավը, միայն կործանիչները կարող են օդ բարձրանալ և իջեցնել օդանավը, բայց դրա համար պետք է լինի վստահելի աղբյուրներից ստացված ճշգրիտ ինֆորմացիա, հակառակ դեպքում Հայաստանը կհայտնվի միջազգային սկանդալի մեջ, հետևաբար միակ տարբերակը օդային տարածքը մասնակիորեն կամ ամբողջապես փակելու քաղաքական որոշում կայացնելն է»,–նշեց փորձագետը։

Ի դեպ, Թուրքիան և Ադրբեջանը բաց երկնքի քաղաքականություն չեն վարում։ Նրանց երկնքով թռիչքի թույլտվություն ստանալու համար պետք է որոշակի ընթացակարգեր, աուդիտ անցնել։
Ինչ վերաբերում է նավիգացիոն տուրքերին, որոնք Հայաստանը պետք է ստանա AZAL-ի թռիչքների արդյունքում, ապա դրանք կախված են հեռավորությունից և ինքնաթիռի քաշից։ Խաչատրյանը հաշվարկներ է արել Հայաստանով թռչելու ցանկություն ունեցող ընկերություններից մեկի համար, և մեկ չվերթ տուրքը մոտ 500 ԱՄՆ դոլար է կազմել։
Հիշեցնենք, որ դեռևս 44-օրյա պատերազմի ժամանակ Razminfo ռազմավերլուծական կայքը հրապարակել էր ադրբեջանցի զինվորականների (հատուկ նշանակության ջոկատ՝ գնդապետ Թեհրան Մանսիմովի գլխավորությամբ) լուսանկարը, որոնք Նախիջևանից Ադրբեջան էին թռչում «Ադրբեջանական ավիաուղիների» քաղաքացիական ինքնաթիռով։ Ենթադրաբար՝ Իրանի օդային տարածքով։
Ավելի վաղ Հայաստանի Քաղավիացիայի կոմիտեն Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնել էր, որ միջազգային պահանջների համաձայն` քաղաքացիական օդանավերով իրականացվող տարանցիկ թռիչքների համար որևէ թույլտվություն չի պահանջվում, ուստի Հայաստանի և Ադրբեջանի/Թուրքիայի միջև հատուկ պայմանավորվածության անհրաժեշտություն չկա։
Ընդ որում` ինչպես այսօր հայտնի դարձավ նույն Քաղավիացիայի կոմիտեի հաղորդագրությունից, Ադրբեջանը Հայաստանի օդային տարածքից օգտվել է մինչև 2014թ․-ի նոյեմբեր և դադարեցրել է սեփական նախաձեռնությամբ։ Հիմա ստացվում է` Բաքուն սեփական նախաձեռնությամբ է վերսկսել չվերթերը։
Լրահոս
0