Լարսն արդեն բաց է. մի քանի ժամում հարյուրավոր բեռնատարներ էին կուտակվել

© Sputnik / Vladimir Umikashvili«Վերին Լարս»
«Վերին Լարս» - Sputnik Արմենիա, 1920, 06.10.2021
«Վերին Լարս». Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհն առավոտից փակ է եղել տրանսպորտային միջոցների համար։
ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի - Sputnik. Մի քանի հարյուր մեքենա Վրաստանի կողմից կուտակվել են «Վերին Լարս» անցակետի մոտ, որը 5-6 ժամով փակվել է։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնել է Ռուսաստանում Հայաստանի դեսպանատանը կից մաքսային հարցերով կցորդ Արամ Թանանյանը:
Նա պարզաբանել է, որ տրանսպորտային միջոցների համար «Վերին Լարս» անցակետը փակվել է եղանակային պայմանների վատթարացման պատճառով։
Строительство тоннеля на участке Цкере-Коби автомобильной дороги Мцхета-Степанцминда-Ларс (22 июля 2021). Грузия - Sputnik Արմենիա, 1920, 27.08.2021
Վրաստանը սկսում է Լարս տանող թունել կառուցել. ինչ կփոխվի հայ բեռնափոխադրողների կյանքում
«Ճանապարհը փակ է եղել այսօր ժամը 08.00–ից։ Սակայն այժմ երթևեկությունը վերականգնվել է», - ասաց Թանանյանը։
Նրա խոսքով ՝ մինչև ճանապարհի փակվելը մեկ օրում Վրաստանից Ռուսաստան է մեկնել շուրջ 400 բեռնատար, այդ թվում, մոտ 100 – ը` Հայաստանից։ Նույն քանակի բեռնատարներ են անցել նաև հակառակ ուղղությամբ` Ռուսաստանից Վրաստան։
Ավելի վաղ Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքի նախարարության ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտը հայտնել էր, որ եղանակային պայմանների պատճառով փակված Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհն արդեն ազատ է երթևեկության համար:
Ինչ պետք են ունենան ՌԴ–ից եկող Հայաստանի քաղաքացիները «Վերին Լարսը» հատելու համար
Վրաստանի տարածքում` «Վերին Լարս» անցակետում, Ռուսաստան մեկնող տրանսպորտային միջոցների կուտակումներ սեպտեմբերի վերջից նկատվում են։
Ավելի վաղ Թանանյանն արդեն պարզաբանել էր, որ նման իրավիճակ է ստեղծվել Թուրքիայից եկող տրանսպորտային միջոցների մեծ հոսքի պատճառով:
Լրահոս
0