Սիրուն Մինասը երկրորդ անգամ մայր է դարձել

© Photo : Facebook / Aurora PrizeՍիրուն Մինաս
Սիրուն Մինաս - Sputnik Արմենիա, 1920, 06.10.2021
Սիրուն Մինաս. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Սիրուն Մինասի նորածին երեխայի քաշը 3530 գրամ է, հասակը` 52 սմ։
ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի – Sputnik. Հաղորդավարուհի, պլաստիկ վիրաբույժ Սիրուն Մինասը երկրորդ անգամ մայր է դարձել։ Տեղեկությունը Սիրունը հայտնել է Instagram-ի իր էջում։
Նա հրապարակել է փոքրիկի լուսանկարն ու ծննդյան օրը նշել։ Երեխան ծնվել է հոկտեմբերի 5–ին, ժամը 01.07։ Նրա քաշը 3530 գրամ է, իսկ հասակը`52 սմ։ Սիրունի էջի հետևորդները բազմաթիվ շնորհավորանքներ են գրել ու փոքրիկին առողջություն, անհոգ մանկություն մաղթել։
«Հայրիկին է նման». Սիրուն Մինասը հրապարակել է որդու նոր լուսանկարները
Նշենք, որ Սիրունի և Ռաֆայելի որդին` Գաբրիելը, լույս աշխարհ եկավ 2020 թվականի հուլիսին։ Սիրունը որդու ծնվելուց հետո արագ վերադարձավ իր բժշկական աշխատանքին և սկսեց հաղորդում վարել Հանրային հեռուստաընկերության եթերում։
Լրահոս
0