00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վիրավորվել է․ ՆԱՏՕ-ն կարող է զրկվել աշխարհի ամենաուժեղ ռազմական տերություններից մեկից

© REUTERS / POOLПрезидент Франции Эммануэль Макрон во время парада в честь Дня взятия Бастилии на Елисейских полях (14 июля 2021). Париж
Президент Франции Эммануэль Макрон во время парада в честь Дня взятия Бастилии на Елисейских полях (14 июля 2021). Париж - Sputnik Արմենիա, 1920, 06.10.2021
Բաժանորդագրվել
Քսենյա Մելնիկովա
Վաշինգտոնի հետհարաբերությունների բուռն պարզաբանումից հետո Փարիզում մտածում են ՆԱՏՕ-ից դուրս գալու մասին։ Ջոզեֆ Բայդենի զանգը մի փոքր շտկեց իրավիճակը, բայց Էմանուել Մակրոնն Անգելա Մերկելից հետո ուզում է դառնալ ԵՄ առաջնորդ և այդ պատճառով ակտիվորեն առաջ է տանում ռազմավարական ինքնուրույնության թեման։ Ֆրանսիացիները մտադիր են հասնել սեփական շահերը հարգելուն, բայց մյուս դաշնակիցները՝ արդեն բուն Եվրոպայում, կարող են խանգարել դրան։

Դուրս գալու ժամանակն է

Ֆրանսիան պետք է «դադարի պատրանքներով ապրել» ու դուրս գա ՆԱՏՕ-ից։ Միաժամանակ պետք է դադարեցնի տիեզերական անվտանգության ոլորտում Հյուսիսատլանտյան դաշինքի «առաջավոր փորձի» կենտրոնի ստեղծումը, որը Վաշինգտոնը ծրագրում էր տեղակայել Թուլուզում։ Նման կարծիք է հայտնել Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր, ձախակողմյան «Չենթարկված Ֆրանսիա» կուսակցության ղեկավար Ժան Լյուկ Մելանշոնը։ Նրան աջակցում է «Ազգային միավորման» առաջնորդ Մարին Լը Պենը։ Ամերիկայի հանդեպ հակակրանքը միավորել է քաղաքական ընդդիմադիրներին։
Թուրք և ֆրանսիացի երկրպագուները բախվել են իրար հայկական ու քրդական դրոշների պատճառով   - Sputnik Արմենիա, 1920, 01.10.2021
Թուրք և ֆրանսիացի երկրպագուները բախվել են հայկական ու քրդական դրոշների պատճառով
Նրանց կտրուկ արտահայտությունները միանգամայն հասկանալի են. դիվանագիտական սկանդալը Ֆրանսիայի ու Միացյալ Նահանգների միջև ամենաթեժ փուլում է։ Հինգերորդ հանրապետությունը վիրավորվեց, երբ Ավստրալիան խզեց ֆրանսիական Naval Group ընկերության հետ 12 սուզանավերի կառուցման խոշոր պայմանագիրը ու նախընտրեց ամերիկյան ատոմային սուզանավերը: Ավելին, Ավստրալիան, ԱՄՆ-ն ու Մեծ Բրիտանիան հայտարարեցին պաշտպանության ու անվտանգության ոլորտում AUKUS նոր միության ստեղծման մասին։ Նրան ոչ միայն չեն հրավիրել Ֆրանսիային, այլև չեն զգուշացրել: Իսկ չէ՞ որ Փարիզն իրեն համարում էր Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում Վաշինգտոնի հետ հավասար կարևոր խաղացող։
56 միլիարդ եվրոյի պայմանագրի խզումը Ֆրանսիայի համար ծանր հարված էր։ Այնտեղ վստահ են՝ «հարվածը թիկունքից» ու ԱՄՆ-ի «ապտակը» հարցականի տակ են դնում անգլոսաքսոնական դաշնակիցների հետ Փարիզի կապի հարցը ու «ծանր հետևանքներ կունենան»:
Ի՞նչ են մտածում եվրոպացիները Աֆղանստանում ԱՄՆ-ի գործողությունների մասին․ հարցում
Ֆրանսիան հետ է կանչել իր դեսպաններին Ավստրալիայից և ԱՄՆ-ից։ Պաշտպանության նախարար Ֆլորանս Փարլին ասել է, որ Վաշինգտոնին վաղուց հուսալի գործընկեր չեն համարում։ Իսկ Էմանուել Մակրոնը չեղարկել է ամերիկացիների հետ Չեսապիկի ծովային ճակատամարտի 240-ամյակի տոնակատարությունն ու հրաժարվել է մասնակցել ժողովրդավարությունների համաժողովին, որը Նահանգները կանցկացնի դեկտեմբերին: Նախագահը չի թաքցնում՝ նա ընդունել է տեղի ունեցածը որպես անձնական վիրավորանք, ուստի մտադիր է քննարկել՝ իմաստ ունի արդյո՞ք ՆԱՏՕ-ում Ֆրանսիայի հետագա գտնվելը։
Ֆրանսիայի պատմությունը նման օրինակ ունի։ 1966-ին Շառլ դը Գոլը, ամերիկացիներից ավելի մեծ հարգանք պահանջելով, դուրս բերեց երկիրը դաշինքի ռազմական կառույցներից՝ այն թողնելով միայն քաղաքական կառույցների մեջ։ Ֆրանսիան վերադարձել է միայն 2009-ին՝ Նիկոլա Սարկոզիի օրոք։

Միասնական ճակատով՝ ընդդեմ ԱՄՆ-ի

Այս սկանդալի մեջ Եվրամիությունը կանգնեց Ֆրանսիայի կողքին։ Բրյուսելում հստակ հասկացրեցին՝ Փարիզի հետ պայմանագրի խզումը մարտահրավեր է ամբողջ դաշինքին։ Թեև իր նախորդը փչացրել էր հարաբերությունները եվրոպական դաշնակիցների հետ՝ Բայդենը ջանքեր գործադրեց հաշտվելու համար, սակայն ապարդյուն։
Столтенберг Йенс. Саммит НАТО в Варшаве. Второй день - Sputnik Արմենիա, 1920, 05.09.2021
Պետք է թույլ չտալ. ՆԱՏՕ-ում իրար են խառնվել ԵՄ բանակի ստեղծման հնարավորությունից
Բայց պարզվեց, որ սուզանավերի հետ կապված պատմությունից հետո Դոնալդ Թրամփը եվրոպացիների համար նույնիսկ ավելի ընդունելի զրուցակից էր։ Համենայնդեպս, նա չէր թաքցնում իր մտադրությունները։ Այժմ Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելը նշում է, որ Վաշինգտոնը բավականաչափ հուսալի գործընկեր չէ, պետք է ավելի քիչ հույսը դնել նրա վրա ու ամրապնդել սեփական պաշտպանական ներուժը:
Բրյուսելում վաղուց են երազում ինքնիշխան զինված ուժեր ստեղծել։ Բայց դրանից այն կողմ գործը չի հասնում. Լեհաստանը, Բրիտանիան ու Բալթյան երկրները սովորաբար դեմ են լինում։ ԱՄՆ-ն նույնպես հասկանալի պատճառներով չի աջակցում այդ գաղափարին. դա կթուլացներ ամերիկյան ազդեցությունը Եվրոպայում
Բրիտանական The Telegraph թերթը գրում է, որ հիմա գուցե բեկման համար ամենահարմար պահն է։ Մակրոնն առաջատարի դերի լավագույն թեկնածուն է։ Գերմանիայի կանցլերի պաշտոնից Անգելա Մերկելի հեռանալը Ֆրանսիայի նախագահին Միացյալ Եվրոպայում թիվ մեկ դառնալու, նաև ռազմական ինտեգրման գաղափարը առաջ մղելու հնարավորություն է տալիս։
Թուրքիայի ԱԳՆ հայտարարությունը տեղավորվում է ՆԱՏՕ-Ռուսաստան հակադրության համատեքստում
Հունվարի 1-ից Ֆրանսիան կզբաղեցնի Եվրամիության նախագահի պաշտոնը։ Հաջորդ տարի կայանալու է պաշտպանության հարցերով գագաթաժողովը, որտեղ պլանավորվում է կողմնորոշվել արագ արձագանքման ուժերի հարցում:

Նախընտրական նախապատրաստություն

Ֆրանսիայում արդեն սկսվել է նախագահական քարոզարշավը։ Յոթ ամսից ընտրություններ կանցկացվեն։ Առայժմ հավանական թեկնածուներ են համարվում Մակրոնը, Մելանշոնը և Լը Պենը, ինչպես նաև լրագրող եւ քաղաքագետ Էրիկ Զեմուրը: Նա արդեն մասնակցել է հեռուստաբանավեճին, սակայն դեռ չի հաստատել, որ կմասնակցի ընտրություններին։
«Մակրոնի ներկայիս արտաքին քաղաքական քայլերը նրան ավելի ընդունելի չեն դարձրել։ Բայց առայժմ նա հասարակական կարծիքի հարցումների արդյունքներով առաջատար է։ Երկրում շատ ներքին խնդիրներ կան. բարեփոխումների մեծ մասը չի անցել։ Եվ նախագահը կփորձի առավելագույնս խաղարկել արտաքին խաղաթղթերը», - պարզաբանել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Եվրոպայի ինստիտուտի առաջատար գիտաշխատող Սերգեյ Ֆյոդորովը։
Բորիս Ջոնսոն, Էմանուել Մակրոն - Sputnik Արմենիա, 1920, 28.09.2021
Թուրքիան՝ որպես ՄԲ-ի «մայրցամաքային սուսեր», կամ ինչ կարող է պատասխանել Փարիզը Լոնդոնին
Նրա հետ համամիտ է միջազգային գործերով Ռուսական խորհրդի գլխավոր տնօրեն Անդրեյ Կորտունովը. «Ներքին գործերում գրեթե ոչինչ չի ստացվում։ Ուզում է այդ խնդիրները փոխհատուցել արտաքին քաղաքական հաջողություններով. մեծ տերության կարգավիճակը ֆրանսիացի ընտրողի համար դատարկ ձայն չէ»։
Այժմ հանգամանքները բարենպաստ են Փարիզի համար։«Մեծ Բրիտանիայի դուրս գալուց հետո Ֆրանսիան մնաց Եվրամիությանմիակ միջուկային տերությունը և ԵՄ երկրներից ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի միակ անդամը։ Այն սնուցում է ֆրանսիական ամբիցիաները. Մակրոնը պատահական չի ասել, որ որոշակի հանգամանքներում կարող է Եվրամիության գործընկերներին պաշտպանել ֆրանսիական միջուկային զինանոցով»,- պարզաբանել է փորձագետը։
«Ամեն ինչ դրան էր տանում»․ ՆԱՏՕ-ում կողմնորոշվել են Սև ծովի հարցում
Սակայն Կորտունովը վստահ է, որ չնայած հարաբերությունների սրմանը, 50 տարվա վաղեմության իրավիճակը չի կրկնվի, Ֆրանսիան, այնուամենայնիվ, չի լքի ՆԱՏՕ-ն: ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենն արդեն Փարիզ է ժամանել, իսկ Ֆրանսիայի դեսպան Ֆիլիպ Էտյենը Վաշինգտոն է մեկնել:
Իսկ առայժմ հանրապետությունում փոխհատուցում են սպասում կրած վնասների համար, այդ թվում՝ հոգեբանական։
Լրահոս
0