00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:35
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Ինչու է Իրանին բարկացնում Թուրքիայի և Ադրբեջանի ձգտումները «Զանգեզուրի միջանցքի» նկատմամբ

Սաֆրաստյան. Թուրք–իրանական մրցակցության ներկա սրացումը չի անցնի կարմիր գիծը
Բաժանորդագրվել
ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի գիտական ղեկավարի պաշտոնակատար, ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է կովկասյան տարածաշրջանում թուրք–իրանական աշխարհաքաղաքական մրցակցությանը։
Մեր տարածաշրջանում Թուրք–իրանական մրցակցության ներկա սրացումը չի անցնի կարմիր գիծը և գործը չի հասնի ռազմական բախման։ Այսպես է կարծում ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանը։ Նա Sputnik Արմենիայի եթերում վերլուծել է տարածաշրջանում ստեղծված իրավիճակը։

«Թուրք-իրանական հակամարտությունը միշտ ունեցել է ոչ միայն աշխարհաքաղաքական, այլև կրոնադավանական հիմք, սակայն վերջին տասնամյակներում երկու երկրները, որոնք հակառակորդներ են, կարծես թե կարողանում են լեզու գտնել` խուսափելով այնպիսի սրացումներից, որոնք կարող են ճանապարհ բացել ռազմական գործողությունների համար։ Երկուսի շահերն էլ հենց դա են հուշում»,– նշեց թուրքագետ ակադեմիկոսը։

Սաֆրաստյանի կարծիքով` Ադրբեջանի լկտի պահվածքը Իրանի նկատմամբ և Հայաստանի տարածքում իրանցի վարորդների ձերբակալությունը պատճառ դարձան Իրանի կոշտ հակազդեցության, ինչը սրված իրադրության տեսանելի կողմն է, բայց դա ունի ուրիշ, ավելի խորքային պատճառներ։ Ըստ նրա`առաջինը թուրք–իրանական մրցակցությունն է կովկասյան տարածաշրջանում, բայց մյուս կողմից կա նաև Իսրայելի գործոնը, որի դերն Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանում ավելի է աճել, իսկ Իրանը դրանում տեսնում է մեծ վտանգ։
«Իրանը բացասական է մոտենում նաև այն հանգամանքին, որ և՛ Թուրքիան, և՛ Ադրբեջանը այդքան խոսում են այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին, որը սակայն իրական հիմք չունի, որովհետև նման ծրագրի գործարկման դեպքում Իրանը չի կարողանա առանց թուրքական տարածքը հատելու կապվել Եվրոպայի հետ։ Ուստի ավելի արդիական է դառնում Պարսից ծոցը Սև ծովին կապելու իրանական մեգանախագիծը, որի շահագործմամբ հետաքրքրված է նաև Հնդկաստանը»,– նշեց նա։
Армяно-иранская граница - Sputnik Արմենիա, 1920, 07.10.2021
Իրանը ՀՀ–ի օգնությամբ նոր տարանցիկ քարտեզ է գծում. «Կովկասյան միջանցքի» հետքերով
Սաֆրաստյանի գնահատմամբ` քանի որ Թուրքիան սերտորեն աջակցում է Ադրբեջանին, հետևաբար նրա հետ նույնպես սրվում են հարաբերությունները` հաշվի առնելով նաև պատմական հանգամանքները։
Ըստ նրա` Հայաստանի համար վնասակար է ցանկացած առճակատումը, որը տեղի է ունենում կովկասյան տարածաշրջանում, ուստի մենք պետք է հնարավորինս ուժեղացնելով դաշնակցային, բարեկամական հարաբերություններն Իրանի հետ`անցկացնենք զգուշավոր քաղաքականություն։
Ինչպես արդեն հայտնել ենք, Թուրքիան այսօր փակել է իր բոլոր անցակետերն իրանական բեռնատարների համար։ Սահմանային անցակետերը իրանական բեռնատարների համար փակելու` Թուրքիայի որոշումը հաջորդել է թուրքական բեռնատարների` Իրան մուտքն արգելելուն:
Իրանի և Թուրքիայի միջև առևտրաշրջանառությունն ամբողջությամբ դադարեցվել է Իրանի և Ադրբեջանի սահմանին լարված իրավիճակի պատճառով:
Լրահոս
0