00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:08
8 ր
Աբովյան time
On air
18:16
43 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:15
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:49
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Իրանը ՀՀ–ի օգնությամբ նոր տարանցիկ քարտեզ է գծում. «Կովկասյան միջանցքի» հետքերով

© Sputnik / Aram NersesyanАрмяно-иранская граница
Армяно-иранская граница - Sputnik Արմենիա, 1920, 07.10.2021
Բաժանորդագրվել
Հայաստանը կարող է Իրանից Բաքվով և Անկարայով դեպի Ռուսաստան ու Եվրոպա տանող տրանսպորտային ուղիների այլընտրանք դառնալ։ Սակայն Երևանը պարտավոր է կարճ ժամանակահատվածում ավարտել բավականին թանկ ենթակառուցվածքային նախագծերը։
ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի – Sputnik, Լաուրա Սարգսյան. Իրանը վճռական է տրամադրված միջազգային խոշոր տրանսպորտային նախագծերի իրականացման հարցում, որոնք, ըստ նախնական պայմանավորվածության, պետք է անցնեն Հայաստանով։ Այդ մասին են վկայում տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին հարևան երկրի բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարությունները։ Այստեղ առանձնահատուկ տեղ է զբաղեցնում «Կովկասյան միջանցք» տերմինը։
Ավելի վաղ Իրանի ճանապարհների և քաղաքային զարգացման նախարար Ռոստամ Ղասեմին հայտարարել էր, որ Հայաստանի հետ համատեղ ենթակառուցվածքային նախագծերը թույլ կտան փոխել տարածաշրջանի տարանցիկ քարտեզը: Twitter-ի իր միկրոբլոգում նա գրել էր, որ կլուծվի նաև Կովկասյան միջանցքի և Նորդուզից Հայաստան տանող ճանապարհի խնդիրը:
Թուրք–իրանական սահման - Sputnik Արմենիա, 1920, 07.10.2021
Թուրքիան փակել է իր բոլոր անցակետերը իրանական բեռնատարների համար
Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը դա համարում է Իրանի պատասխանը Թուրքիայի և Ադրբեջանի նախաձեռնությանը, քանի որ Կովկասյան միջանցքը հակակշիռ կդառնա այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք» նախագծին:
Ոսկանյանի խոսքով` «Կովկասյան միջանցք» ասելով՝ Իրանը նկատի ունի ելք դեպի Եվրոպա բացառապես Հայաստանի և Վրաստանի տարածքով: Բացի այդ, Թեհրանն այդ կերպ Բաքվին զգուշացնում է, որ «Իրանի համար ոչ մի ճանապարհ չի փակվի»:
Իրանագետ Ժաննա Վարդանյանն էլ Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ «Կովկասյան միջանցք» տերմինը բավական նոր է քաղաքական իրողությունների համար։ Այն բառացիորեն օրերս է սկսելլայնորեն օգտագործվել Իրանի բարձրաստիճան պաշտոնյաների կողմից։
«Այդ տերմինը ոչ այնքան բուն միջանցքի մասին է, որքան այն մասին, որ Իրանը պատրաստվում է Կովկաս հասնել բացառապես Հայաստանի ու Վրաստանի տարածքով՝ շրջանցելով Բաքուն և Անկարան։ Այսպես իրանական կողմն ընդգծում է նաև Երևանի կարևոր դերը իր մատակարարումների դիվերսիֆիկացման համար»,-ասաց Վարդանյանը։
Էբրահիմ Ռայիսի - Sputnik Արմենիա, 1920, 07.10.2021
Հարավային Կովկասը կարող է սերտ համագործակցության լավ օրինակ դառնալ. Իրանի նախագահ
Բանն այն է, որ այժմ Ռուսաստանի հետ ապրանքաշրջանառության առյուծի բաժինը Իրանն իրականացնում է Ադրբեջանով, իսկ Եվրոպա է դուրս գալիս Թուրքիայի տարածքով։ Կովկասյան միջանցքի գործարկումը Իրանին թույլ կտա դիվերսիֆիկացնել բեռների առաքումները Ռուսաստան և Եվրոպա:
Վարդանյանի խոսքով` Երևանը պետք է գրագետ օգտվի իրավիճակից. արագ ավարտին հասցնի ճանապարհային առանցքային հանգույցները, ինչպես Տաթևով անցնող այլընտրանքային ճանապարհը, այնպես էլ «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղու հարավային հատվածը: Ըստ նրա` քանի դեռ Հայաստանի և Իրանի հայացքները համընկնում են, երկիրը կարող է զգալիորեն գրավիչ դառնալ:

Իսկ ի՞նչ կլինի «Պարսից ծոց-Սև ծով»-ի հետ

Պաշտոնական Թեհրանն իր նշած միջանցքի մասին մանրամասներ չի հայտնել։ Սակայն խոսքը, ամենայն հավանականությամբ, «Պարսից ծոց-Սև ծով» միջազգային տրանսպորտային միջանցքի մասին է, որի աշխարհագրությունն ավելի լայն է, բայց համընկնում է «Կովկասյան միջանցքի» տրամաբանության հետ։ Նախագծի նախաձեռնողն Իրանն է, որը միջազգային տրանսպորտային միջանցքի գաղափարն առաջին անգամ հնչեցրել է դեռևս 2016 թ․-ին: Այժմ դրան պաշտոնապես մասնակցում են Հայաստանը, Բուլղարիան, Վրաստանը, Հունաստանը։
Միջանցքը տեսականորեն պետք է իրանական նավահանգիստները կապի վրացական նավահանգիստների հետ։ Ընդ որում` ապրանքները Հնդկաստանից և Չինաստանից կարող են մուտք գործել Իրանի նավահանգիստներ, այնտեղից էլ երկաթուղով/ավտոմեքենայով՝ Հայաստան և Վրաստան: Իսկ արդեն Վրաստանից կոնտեյներներով՝ բուլղարական և հունական նավահանգիստներ։ Միջանցքը նոր հնարավորություններ կբացի Հայաստանի համար. թույլ կտա դիվերսիֆիկացնել մատակարարումները, ազատ օգտվել Իրանի նավահանգիստներից, կարևոր տարանցիկ հանգույց դառնալ։ Միջանցքից կարող են օգտվել նաև Ռուսաստանը, Ուկրաինան, Հնդկաստանը և մի շարք այլ երկրներ։
Լրահոս
0