00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:48
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ծաղկաձոր համայնքի ղեկավարն ապօրինաբար հողեր է օտարել և համայնքին զգալի վնաս պատճառել

© Sputnik / Diana AtoyanТуристы на канатной дороге в Цахкадзоре
Туристы на канатной дороге в Цахкадзоре - Sputnik Արմենիա, 1920, 07.10.2021
Բաժանորդագրվել
Առերևույթ հանցագործությունների դեպքերի առթիվ հարուցվել է քրեական գործ։
ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի – Sputnik. 2018-2020 թվականներին Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի ղեկավարն ապօրինություններ է արել։ Ոստիկանությունը ստացած տվյալների հիման վրա կատարած աշխատանքով փաստական տվյալներ է ձեռք բերել այդ մասին, հայտնում եմ ոստիկանության մամուլի ծառայությունից։
Այսպիսով` 2018 թվականի փետրվարի 19-ին անձնական շահագրգռվածությունից ելնելով` իր պաշտոնեական լիազորությունները ծառայության շահերին հակառակ օգտագործելով` Ծաղկաձոր համայնքի ղեկավար խախտել է հողային օրենսգրքի դրույթները` ընդամենը մեկ մասնակցով կայացած աճուրդով կես հեկտար հողամասը մոտ 23 միլիոն 977 հազար դրամով օտարելով սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկերության։ Այնինչ հանգստի համար նախատեսված հատուկ պահպանվող հողամասի շուկայական արժեքը եղել է90 միլիոն դրամ: Այս դեպքով համայնքին պատճառվել է առանձնապես խոշոր չափերով` 66 միլիոն դրամի վնաս:
Նույն եղանակով 2019 թվականի դեկտեմբերի 20-ին երրորդ մասնակցի բացակայության պայմաններում համայնքի ղեկավարը կազմել է երկու մասնակցով աճուրդի կեղծ փաստաթղթեր և համայնքին պատկանող 12 միլիոն դրամ շուկայական արժեք ունեցող մեկ այլ հանգստի համար նախատեսված հատուկ պահպանվող հողամասը օտարել ընդամենը 3 միլիոն 483 հազար դրամով։
Այդ գործարքի հետևանքով համայնքին պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ 8 միլիոն 500 հազար դրամի ավելի վնաս։
2020 թվականին Ծաղկաձոր համայնքի ղեկավարը դիտավորությամբ միջոցներ չի ձեռնարկել Ծաղկաձորում գտնվող մի խաղատան սեփականատիրոջ կողմից խաղատան դիմացի շուրջ 810 քմ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի ինքնակամ զավթումը և այդ տարածքում ավտոկայանատեղիի կառուցումը կասեցնելու ուղղությամբ՝ չկիրառելով օրենսդրությամբ նախատեսված պատասխանատվության միջոցներ։
Առերևույթ հանցագործությունների դեպքերի առթիվ հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:
Լրահոս
0