00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վլադիմիր Պուտինի ծննդյան օրվա ամենաօրիգինալ նվերները և ոչ միայն

© Sputnik / Алексей НикольскՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ենիսեյ գետի վրա՝ Տիվայի Հանրապետության Սայանո-Շուշենսկի արգելոցում։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ենիսեյ գետի վրա՝ Տիվայի Հանրապետության Սայանո-Շուշենսկի արգելոցում։ - Sputnik Արմենիա, 1920, 07.10.2021
Բաժանորդագրվել
Ռուսաստանի նախագահի պաշտոնում իր առաջին ծննդյան օրը՝ 48-րդ տարեդարձը, Վլադիմիր Պուտինը նշել է Սանկտ Պետերբուրգի արվարձաններից մեկում՝ Պավլովսկում։
ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի – Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր 69 տարեկան է դառնում։ Որպես պետության ղեկավար աշխատելու տարիներին նա բազմաթիվ ինքնատիպ ու զարմանալի նվերներ է ստացել ոչ միայն գործընկերներից, այլև հայրենի երկրի քաղաքացիներից։ Եվ ոչ միայն ծննդյան օրվա առթիվ։
Հոկտեմբերի 7-ին՝ իր ծննդյան օրը, Վլադիմիր Պուտինն աշխատում է այնպես, ինչպես և մյուս օրերին։ Սակայն երեկոյան նախագահն անպայման նշում է տոնը հարազատների և մտերիմների հետ։
Վլադիմիր Պուտին - Sputnik Արմենիա, 1920, 05.10.2021
Պեսկովն ասել է` ինչպես է Պուտինը նշելու ծննդյան օրը
Ռուսաստանի նախագահը հաճախ է աշխատանքային հանդիպումներ ունենում իր ծննդյան օրը։ Բացի այդ, հոկտեմբերի 7-ին Վլադիմիր Պուտինը սովորաբար շատ ժամանակ է անցկացնում հեռախոսի մոտ՝ շնորհավորանքներ ընդունելով այլ երկրների ղեկավարներից։ Այդ զանգերը նախագահի աշխատանքային օրակարգի մաս են կազմում։

Տոնական ավանդույթը

Ռուսաստանի նախագահի պաշտոնում իր առաջին ծննդյան օրը՝ 48-րդ տարեդարձը, Վլադիմիր Պուտինը նշել է Սանկտ Պետերբուրգի արվարձանում՝ Պավլովսկում։
2002 թվականին Վլադիմիր Պուտինի 50-ամյակը համընկավ Քիշնևում ԱՊՀ երկրների ղեկավարների հանդիպման հետ: Բանակցություններից հետո ԱՊՀ երկրների ղեկավարներին ճաշի հրավիրեցին Ռուսաստանի դեսպանատուն, ինչպես նաև այցելեցին Կրիկովյան նկուղներ, որտեղ պահվում են կոլեկցիոն մոլդովական գինիները:
2013 թ․-ի հոկտեմբերի 7-ին նախագահը գտնվում էր Բալի կղզում, որտեղ ժամանել էր Ասիական-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովին մասնակցելու համար: Լիագումար նիստի մեկնարկից առաջ ԱԽՏՀ երկրների ղեկավարները շնորհավորեցին Ռուսաստանի նախագահին: «Տանտերը»՝ Ինդոնեզիայի նախագահ Սուսիլո Բամբանգ Յուդոյոնոն, կատարեց Happy Birthday To You երգը՝ ինքն իրեն կիթառով նվագակցելով: Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն երկկողմ հանդիպման ժամանակ Ռուսաստանի նախագահին սակե նվիրեց, իսկ ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինը՝ տորթ:
Президент России Владимир Путин и министр обороны России Сергей Шойгу во время прогулки по тайге - Sputnik Արմենիա, 1920, 07.09.2021
Պուտինն ու Շոյգուն հանգստանում են տայգայում
2014թ․-ին ՌԴ նախագահը հանգստյան օր վերցրեց և մեկնեց սիբիրյան տայգա՝ քաղաքակրթությունից հեռու, իսկ 2015թ․-ին սահադաշտ դուրս եկավ հոկեյի Գիշերային լիգայի խաղում։ Այդ օրը Պուտինը 7 գոլ խփեց՝ խաղի ընդհանուր 15-ից։

Ծննդյան օրվա ամենաօրիգինալ նվերները

Իր ծննդյան օրվա առթիվ ՌԴ նախագահը, բնականաբար, բազմաթիվ հետաքրքիր նվերներ է ստացել։ Մենք առանձնացրել ենք ամենաօրիգինալները։
50-ամյակի առթիվ Մոլդովայի նախագահ Վլադիմիր Վորոնինը Ռուսաստանի նախագահին բյուրեղապակե հուշանվեր-կոկորդիլոս նվիրեց` պարզաբանելով, որ «կոկորդիլոսը միակ կենդանին է, որը հետ-հետ չի գնում»։
2008թ․-ին Վլադիմիր Պուտինը ծննդյան օրվա առթիվ ամուրյան վագր ստացավ (նվիրատուի անունը չհրապարակվեց)։ Պուտինը խոստովանեց, որ դա իր կյանքի ամենաօրիգինալ նվերն է։ Կորյունին անվանակոչեցին Մաշա, նա որոշ ժամանակ ապրում էր Նովո-Օգարևոյում, ապա տեղափոխվեց Գելենջիկի կենդանաբանական այգի։
2017թ․-ին ամենաօրիգինալ նվերները մատուցեցին Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին և Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը։
Президент РФ В. Путин в Тыве, 2018 год - Sputnik Արմենիա, 1920, 07.10.2019
Սունկ է հավաքել և ամենագնաց վարել. ինչպես է Պուտինը հանգստանում տայգայում. տեսանյութ
Մի անգամ հոկտեմբերի 7-ին կայացել էր ՌԴ նախագահի հանդիպումը իտալացի քաղաքական գործչի հետ, վերջինս նախագահին ձեռագործ ասեղնագործությամբ սավան էր նվիրել։ Սավանի վրա պատկերված էին միմյանց ձեռք սեղմող Պուտինն ու Բեռլուսկոնին՝ Վասիլի Երանելու տաճարի և Կոլիզեյի ֆոնին։
Չորս օր անց Սոչիում կայացած երկկողմ հանդիպման ժամանակ Թուրքմենստանի նախագահը շնորհավորեց Վլադիմիր Պուտինին անցած ծննդյան օրվա կապակցությամբ և ալաբայ ցեղատեսակի քոթոթ նվիրեց՝ Վերնիյ (հավատարիմ) անունով:
Ստավրոպոլում Ռուսաստանի առաջնորդին ծննդյան 66-րդ տարեդարձի կապակցությամբ տնկիներ նվիրեցին՝ «Рассвет» ձեռնարկության խնձորի այգիներ կատարած այցի ժամանակ: Աշխատողները ցանկացան, որ Պուտինը երիտասարդ ծառերով զարդարի իր քաղաքամերձ հողամասը։
Իսկ անցյալ տարի Պուտինը խիստ յուրահատուկ նվեր ստացավ. այդ օրը Գլխավոր շտաբի պետը նախագահին զեկուցեց «Ցիրկոն» գերձայնային հրթիռի հաջող փորձարկման մասին։

Քաղաքացիների նվերները Պուտինին՝ տարբեր առիթներով

2018թ․-ի ամռանը «Օմսկի ձախլիկ» Անատոլի Կոնենկոն Վլադիմիր Պուտինին մանրանկար նվիրեց՝ Ռոմանովների արքայատոհմի 18 ցարերի պատկերով, որը պատրաստելու համար մեկուկես տարի էր պահանջվել։ Վարպետը մամոնտի ժանիք և ընկույզի կտորներ էր օգտագործել։ Նվերը մնաց տեղի թանգարանում։
Նույն թվականի հոկտեմբերին Պուտինն այցելեց Խանտի Մանսիյսկի թանգարան, ներկա գտնվեց առասպելների ու լեգենդների հետ կապված ցուցահանդեսներին։ Այնտեղ բանաստեղծուհի Մարիա Վոլդինան Ռուսաստանի նախագահին կաշվե գոտի նվիրեց՝ զարդարված ոսկորներով և թիթեղներով. որսորդների իսկական ամուլետ, որը կոչված է պաշտպանելու չար ոգիներից:
Президент РФ Владимир Путин управляет вездеходом во время прогулки в тайге - Sputnik Արմենիա, 1920, 22.03.2021
Պուտինի ամենագնացը, Շոյգուի հոբբին ու ձյունառատ տայգան. հանգստյան օրերի լուսանկարները
Բնական պաշարների նախարար Վլադիմիր Տրուտնևը մի անգամ Ռուսաստանի նախագահի աշխատասենյակ բերեց մի ճամպրուկ, որից ջրով լի կոլբա հանեց։ Ջուրը բերել էին Անտարկտիդայի Վոստոկ լճից։ Պարզվեց, որ հեղուկը մի քանի միլիոն տարեկան է։ Հնարավոր է` կատակում էին քաղաքական գործիչները, որ այդ ջրից դեռ դինոզավրերն են խմել։
Լրահոս
0