00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:42
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արցախյան պարտությունից պետք է հետևություններ արվեն․ ՀՀ նախագահ

© Sputnik / Aram NersesyanԱրմեն Սարգսյան
Արմեն Սարգսյան - Sputnik Արմենիա, 1920, 08.10.2021
Բաժանորդագրվել
Արմեն Սարգսյանը կարծում է, որ Հայաստանը դեռ կարող է ամրապնդել իր դիրքերը և տնտեսապես զարգացած պետություն դառնալ։
ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը կարծում է, որ հայերը պետք է հետևություններ անեն 2020թ․-ի արցախյան պատերազմում պարտությունից և օգտագործեն ժողովրդի ողջ ներուժը՝ պետությունն ամրապնդելու և ապագայում զարգանալու համար: Այս մասին նա հայտարարել է պապական «Լևոնյան» վարժարանում Հռոմի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ։
ՀՀ նախագահը հանդիպել է Իտալիայի Սենատի նախագահին. ի՞նչ են քննարկել
«Պատերազմ էր, որտեղ մենք կորուստներ ունեցանք, սակայն չմոռանանք, որ նույն թշնամուն` նույն Ադրնեջանին, 90-ականներին հաղթել էինք։ Կասկած չկար, որ մեր մարտիկները հայրենանվեր պայքար էին մղում։ Հարցն ուրիշ տեղ էր. 1990-ականների սկզբին մենք երևի ավելի լավ էինք պատրաստված պատերազմին՝ ներգրավելով մեր հայրենակիցներին։ Այդ ժամանակ ինչ-որ տեղ առաջ էինք Ադրբեջանից և հաղթեցինք։ Ցավոք, 26 տարիներին չկարողացանք այդ հաղթանակը վերածել կայուն խաղաղության»,-նշել է նախագահը։
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Հռոմի Լա Սապիենցա համալսարանРим - Sputnik Արմենիա, 1920, 07.10.2021
Հռոմի սրտում հայագիտություն կուսումնասիրվի. հուշագիր է ստորագրվել
Նրա համոզված է, որ Արցախյան երկրորդ պատերազմում Ադրբեջանն օգտագործեց իր բոլոր ռեսուրսները՝ նավթ, գազ, բանակ և նույնիսկ Թուրքիայի օգնությունը։ Եվ հարցը լուծում էր ոչ թե քաջությունն ու զինվորների անձնազոհությունը, այլ սպառազինությունն ու տեխնիկան, իսկ այդ հարցերում հայկական կողմը հետ էր մնում։
Արմեն Սարգսյանը շեշտել է, որ պատերազմի հետևանքները մինչ օրս զգացվում են, մասնավորապես, խոսքը գերիների և անհայտ կորածների մասին է, որոնց ընտանիքները տեղը չեն գտնում:

«Իհարկե, պետք է խոսենք այն մասին, թե ինչը սխալ արեցինք։ Մարդիկ, որոնք պատասխանատու են, պետք է նստեն, բաց քննարկեն, թե ինչպե՞ս եղավ, որ չհաղթեցինք այս պատերազմում, ինչպե՞ս եղավ, որ 94-ին հաղթեցինք։ Կան պատասխանատուներ, որոնց պարտականությունն է վերլուծել պատերազմների հաղթանակների և պարտությունների պատճառները»։

Президент Армен Саркисян на встрече с представителями армянской диаспоры и духовенства (7 октября 2021). Рим - Sputnik Արմենիա
Արմեն Սարգսյան
ՀՀ նախագահ
Սարգսյանը ներկաներին և հայ համայնքի բոլոր ներկայացուցիչներին նաև կոչ է արել ակտիվորեն մասնակցել պետության կառուցմանը և օգնել ամրապնդել դրա հիմքերը: Այս համատեքստում նա ընդգծել է, որ բաց է քննադատության և քննարկումների համար։ Միևնույն ժամանակ, կոչ է արել ջանք չխնայել հայ ինքնության պահպանման և նոր սերնդի հայեցի դաստիարակության համար՝ պահպանելով ավանդույթները և ժամանակի ոգին։
Այս համատեքստում նա ընդգծել է, որ Հայաստանը նավթի նման ռեսուրս չունի, բայց կարող է դառնալ մի երկիր, որը կարող է ապագայի տեխնոլոգիաներ ստեղծել և իր կարևոր դիրքը զբաղեցնել համաշխարհային շուկաներում:
ՄԻՊ–ը Հռոմի պապին է ներկայացրել գերիների նկատմամբ ադրբեջանցիների կատարած խոշտանգումները - Sputnik Արմենիա, 1920, 07.10.2021
ՄԻՊ–ը Հռոմի պապին է ներկայացրել գերիների նկատմամբ ադրբեջանցիների կատարած խոշտանգումները
Նշենք, որ նախագահը Հռոմում է գտնվում պետական այցի շրջանակներում։ Նա հանդիպումներ է ունեցել իր իտալացի գործընկեր Սերջո Մատարելլայի, Իտալիայի վարչապետ Մարիո Դրագիի, Սենատի ղեկավար Մարիա Էլիզաբետա Կազելատիի, Պատգամավորների պալատի ղեկավար Ռոբերտո Ֆիկոյի, Հռոմի քաղաքապետ Վիրջինիա Ռաջիի հետ:
Լրահոս
0