Հանրությունը կոնկրետ հարցերին պետք է ստանա կոնկրետ պատասխաններ. Փաշինյանն այցելել է ՔԿ
15:49 08.10.2021 (Թարմացված է: 16:01 08.10.2021)
© Photo : official site of the Prime Minister of RAՎարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Քննչական կոմիտե

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Քննչական կոմիտե
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Քննչական կոմիտեում անդրադարձել է պատերազմից հետո հարուցված քրեական գործերին։
ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի – Sputnik. Քննչական կոմիտեի ծառայողի օրվա և Քննչական կոմիտեի կազմավորման 7-ամյակի առիթով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է ՀՀ քննչական կոմիտե, տեղեկացնում են վարչապետի աշխատակազմից։
«Մենք մեր բոլոր քննչական մարմինների օրերի, հոբելյանների առիթով ընդգծում ենք նախաքննության որակի բարձրացման անհրաժեշտությունը: Պիտի արձանագրել, որ այս առումով ունենք շարունակական առաջընթաց, բայց պիտի նաև արձանագրենք, որ ձեռք բերվածը չպիտի բավարար համարենք»,– իր շնորհավորական ելույթում ասել է Փաշինյանը։
© Photo : official site of the Prime Minister of RAՎարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Քննչական կոմիտե

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Քննչական կոմիտե
Վարչապետը կարևորել է նաև 44-օրյա պատերազմի հանգամանքների հետ կապված քրեական գործերի արդյունավետ նախաքննության իրականացումը, որպեսզի հանրությունը և նահատակների հարազատները կոնկրետ հարցերին ստանան կոնկրետ պատասխաններ:
«Ընդ որում, այստեղ որևէ կանխավարկած նկատի ունենալը կլինի ճակատագրական սխալ: Պարզապես պետք է ձևակերպված հարցերը ստանան օբյեկտիվ պատասխաններ, որպեսզի մեղավորության կամ անմեղության մասին պնդումները հիմնված չլինեն անհատական ընկալումների և իրավիճակի ոչ ամբողջական պատկերացման վրա»,– ասել է նա։
© Photo : official site of the Prime Minister of RAՔննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյան

Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյան
Փաշինյանն ընդգծել է, որ պատերազմին հաջորդած դժվար և խառը ժամանակներում քննչական կոմիտեն քաղաքական որևէ բնույթի գործունեություն կամ ներգրավվածություն չի ունեցել:
Շնորհավորական խոսքով է հանդես եկել նաև Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը: ՔԿ նախագահը շնորհակալություն է հայտնել վարչապետ Նիկոլ Փաշինյանին գնահատանքի խոսքերի համար և ներկայացրել կառույցի գործունեությունը:
Անդրադառնալով 2020 թվականի սեպտեմբերից մինչ օրս կատարված աշխատանքներին՝ Արգիշտի Քյարամյանը նշել է, որ ՔԿ քննիչներն այդ ժամանակաշրջանում աշխատել են գերծանրաբեռնվածության պայմաններում, և դա շարունակվում է նաև այսօր՝ պայմանավորված հարուցված քրեական գործերի մեծաթիվությամբ և նախաքննության գործընթացով:
© Photo : official site of the Prime Minister of RAՎարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Քննչական կոմիտե

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Քննչական կոմիտե
Նրա խոսքով՝ ՔԿ համապատասխան ստորաբաժանումն այժմ քննում է պատերազմի ընթացքում զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված հանցագործությունների վերաբերյալ քրեական գործերը, և ՔԿ-ն ի զորու է իրականացնել բազմակողմանի և օբյեկտիվ քննություն՝ 44-օրյա պատերազմի հանգամանքները լիարժեք բացահայտելու և հասարակությանը ներկայացնելու նպատակով:
Հաջորդիվ տեղի է ունեցել պարգևատրման հանդիսավոր արարողություն: