https://armeniasputnik.am/20211008/krakvocner-kvotajqi-marzum-ka-3-viravvor-34066047.html
Կրակոցներ Կոտայքի մարզում․ կա 3 վիրավոր
Կրակոցներ Կոտայքի մարզում․ կա 3 վիրավոր
Անձինք հրազենային վնասվածքներ են ստացել Հրազդան քաղաքի վարսավիրանոցներից մեկում տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով։ 08.10.2021, Sputnik Արմենիա
2021-10-08T11:36+0400
2021-10-08T11:36+0400
2021-10-08T11:37+0400
վիրավոր
կրակոց
հրազդան
կոտայք
ծաղկաձոր
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e4/09/05/24359951_0:3:1600:903_1920x0_80_0_0_c5334f40db52f33a50eb7622a2601a5d.jpg
ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի – Sputnik. Կոտայքի մարզում կրակոցներ են հնչել, որի հետևանքով 3 մարդ է վիրավորվել։ Shamshyan.com-ի տեղեկություններով` հոկտեմբերի 7-ին, ժամը 12։25-ի սահմաններում «Հրազդան» բժշկական կենտրոնից ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Հրազդան քաղաքի բնակիչ՝ 30-ամյա Մորիս Ս-ն է։Նույն ժամանակահատվածում «Սևան» բժշկական կենտրոնից ոստիկանություն ահազանգ է ստացվում, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել 2 քաղաքացի։Սևանի ոստիկանները պարզել են, որ նշված անձինք Ծաղկաձոր քաղաքի բնակիչ՝ 22-ամյա Աշոտ Կ-ն և Վանաձոր քաղաքի բնակիչ՝ 21-ամյա Սամվել Ա-ն են։ Սամվել Ա-ն այնուհետև «Սևան» բժշկական կենտրոնից տեղափոխվել է Երևանի «Իզմիրլյան» բժշկական կենտրոն։Ոստիկանները պարզել են, որ նշված անձինք հրազենային վնասվածքներ են ստացել Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասի Օգոստոսի 23 փողոցում գտնվող վարսավիրանոցներից մեկում տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով։ Պարզել է նաև, որ նույն օրը, ժամը 11։50-ի սահմաններում նշված վարսավիրանոցում Աշոտ Կ-ի, Սամվել Ա-ի և Մորիս Ս-ի միջև տեղի է ունեցել վիճաբանություն, որի ընթացքում Աշոտ Կ-ն իր մոտ եղած «Մակարով» տիպի ատրճանակով կրակոց է արձակել Մորիս Ս-ի ուղղությամբ, վերջինս ոտքի շրջանում հրազենային վնասվածք է ստացել։ Իսկ Մորիս Ս-ի եղբայրը՝ Հրազդան քաղաքի բնակիչ, 32-ամյա Ավիս Ս-ն, դեռևս անհայտ տեսակի ատրճանակից կրակոց է արձակել Աշոտ Կ-ի և Սամվել Ա-ի ուղղությամբ, ովքեր նույնպես ոտքերի հատվածում ստացել են հրազենային վնասվածքներ։Դեպքի վայրում հայտնաբերվել են տարբեր տրամաչափի կրակված պարկուճներ, արնանման հետքեր, ինչպես նաև պատուհանի վնասված ապակի։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու, Ավիս Ս-ին և հանցագործության գործիք հրազենները հայտնաբերելու ուղղությամբ։
https://armeniasputnik.am/20211008/1202-nvor-depq-33-mah-mek-orum-kvorvonavirusajin-hivandutjan-yntacqy-hajastanum-34065402.html
հրազդան
կոտայք
ծաղկաձոր
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e4/09/05/24359951_157:0:1361:903_1920x0_80_0_0_944c8d6ca73486f792a92ec93abad7f5.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
վիրավոր, կրակոց, հրազդան, կոտայք, ծաղկաձոր
վիրավոր, կրակոց, հրազդան, կոտայք, ծաղկաձոր
Կրակոցներ Կոտայքի մարզում․ կա 3 վիրավոր
11:36 08.10.2021 (Թարմացված է: 11:37 08.10.2021) Անձինք հրազենային վնասվածքներ են ստացել Հրազդան քաղաքի վարսավիրանոցներից մեկում տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով։
ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի – Sputnik. Կոտայքի մարզում կրակոցներ են հնչել, որի հետևանքով 3 մարդ է վիրավորվել։
Shamshyan.com-ի տեղեկություններով` հոկտեմբերի 7-ին, ժամը 12։25-ի սահմաններում «Հրազդան» բժշկական կենտրոնից ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։
Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Հրազդան քաղաքի բնակիչ՝ 30-ամյա Մորիս Ս-ն է։
Նույն ժամանակահատվածում «Սևան» բժշկական կենտրոնից ոստիկանություն ահազանգ է ստացվում, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել 2 քաղաքացի։
Սևանի ոստիկանները պարզել են, որ նշված անձինք Ծաղկաձոր քաղաքի բնակիչ՝ 22-ամյա Աշոտ Կ-ն և Վանաձոր քաղաքի բնակիչ՝ 21-ամյա Սամվել Ա-ն են։ Սամվել Ա-ն այնուհետև «Սևան» բժշկական կենտրոնից տեղափոխվել է Երևանի «Իզմիրլյան» բժշկական կենտրոն։
Ոստիկանները պարզել են, որ նշված անձինք հրազենային վնասվածքներ են ստացել Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասի Օգոստոսի 23 փողոցում գտնվող վարսավիրանոցներից մեկում տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով։ Պարզել է նաև, որ նույն օրը, ժամը 11։50-ի սահմաններում նշված վարսավիրանոցում Աշոտ Կ-ի, Սամվել Ա-ի և Մորիս Ս-ի միջև տեղի է ունեցել վիճաբանություն, որի ընթացքում Աշոտ Կ-ն իր մոտ եղած «Մակարով» տիպի ատրճանակով կրակոց է արձակել Մորիս Ս-ի ուղղությամբ, վերջինս ոտքի շրջանում հրազենային վնասվածք է ստացել։ Իսկ Մորիս Ս-ի եղբայրը՝ Հրազդան քաղաքի բնակիչ, 32-ամյա Ավիս Ս-ն, դեռևս անհայտ տեսակի ատրճանակից կրակոց է արձակել Աշոտ Կ-ի և Սամվել Ա-ի ուղղությամբ, ովքեր նույնպես ոտքերի հատվածում ստացել են հրազենային վնասվածքներ։
Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 1-ին( երկու կամ ավելի անձանց սպանությունը) և 6-րդ կետերի (շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով), 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հարուցվել է քրեական գործ։
Դեպքի վայրում հայտնաբերվել են տարբեր տրամաչափի կրակված պարկուճներ, արնանման հետքեր, ինչպես նաև պատուհանի վնասված ապակի։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու, Ավիս Ս-ին և հանցագործության գործիք հրազենները հայտնաբերելու ուղղությամբ։