Фон для радио  - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

ՔՊ–ական պատգամավորն Ալեն Սիմոնյանի մոսկովյան այցն արդյունավետ է համարում. ինչո՞ւ

Հակոբյան. Եվրասիական ինտեգրացիան Հայաստանի համար բացարձակ գերակայություն է
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր, Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Վաղարշակ Հակոբյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորությամբ ՀՀ խորհրդարանական պատվիրակության մոսկովյան այցին։
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի այցը մեր ռազմավարական դաշնակից ՌԴ, անցավ շատ բարձր մակարդակով. այն բավականին արդյունավետ էր, մեր պատկերացումները ՌԴ գործընկերների տեսակետների հետ ամբողջությամբ համընկնում են։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման համոզմունք հայտնեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը։
«Ընդհանուր հանդիպումների ժամանակ քննարկվել են Հայաստանի համար առաջնահերթ խնդիրներ։ Դրանցից է, օրինակ, հայ գերիների վերադարձը, ինչի հետ կապված` ռուսական կողմը լիովին կիսում է մեր մոտեցումը, և երկուստեք ձեռք է բերվել պայմանավորվածություն` անել ամեն ինչ, որպեսզի գերիները շուտափույթ վերադառնան իրենց հայրենիք»,– նշեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորը։
Հակոբյանի տեղեկացմամբ`քննարկվել են հարցեր` կապված Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման ու սամանագծման աշխատանքների հետ, և այդ գործընթացն առաջին հերթին ձեռնտու է հենց Հայաստանի Հանրապետությանը, ուստի հայկական կողմը հանգամանորեն ներկայացրել է իր պատկերացումներն ու շահերը։
«Հաջորդիվ եղել է քննարկում Արցախի հարցի վերաբերյալ, երկուստեք ընդգծվել է, որ խնդրի լուծման բանալին գտնվում է Մինսկի խմբի համանախագահների ձևաչափում, և արվելու է ամեն ինչ, որպեսզի ՀՀ շահն այնտեղ ներկայացված լինի ամենաբարձր մակարդակով։ Բնականաբար, քննարկում է եղել նաև տարածաշրջանում ենթակառուցվածքների և ճանապարհների ապաշրջափակման վերաբերյալ։ Այստեղ չափազանց կարևոր է ընդգծել, որ Հայաստանի զարգացման համար տվյալ գործընթացը ևս կարևոր է։
Այսինքն` առաջնային բոլոր հարցերը, որոնք ընդգրկված են մեր օրակարգում, դարձել են քննարկման առարկա։ Ձեռք են բերվել պայմանավորվածություններ, որոնք բխում են Հայաստանի շահերից»,– նշեց ԱԺ պատգամավորը։
Հակոբյանի խոսքով` ԱԺ Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովն իր հերթին բավականին ակտիվ գործունեություն է ծավալում, որի տիրույթում է նաև սերտ համագործակցությունը գործընկեր երկրների խորհրդարանների պրոֆիլային հանձնաժողովների հետ, ուստի Ռուսաստանում ձեռք է բերվել պայմանավորվածություն`շարունակել հանդիպումների շարքն ավելի ընդգրկուն ձևաչափերով, քանի որ Եվրասիական ինտեգրացիան ՀՀ–ի համար բացարձակ գերակայություն է։
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Վյաչեսլավ Վոլոդինին. պայմանավորվածություններ են ձեռք բերվել
Հիշեցնենք, որ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած խորհրդարանական պատվիրակությունը հոկտեմբերի 4-ին եռօրյա պաշտոնական այցով մեկնել էր Ռուսաստանի Դաշնություն, որտեղ կայացել են հանդիպումներ Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնատար անձանց` մասնավորապես Պետական դումայի Դաշնային ժողովի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի, Ռուսաստանի Դաշնության խորհրդարանի ղեկավար Վալենտինա Մատվիենկոյի, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։
Լրահոս
0