Որտե՞ղ կանցկացվի «Եվրատեսիլ-2022» երգի միջազգային մրցույթը

© Sputnik / Валерий Мельников / Անցնել մեդիապահոցԵվրատեսիլ-2013
Եվրատեսիլ-2013 - Sputnik Արմենիա, 1920, 08.10.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Այս երկրում երգի մրցույթի անցկացման հնարավորությունը քննարկվում էր դեռ 2017 թվականից։
ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի – Sputnik. «Եվրատեսիլ-2022» երգի միջազգային մրցույթը կանցկացվի իտալական Թուրինում։ Տեղեկությունը հաղորդում է ANSA գործակալությունը:
Նշվում է, որ այդ մասին պաշտոնական հայտարարություն կլինի առաջիկա ժամերին։
«Եվրատեսիլ-2021» երգի միջազգային մրցույթում Իտալիայի ներկայացուցիչների հաղթանակից հետո Թուրինի իշխանությունները հաջորդ տարի երաժշտական միջոցառումը հյուրընկալելու ցանկություն էին հայտնել:
Победитель конкурса Евровидение-2021 Манескин (Италия) на сцене (23 мая 2021). Роттердам - Sputnik Արմենիա, 1920, 23.05.2021
Հայտնի է «Եվրատեսիլ-2021»-ի հաղթողը
«Այսօրվանից սկսած` աշխատանքներ ենք տանելու Թուրինի թեկնածության ուղղությամբ»,- իր թվիթերյան էջում գրել է իտալական քաղաքի ղեկավար Կիարա Ապենդինոն:
Ըստ իտալական հեռուստատեսության՝ Թուրինում երգի մրցույթի անցկացման հնարավորությունը քննարկվում էր 2017 թվականից, երբ մրցույթում ֆավորիտ էր համարվում իտալացի երգիչ Ֆրանչեսկո Գաբանան:
Репетиция первого полуфинала конкурса Евровидения-2018 - Sputnik Արմենիա, 1920, 05.03.2021
Հայաստանն այս տարի չի մասնակցի «Եվրատեսիլին»
Հիշեցնենք՝ նախորդ տարի «Եվրատեսիլ –2021» մրցույթը անցկացվեց Ռոտերդամում, որի հաղթողը դարձավ Իտալիան ներկայացնող «Maneskin» խումբը «Zitti E Buoni» երգով:
Հաղթող երկիրը վաստակեց 524 միավոր, երկրորդ տեղում Ֆրանսիան էր՝ 499, իսկ երրորդում՝ Շվեյցարիան՝ 432 միավորով:
Հայաստանը նախորդ տարի չմասնակցեց «Եվրատեսիլին»:
Լրահոս
0