Ըմբիշ Գևորգ Ղարիբյանը հասավ աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ

© Sputnik / Asatur YesayantsԸմբիշ Գևորգ Ղարիբյան
Ըմբիշ Գևորգ Ղարիբյան - Sputnik Արմենիա, 1920, 08.10.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնության երկրորդ մրցումային օրը 2020թ․ Եվրոպայի չեմպիոն Գևորգ Ղարիբյանը (60 կգ) քառորդ եզրափակիչում 7:0 հաշվով հաղթեց Իրանի ներկայացուցիչ Մեհրդադ Մարդանին և կպայքարի եզրափակիչի ուղեգրի համար:
Борец Малхас Амоян - Sputnik Արմենիա, 1920, 07.10.2021
Նորայր Հախոյանն ու Մալխաս Ամոյանը աշխարհի առաջնության կիսաեզրափակիչում են
Կիսազերափակիչում Գեւորգ Ղարիբյանի մրցակիցը կլինի Վիկտոր Չոբանու (Մոլդովա) - Ստեփան Մարյանյան (Ռուսաստան) զույգի հաղթողը:
Գևորգ Ղարիբյանը պայքարը սկսել էր 1/8 եզրափակիչում, որտեղ 8:4 հաշվով հաղթել էր ամերիկացի Դելթոն Ռոբերտսին:
Լրահոս
0