00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:29
5 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:47
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ո՞վ է իրականում մեղավոր Եվրոպայի էներգետիկ ճգնաժամի համար

© Sputnik / Максим Богодвид / Անցնել մեդիապահոցԳազատար խողովակ
Գազատար խողովակ - Sputnik Արմենիա, 1920, 09.10.2021
Բաժանորդագրվել
Փորձագետ Իգոր Յուշկովը պարզաբանում է՝ ինչու է Պուտինն ընդառաջել եվրոպացիներին՝ աջակցելով համաշխարհային շուկայում գազի առաջարկն ավելացնելու նախաձեռնությանը, ու ինչից է սկսվել ԵՄ էներգետիկ ճգնաժամը:
Ավելի քան մեկ ամիս տևեց իրարանցումը Եվրոպայի գազի ֆյուչերսային շուկայում։ Դեռ օգոստոսի սկզբին հազար խորանարդ մետր վառելիքի գինը TTF եվրոպական հաբի ինդեքսով 515 դոլար էր, իսկ մեկ ամիս անց այն հասել էր 614 դոլարի:
«Գազպրոմը» երբեք չի հրաժարվել մատակարարումների ավելացումից․ Պուտին
Դրանից հետո ֆյուչերսները միայն թանկանում էին՝ թարմացնելով պատմական ռեկորդները. հոկտեմբերի 6-ին գազը հասել է հազար խորանարդ մետրի դիմաց 1937 դոլարի պատմական ռեկորդին։ Իսկ դրանից հետո գազի շուկայում սկսվել է նույնքան արագ անկում գրանցվել. հոկտեմբերի 7-ին գնանշումներն իջել են 1000 դոլար ու ավելի ցածր։
«Sputnik на русском» ալիքի հետ զրույցում Ազգային էներգետիկ անվտանգության հիմնադրամի առաջատար վերլուծաբան Իգոր Յուշկովը պարզաբանում է՝ ինչով են պայմանավորված գների տատանումները և ինչպիսին է Ռուսաստանի դերը գնանշումների նվազեցման գործում։

Շատ բան լուրերից է կախված

Ֆյուչերսային շուկան արձագանքում է տարբեր իրադարձություններին, որոնք կարող են նույնիսկ ուղղակիորեն կապված չլինել դրա հետ, ասում է Իգոր Յուշկովը և բացատրում է ֆյուչերսների կախվածությունը հոկտեմբերի 6-ի առևտրի օրինակով, որը մտել է էներգետիկ շուկայի պատմության մեջ:
Գազ - Sputnik Արմենիա, 1920, 06.10.2021
«Դժվարին դրության մեջ չդնել ոչ մեկին, նաև՝ Ուկրաինային». Պուտինը` գազի տարանցման մասին
«Մենք բառացիորեն մի օրում տեսանք գնի կտրուկ աճը մինչև 1900 դոլար, իսկ հետո այն 600 դոլարով նվազեց։ Թեև իրական գազի շուկայում առաջարկի ու պահանջարկի հավասարակշռության առումով ոչինչ չէր փոխվել, - ասում է փորձագետը։ - Սակայն դա արձագանք էր այն լուրին, թե «Հյուսիսային հոսք-2»- ը ոչ մի կերպ չեն գործարկում, և այդ ժամանակ էլ նորություն կար այն մասին, որ ածխի արժեքը հասել է պատմական ռեկորդի (հոկտեմբերի 6 - ին Եվրոպայում թարմացվել է պատմական ռեկորդը. էներգետիկ ածուխի տոննայի գինը գերազանցել է 300 դոլարը-խմբ.)»:
Յուշկովն ավելացնում է, որ ածուխի գնի աճը կանխատեսելի էր։ Բանն այն է, որ թանկ գազի դեպքում ընկերությունները ձգտում են անցնել էներգիայի մեկ այլ աղբյուրի, ուստի Եվրոպան սկսել է ավելի շատ ածուխ օգտագործել։
Յուշկովի կարծիքով՝ Ֆյուչերսների վրա նորությունների ազդեցության մեկ այլ օրինակ է Վլադիմիր Պուտինի խորհրդակցությունը էներգետիկայի զարգացման հարցերով, որը նույնպես տեղի է ունեցել հոկտեմբերի 6-ին:
Եվրոպայում գազի գինը կրկին ռեկորդ է սահմանել
«Դա դրական լուրեր էին։ Նա նշել է, որ եթե «Գազպրոմը» լրացուցիչ արտահանման հնարավորություն ունի, պետք չէ որևէ մեկին բարդ դրության մեջ դնել, - հիշեցնում է Յուշկովը - Եվ դա ընկալվեց որպես դեպի Եվրոպա գազի մատակարարման հնարավոր ավելացման ազդանշան։ Ահա այդ ազդանշանը կարող էր վառելիքի էժանացման խթան դառնալ»։

Ռուսաստանն ի՞նչ շահ ունի

Մատակարարումների ավելացումն իսկապես կարող է նվազեցնել Եվրոպայում գազի գինը, քանի որ մրցակցության պայմաններում ընկերություններն նվազեցնում են գները։ Սակայն Իգոր Յուշկովը կարծում է, որ Ռուսաստանի համար կարևոր է կայունացնել շուկան նաև այն պատճառով, որ գերբարձր գները սկսում են սպանել պահանջարկը։
Իգոր Յուշկովը պարզաբանում է. մի բան է, երբ գազն արժե 200-300 դոլար հազար խմ-ի դիմաց, այդ դեպքում այն վերականգնվող էներգետիկայից ավելի շահավետ է դառնում։ «Եվ այլ բան, երբ գազը մոտ հազար դոլար է, այստեղ վերականգնվող էներգետիկան ավելի մրցունակ է», – ասում է փորձագետը: - Մեզ ձեռնտու են բարձր, բայց ոչ ծայրահեղ բարձր գները».
Уложена последняя труба Северного потока 2 - Sputnik Արմենիա, 1920, 10.09.2021
«Հյուսիսային հոսք-2» գազատարի շինարարությունն ավարտվեց, այն էլ՝ ժամկետից շուտ
Մինչդեռ, Յուշկովի կարծիքով, գազի շուկայում գների աճը կարելի է բացատրել թրեյդերների դիրքորոշմամբ:
«Հավանաբար, նրանք սկսել են զանգվածաբար գազի ֆյուչերսային պայմանագրեր գնել՝ ելնելով այն մտքից, որ եթե հիմա ամեն ինչ այդքան վատ է, ու Եվրոպայում արդեն էներգետիկ ճգնաժամ է, ապա ինչ կլինի հետո, երբ ջեռուցման սեզոնը սկսվի։ Ահա ևպայմանագրերը կտրուկ թանկացել են», - ենթադրում է նա։

«Եվրոպան ոչ թե պետք է հետաքննություններ անցկացնի, այլ հայելու մեջ նայի»

Հոկտեմբերի 6-ի իրադարձություններից հետո Եվրամիության հինգ երկրների (Ֆրանսիա, Իսպանիա, Չեխիա, Ռումինիա և Հունաստան) էկոնոմիկայի ու ֆինանսների նախարարները համատեղ հայտարարություն են ստորագրել, որում առաջարկել են էներգետիկ ճգնաժամի պատճառների հետաքննություն անցկացնել:
«Բայց մեղավորներ փնտրելու փոխարեն Եվրոպան պետք է հայելու մեջ նայի, - ասում է Իգոր Յուշկովը։ - Ինչո՞ւ է ճգնաժամ ստեղծվել։ Այնպես որ, ուշադրություն դարձրեք ձեր քաղաքականությանն ու ընկերություններին։ Եվրոպան դատարկված գազի պահեստներով է դուրս եկել նախորդ ջեռուցման սեզոնից»։
ՌԴ վարչապետը խոսել է նավթից ու գազից աստիճանաբար հրաժարվելու մտադրության մասին
Պահեստներում գազի քանակը կրճատվել է նախորդ տարվա եղանակային պայմանների պատճառով, բացատրում է փորձագետը։ «Ձմեռը բավականին ցուրտ էր, հետո եկավ շոգ ամառը, ու շատ էներգիա էր պահանջվում օդակարգավորելու համար», - ասում է նա:
Յուշկովն ընդգծում է,որ գազային ընկերությունները չէին ձգտում լրացնել ծախսած պաշարները՝ տեսնելով, որ գները սկսել են աճել։
«Ամեն ընկերություն մտածում էր՝ ոչ, դա ինչ-որ բում է, հիմա 400 դոլարով չեմ գնի, քանի որ ձմռանը ավելի էժան կլինի ու կստացվի՝ ես կորուստներ կկրեմ: Հետո տեսան, որ գինը 500 դոլար է: «Դե, հիմա հաստատ գներն ամենաբարձն են։ Հետո ավելի էժան կլինի : Իսկ հետո 600 դոլար, 700, 800, ու հոկտեմբեր եկավ», - ասում է փորձագետը:
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Գազպրոմի նախագահ Ալեքսեյ Միլլերին - Sputnik Արմենիա, 1920, 14.09.2021
Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Գազպրոմի» նախագահ Ալեքսեյ Միլլերին
Ճգնաժամի մեկ այլ պատճառ, ըստ Իգոր Յուշկովի, դարձել են նաև տեղի գազ մատակարարողների խնդիրները: «Նորվեգիան չորրորդ տարին անընդմեջ նվազեցնում է գազի արդյունահանման ծավալները։ Իսկ Ալժիրում աճում է ներքին սպառումը, այդ պատճառով ավելի քիչ գազ է արտահանում։ Ահա բացատրությունը», - ասում է նա։
Հարցազրույցն ամբողջությամբ դիտեք «Sputnik на русском» YouTube-ալիքում։
Լրահոս
0